Դեյլ Քարնեգի

Դեյլ Բրեքենրիջ Քարնեգի (անգլ.՝ Dale Breckenridge Carnegie, նոյեմբերի 24, 1888(1888-11-24)[1][2][3][…], Մերիվիլ, Միսսուրի, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1955(1955-11-01)[1][2][3][…], Ֆորեստ Հիլս, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դասախոս և գրող։

Դեյլ Քարնեգի
Dale Carnegie
Ծնվել էնոյեմբերի 24, 1888(1888-11-24)[1][2][3][…]
ԾննդավայրՄերիվիլ, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 1, 1955(1955-11-01)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրՖորեստ Հիլս, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանBelton Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա և Maryville High School?
ԵրկերԻնչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա, How to Stop Worrying and Start Living? և Q124349645?
Մասնագիտությունգրող, մոտիվացիոն խոսնակ, ուսուցիչ, կենսագիր, հոգեբան և դասախոս
ԱմուսինLolita Baucaire? և Dorothy Carnegie?
Ծնողներմայր՝ Amanda Elizabeth Harbison?[5]
Կայքdalecarnegie.com
Ստորագրություն
Изображение автографа
 Dale Carnegie Վիքիպահեստում

Մշակել է ինքնաբարելավման, առևտրով զբաղվելու շնորհի ձևավորման, կորպորատիվ ուսուցման, հանրային ճարտասանության և միջանձնային հարաբերությունների հմտություններին վերաբերող դասընթացներ։ Հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» (1936), «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» (1948), «Անհայտ Լինկոլնը» (1932)։

Կենսագրություն

Դեյլ Քարնեգին ծնվել է Մերիվիլում, Միսսուրի։ Նա աղքատ գյուղացի տղա էր, Ջեյմս Ուիլյամ Քարնեգիի (James William Carnegie) և նրա կնոջ՝ Ամանդա Էլիզաբեթ Հարբիսոնի (Amanda Elizabeth Harbison) երկրորդ որդին[6]։Պատանեկան տարիքում՝ դեռ ստիպված լինելով արթնանալ առավոտյան 3-ին, որպեսզի կովերին պահեր, նա կարողացավ ընդունվել Միսսուրիի պետական մանկավարժական քոլեջ Ուորենսբուրգում և ստանալ բավականին լավ կրթություն։ Քոլեջից հետո նրա առաջին աշխատանքը ագարակապանների կրթության հարցն էր։ Հետո նա Armour & Company-ում սկսեց զբաղվել բեկոնի, օճառի և ճարպի վաճառքով։

Կուտակելով 500 դոլար՝ Քարնեգին դադարեց զբաղվել առևտրով 1911 թվականին, որպեսզի իրագործեր իր վաղեմի երազանքը՝ դառնար մանկավարժ։

1922 թվականին Քարնեգին փոխեց իր ազգանվան գրությունը՝ Carnagey-ից դարձնելով Carnegie։ Հավանաբար նա դա կատարեց գովազդային նպատակներով, քանի որ այդ ժամանակ բոլորին հայտնի էր միլիոնատեր Էնդրյու Քարնեգիի անունը (որի անունը մի անգամ չէ, որ հիշատակվում է Քարնեգիի գրքերում)։

Քարնեգին նկարահանվել է 1947 թվականի «Jiggs and Maggie in Society» ֆիլմում (իր դերում)։

Դեյլ Քարնեգին մահացել է Հոջքինի հիվանդությունից 1955 թվականի նոյեմբերի 1-ին Ֆորեսթ Հիլզի իր բնակարանում (Նյու Յորք)[7] չհաստատված տվյալներով՝ կատարելով ինքնասպանություն[8]։ Գրողը թաղվել է Բելթոնում (Միսսուրի)[9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դեյլ Քարնեգի հոդվածին