Դեյվիդ Պետերսոն

Դեյվիդ Պետերսոն (անգլ.՝ David A. Patterson, նոյեմբերի 16, 1947(1947-11-16)[1], Evergreen Park, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), համակարգչային գիտության ամերիկացի գիտնական, միկրոպրոցեսորների մշակող, Բերկլիի Կալիֆոrնիայի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսոր, 1977 թվականից՝ Turing մրցանակի դափնեկիր (2017)։ Հայտնի է RISC-պրոցեսորների նախագծում ունեցած ներդրումով, այդ թվում՝ որպես Berkeley RISC նախագծի ղեկավար[14] (որի շրջանակներում ստեղծվել են RISC i և RISC II պրոցեսորներ[15]) և «RISC» տերմինի հեղինակ[14][16]։

Դեյվիդ Պետերսոն
Ծնվել էնոյեմբերի 16, 1947(1947-11-16)[1] (76 տարեկան)
Evergreen Park, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ և հետազոտող
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[2]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա[3] և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[4]
Ալմա մատերԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և South High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6]
Գիտական ղեկավարՋերալդ Էստրին և David Frederic Martin?[7]
Եղել է գիտական ղեկավարGarth Gibson?, David Ungar?[7], Mark D. Hill?[7], Kimberly Keeton?[7], Garth Alan Gibson?[7], Satoshi Asami?[7], Michael Donald Dahlin?[7], David Royal Martin?[7], Remzi Arpaci-Dusseau?[7], Christoforos Christos Kozyrakis?[7], Robert D. Selinger?[7], Bidyut Kumar Bose?[7], Paul Mark Hansen?[7], Shing Ip Kong?[7], George S. Taylor?[7], Peter Ming-Chien Chen?[7], Corinna Grace Lee?[7], Robert Yung?[7], Nisha Darshi Talagala?[7], Eric A. Anderson?[7], Aaron Baeten Brown?[7], David L. Oppenheimer?[7], Joseph James Gebis?[7], Samuel Webb Williams?[7], Archana Sulochana Ganapathi?[7], Wei Xu?[7], Peter Bodik?[7] և Scott Beamer?[7]
Պարգևներ
Կայքwww2.eecs.berkeley.edu/Faculty/Homepages/patterson.html(անգլ.)
 David A. Patterson Վիքիպահեստում

Սովորել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, բակալավրի աստիճան ստացել է 1969 թվականին, մագիստրոսի աստիճան՝ 1970 թվականին, 1976 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն[17] Դևիդ Մարտինի (David F. Martin) և Ջերալդ Էսթրինի ղեկավարությամբ:

Որոշ ժամանակ եղել է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի նախագահ (անգլ.՝ Computer Science Department), ղեկավարել է Computer Research ասոցիացիան։ Խորհրատվություն է տվել SPARC նախագծի մասին[15]։ Մտնում էր ԱՄՆ նախագահին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդի մեջ (PITAC) 2003-2005 թվականներին։ 2004-2006 թվականներին ընտրվել է Association for Computing Machinery (ACM)-ի նախագահ։ Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի գործող անդամ (Ֆելո)։

1990-ական-2000- ական թվականներին մշակել է RISC-ճարտարապետության մի քանի տարբերակներ, ներառյալ ուսումնական DLX-ը և հեռանկարային ազատ RISC-V-ն[18], ուսումնասիրել է հիշողության և պրոցեսորների ինտեգրման հարցերը (Berkeley IRAM project)[19]:

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ջոն ֆոն Նեյմանի մեդալ (2000), C&C Prize (2004), Էքերտ-Մոքլիի մրցանակ (2008), Թյուրինգի մրցանակ (2017)։

Ընտրյալ մատենագիտություն

  • Computer Architecture: A Quantitative Approach (Ջոն Հեննեսի համահեղինակությամբ, լայնորեն օգտագործվում է որպես ուսումնական ձեռնարկ տարբեր համալսարաններում, 5 հրատարակություններ, վերջին 2011 թվականին՝ ISBN 0-12-383872-X)
  • Computer Organization and Design: the Hardware/Software Interface (5 հրատարակություն, վերջինը՝ 2013 թվականին, ISBN 0-12-407726-9):

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Պետերսոն» հոդվածին։