Դեղին տառեղ
Դեղին տառեղ (լատին․՝ Ardeolla ralloides), տառեղների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։
Դեղին տառեղ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
| ||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Ardeola ralloides (Scopoli, 1769) | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Բնադրման արեալ Ամբողջ տարին Միայն ձմռանը | ||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 44-47 սմ է, թևերի բացվածքը՝ 80-92 սմ։ Դեղին-դարչնագույն թռչուն է, վիզը և ոտքերը՝ կարճ, թռչելիս ակնառու են սպիտակ թևերը։ Գոտկատեղը և պոչը բաց գույնի են, մեջքը՝ ավելի մուգ։ Գլխին առկա են երկար փետրածփքեր՝ սև և դեղնավուն զոլերով։ Կտուցը կապույտ է՝ սև ծայրով, ոտքերը՝ վարդագույն։ Աշնանը ոտքերը և կտուցը կանաչավուն են։ Երիտասարդն առանց փետրածփքերի է։ Վիզը և կրծքի վերին մասը խայտավոր են, թևերը սպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով։ Կտուցը խամրած դեղին է, վերնակտուցը՝ մուգ։ Հաճախ սապատավորի կեցվածք է ընդունում։
Կենսակերպ
Կերը հայթայթում է միայնակ՝ բուսուտների սահմանագծից ոչ հեռու։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճերում, ճահճուտներում։ Սնվում է մանր ձկներով, երկկենցաղներով, ջրային միջատներով։ Գարնանային վերադարձը՝ մարտի վերջին։ Բնադրում է ապրիլի առաջին կեսին՝ եղեգնուտներում։ Բույնը գաղութային, ոչ խոր հարթակ է՝ եղեգի չոր ցողուններից, տերևներից։ Ձվերը բներում հայտնվում են մայիսից հունիսի սկիզբը։
Բազմացում և զարգացում
Դնում է 39 մմ տրամագծով, մուգ կապույտ 4-6 ձու։ Գաղութային բնադրումը համատեղում է 5-6 տեսակի այլ տառեղների հետ։ Թխսակալում են արուն և էգը՝ 20-22 օր։ Ձագերը բներում հայտնվում են մայիսի վերջին, թռիչքի են դիմում հուլիս-օգոստոսին։ Աշնանային չուն՝ հոկտեմբեր-նոյեմբերին։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին տառեղ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին տառեղ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |