Դեմբիցա (լեհերեն՝ Dębica), քաղաք Լեհաստանի հարավարևելյան մասում՝ Ենթակարպատյան վոևոդությունում (województwo podkarpackie), Վիսլայի աջակողմյա վտակ Վիսլոկա գետի ափին։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է (siedziba powiatu dębickiego): Մինչև 1945 թ. եղել է Կրակովի վոևոդության կազմում, Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո մտցվել նորակազմ Ժեշուվի վոևոդության մեջ (1945–1975):
Գտնվում է պատմական Մալոպոլսկա մարզում, Սանդոմիրյան հին երկրամասում[2]։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1358 թվականին, ավստրոհունգարացիների տիրապետության շրջանում՝ 1785 թվականին զրկվել է այդ կարգավիճակից, 1912-ին վերստացել[3]։ 1927 թվականին մերձակա Կամվեչին բնակավայրը միացվել է Դեմբիցային[4]։ 1975–1998 թթ. քաղաքը եղել է Տառնուվի վոևոդության կազմում։
Դեմբիցան քիմիական և սննդի արդյունաբերության կարևոր կենտրոն է[5][6]։ 1995 թվականին հանրահայտ Dunlop ֆիրմայի Goodyear Tire and Rubber Company ընկերությունը Դեմբիցայում գնել է տեղի T. C. Debica S. A. (նախկին Stomil Debica) ֆաբրիկան, վերազինել, և ներկայումս դա իր մեծությամբ երրորդն է աշխարհում[7]։
Քաղաքը զբաղեցնում է 33,83 км2 տարածք[8]։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 47.180[9], բայց տարիների ընթացքում այդ ցուցանիշը ոչ թե աճելու, այլ նվազելու միտում է դրսևորել և 2019 թվականին կազմել է 45 634, իսկ բնակչության խտությունը՝ 1362 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա[10][11]։
Irene Eber: Ich bin allein und bang. Ein jüdisches Mädchen in Polen 1939–1945. z anglického originálu, Reinhild Böhnke. Beck, Mnichov. 2007. 287 stran, 18 vyobrazení a 1 mapa. ISBN 3-406-55652-3.
anglická verze: The Choice – Poland, 1939–1945. 2004. Schocken Books Inc., NY. 240 S. ISBN 0-8052-4197-3
Galas E., Ziemia Dębicka, Kraków 1969, Wydawnictwo Artystyczno-Graficzne.
Bata A., Dębica i ziemia dębicka, Krosno 1997, PUH Roksana.
Lawera H., Powiat dębicki, Krosno 2001, Oficyna Wydawnicza APLA.
Pajura R., Ziemia Dębicka, Dębica 1997, AW AGARD.
Powiat dębicki (folder), Dębica 2000.
Ozga Karol, W cieniu Palany Gery. Legendy z okolic Dębicy, Dębica 2003.