Դենիել Քիզ
Դենիել Քիզ (անգլ.՝ Daniel Keyes, օգոստոսի 9, 1927[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք - հունիսի 15, 2014[1][2][3][…], Բոկա Ռաթոն, Ֆլորիդա), ամերիկացի գրող և բանասեր։
Դենիել Քիզ անգլ.՝ Daniel Keyes | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք |
Վախճանվել է | հունիսի 15, 2014[1][2][3][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Բոկա Ռաթոն, Ֆլորիդա |
Մասնագիտություն | վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող, գրող և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրուքլինի քոլեջ, Thomas Jefferson High School? և Նյու Յորքի համալսարան |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Ծաղիկներ Էլջերնոնի համար |
Աշխատավայր | Ուտյնի պետական համալսարան և Օհայոյի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | danielkeyesauthor.com |
Կենսագրություն
Դենիել Քիզը ծնվել է Բրուքլինում՝ Ռուսական կայսրությունից գաղթած հրեա Ուիլյամ Քիզի և Բեթթի Ալիցկու ընտանիքում։ Մոր ընտանիքը Ուկրաինայից Մոնրեալ է տեղափոխվել 19-րդ դարի վերջում։ Հայրը աշխատեցնում էր անտիկ իրերի խանութը, իսկ մայրն աշխատում էր որպես կոսմետոլոգ։1950 թվականին Քիզը ավարտում է Բրունքլինյան քոլեջը՝ ստանալով հոգեբանության բակալավրի աստիճան։ Մեկ ամիս անց ընդունվում է աշխատանքի Magazine Management հրատարակչական կազմակերպությունում և ժամանակի ընթացքում ստանում է գլխավոր խմբագրի պաշտոն Marvel Science Storiesenru ամսագրում։Առաջին հրատարակությունը «Նախադեպ» պատմվածքն է, որը կայացավ 1952 թվականին Marvel Science Stories-ի մայիսյան համարում։ Դենիել Քիզին հաջողություն բերեց «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքը (1959) և 1966 թվականին դրա հիման վրա գրած նույնանուն վեպը։1966 թվականին Դենիել Քիզը ստանում է գեղարվեստական գրականության պրոֆեսորի պաշտոն Օհայոյի համալսարանում, իսկ 2000 թվականին արժանանում է համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման[5][6]։Ամուսնացած է եղել Օրի Բասկեսի հետ, ունի 2 աղջիկ։
Մրցանակներ
Դենիել Քիզը ստացել է երկու հեղինակավոր մրցանակ երկու նույնանուն ստեղածգործության համար։ 1960 թվականին «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքը արժանանում է «Հյուգո» մրցանակի, իսկ 1966 թվականին նույնանուն պատմվածքի հիման վրա գրված վեպն «Նեբուլա» մրցանակ է ստանում։
Ստեղծագործություններ
- Ծաղիկներ Էլջերնոնի համար (պատմվածք) (1959)
- Ծաղիկներ Էլջերնոնի համար (վեպ) 1968)
- Բիլի Միլիգանի մտքերը (1981)
- Մինչ մահ (1998)