Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն

Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն։ Կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականի մայիսի 17-ին և գլխավորում է Սուրեն Սուրենյանցը[1]։

Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
Հիմնադրվածմայիսի 17, 2020
Կայքdaparm.am

Պատմություն

Կուսակցությունը քաղաքական ներկայացուցչություն չունի Ազգային ժողովում և ներկայումս գործում է որպես արտախորհրդարանական ուժ։ Սուրեն Սուրենյանցը «Հանրապետություն կուսակցության» նախկին անդամ էր։ Կուսակցությունն ի սկզբանե հայտարարել է 2021 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն, ի վերջո, չի գրանցվել[2]։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին մասնակցել է Վարդենիս համայնքի ՏԻՄ համասանական ընտրություններին՝ «Համերաշխություն» կուսակցության հետ կազմելով «Ահարոն Խաչատրայն» կուսակցությունների դաշինքը, որի ժամանակ համայնքապետ դարձավ դաշինիք թեկնածու Ահարոն Խաչատրյանը[3][4]։

Կուսակցությունը մասնակցել է նաև Եղեգնաձոր համայնքի ընտրություններին՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կազմելով «Դավիթ Հարությունյան» դաշինքը ։ Եղեգնաձորում նույնպես համայնքապետ դարձավ դաշինքի թեկնածու Դավիթ Հարությունյանը[5]։

2022 թվականի սեպտեմբերի 25-ին կուսակցությունը մասնակցել է Ճամբարակ համայնքի համամասնական ընտրություններին՝ լինելով միակ թեկնածուն։ Կուսակցությունը ստացել է 5257 ձայն և նրա թեկնածու Վազգեն Ադամյանը ընտրվել է համայնքապետ։

2022 թվականի սեպտեմբերի 25-ին կուսակցությունը մասնակցել է Քաջարան համայնքի համամասնական ընտրություններին՝ դաշինք կազմելով Արդարություն կուսակցության հետ։ Կուսակցության կազմած «Դեպի միասնություն» դաշինքըմ զբաղեցնելով առաձին տեղը, իրենց թեկնածու Մանվել Փարամազյանը ընտրվում է Քաջարանի համայնքապետ[6][7]։

Գաղափարախոսություն

Կուսակցությունը հայտարարել է, որ կողմ է ինչպես լիբերալ, այնպես էլ պահպանողական դիրքորոշումներին՝ աջակցելով շուկայական տնտեսության համակարգին։ Կուսակցությունը նաև կողմ է աղքատության կրճատմանը, բոլոր քաղաքացիների համար ազատ ընտրությունների և ազատության ապահովմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը[8][9][10][11]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ