Դեդոփլիսծղարոն (վրաց.՝ დედოფლისწყარო), քաղաք Վրաստանի հարավարևելյան մասում, Կախեթի մարզ երկրամասում, Դեդոփլիս Ծղարոյի շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ ▼5602 մարդ (2023)[3]։
Խորհրդային ժամանակաշրջանում հայտնի է եղել Ծիթելի Ծղարո անվամբ, որը թարգմանաբար նշանակում է «սառնաղբյուր»․ ծիթելի՝ «սառը», ծղարո՝ «աղբյուր»[4]։
Քաղաքը գտնվում է 115 կմ դեպի հարավ-արևելք հեռավորության վրա Թբիլիսիից։ Վրացական երկաթուղու ամենաարևելյան կայանը գտնվում է Դեդոփլիսծղարոյում։
Քաղաքի մոտակայքում գտնվում է միջնադարյան Խորնաբուջի ամրոցը։