Դենդրիտ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դենդրիտ (այլ կիրառումներ)

Դենդրիտ (հուն․՝ δένδρον (dendron)՝ ծառ), նյարդային բջջի (նեյրոն) ճյուղավորված ելուստ, որն ընկալում է ուրիշ նեյրոնների կամ ռեցեպտորային բջիջների դրդող և արգելակող ազդեցությունները։ Դենդրիտ տերմինն առաջին անգամ օգտագործել է շվեյցարացի գիտնական Վիլյամ Հիսը 1889 թվականին[1]։ Էլեկտրական ազդակը դենդրիտներ է փոխանցվում (մեծ մասամբ՝ աքսոնների եկող) սինապսների միջոցով, որոնք տեղադրված են դենդրիտային ծառի տարբեր հատվածներում։ Դենդրիտները կատարում են հսկայական դեր նյարդային ազդակի ինտեգրման և առաջացող գործողության պոտենցիալի մեծության որոշման մեջ[2]։

Հիպոկամպի (ջրաձիու գալար) stratum radiatum (CA1)-ի բրգաձև նեյրոնի հատված։ Կարմիրով նշված են դենդրիտների ելուստների, կապույտով՝ դենդրիտի բնային սինապսները։

Դենդրիտները ունեն աքսոնների գագաթային հատվածից եկող նյարդային ազդակների ընկալման մեծ մակերես, որով ապահովում են ազդակի փոխանցումը թիրախային բջիջներին[3]։ Ազդեակների ընդւոնման մեկերեսը մեծանում է ի հաշվի դենդրիտների վրա գտնվող դենդրիտային փշիկների։

Բջիջներն ունեն մեկից մի քանի դենդրիտներ, որոնք առաջացնում են նյարդային բջջի զգացող բևեռ։ Դենդրիտը մասնակցում է նյարդային ազդակի ընկալմանը, հաղորդմանը և կարգավորում բջջի ֆունկցիոնալ վիճակը։ Որոշ տիպի բջիջների դենդրիտներ անմիջապես են ընկալում մեխանիկական, քիմիական, ջերմային գրգիռները։

Բարձրակարգ կենդանիների կենտրոնական նյարդային համակարգի դենդրիտներն ամենաճյուղավորվածն են։ Դենդրիտներն առաջացնում են աքսո-դենդրիտային և դենդրիտո-դենդրիտային սինապսներ։

Իմունային համակարգի դենդրիտային բջիջների ելուստները նույնպես անվանվում են դենդրիտներ։ Դենդրիտային բջիջները կաթնասունների իմունային համակարգում հակածին-ներկայացնող բջիջներ[4]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 349