Դարեն Սթար
Դարեն Բենեթ Սթար (անգլ.՝ Darren Bennett Star, հուլիսի 25, 1961[1], Պոտոմակ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ժամանակակից ամերիկացի կինոսցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես Beverly Hills 90210, Melrose Place, Sex and the City, Younger հեռուստասերիալների ստեղծմանը մասնակցելու շնորհիվ։
Դարեն Սթար | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 25, 1961[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Պոտոմակ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Winston Churchill High School? |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, showrunner և հեռուստատեսային պրոդյուսեր |
![]() |
Կենսագրություն
Դարենը ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Պոտոմակ քաղաքում, հրեական ընտանիքում (մայրը գրող է, հայրը՝ ատամնաբույժ)[2][3]։ Սովորել է Ուինստոն Չերչիլի անվան ավագ դպրոցում, ապա՝ լոսանջելեսյան Կալիֆոռնիական համալսարանում։
Գործունեությունը
Սթարի վաճառած առաջին սցենարը եղել է «Ժամանցը Երկիր մոլորակում»-ը, որը նա գրել էր 24 տարեկան հասակում։ 1991 թվականին, երբ ավարտել է «Եթե գեղեցկությունը սպաներ» ֆիլմի սցենարի վրա աշխատանքը, Fox ստուդիան նրան սցենար է պատվիրել Բևերլի Հիլզի դպրոցականների մասին հեռուստասերիալի նկարահանման համար։ Դարենը Ահարոն Սփելինգի հեղինակակցությամբ ստեղծել է «Բևերլի Հիլզ, 90210» խորագիրը կրող սցենարը, որի հիման վրա նկարահանված հեռուստասերիալը 1992 թվականին եթեր հեռարձակվելով՝ դարձել է արվեստի կուլտային գործ։ Հետագայում Դարենի համբավն ավելի են ամրապնդել ու տարածել նրա հեղինակած և սցենարական ասպարեզի նվաճումներ հռչակված Melrose Place-ը, Central Park West-ը, Sex and the City-ն, Grosse Pointe-ը, Younger-ը... Դարեն Սթարն իրեն դրսևորել է նաև որպես հմուտ պրոդյուսեր, շնորհալի ռեժիսոր... Նրան երկու «Էմմի» մրցանակ է շնորհվել հենց միայն Sex and the City-ի սցենարի համար։ Բացի այդ, նա արժանացել է Օսթինի կինոփառատոնի մրցանակին՝ «Հեռուստատեսության ականավոր սցենարիստին» անվանակարգում, ինչպես նաև՝ մի շարք հեղինակավոր այլ մրցանակների։
Անձնական կյանք
Ըստ «The Advocate» գեյ-ամսագրի հրապարակուներից մեկի՝ Դարեն Սթարը հոմոսեքսուալ է և չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը։ Նա բնակարաններ ունի Նյու Յորքում և Լոս Անջելեսում[4]։ Հիմնականում ապրում է Լոս Անջելեսի Բել Էյր թաղամասում գտնվող իր տանը[5]։
Պարգևներ
- 2001։ Էմմի Sex and the City-ի համար
- 2002։ Outstanding Television Writer Award
- 2011։ Goldene Himbeere մրցանակ՝ Sex and the City 2-ի համար
Գրականություն
- Los Angeles Magazine, November, 2000, Seite 68
- Newsweek, Oktober, 2000, Seite 68
Ֆիլմագրություն
Շարժանկար
Որպես սցենարիստ
- 1988։ Ժամանցը Երկիր մոլորակում. ռեժիսոր՝ Շառլ Մատո
- 1991։ Espion junior. ռեժիսոր՝ Ուիլյամ Դիր
- 2008։ Սեքսը մեծ քաղաքում. ռեժիսոր՝ Մայքլ Պատրիկ Քինգ
- 2010։ Սեքսը մեծ քաղաքում 2. ռեժիսոր՝ Մայքլ Պատրիկ Քինգ
Որպես պրոդյուսեր
- 2008։ Սեքսը մեծ քաղաքում. ռեժիսոր՝ Մայքլ Պատրիկ Քինգ
- 2010։ Սեքսը մեծ քաղաքում-2. ռեժիսոր՝ Մայքլ Պատրիկ Քինգ
Հեռուստատեսություն
Որպես ռեժիսոր
- 1991։ Beverly Hills 90210 (2 դրվագ)
- 1995-1996։ Central Park West (3 դրվագ)
- 1999-1999։ Sex and the City (2 դրվագ)
- 2001։ Grosse Pointe (1 դրվագ)
- 2003։ Miss Match (2 դրվագ)
- 2005։ Kitchen Confidential (3 դրվագ)
- 2014։ HR (պիլոտային դրվագ)
- 2015։ Younger (3 դրվագ)
- 2020։ Emily in Paris
Որպես սցենարիստ
- 1988 — Ժամանցը Երկիր մոլորակում
- 1990 — 2000 — Բևելի Հիլզ, 90210
- 1991 — Եթե գեղեցկությունը կարողանար սպանել
- 1992 — Բիլի ու Թեդի անհավանական արկածները
- 1992—1999 — Մելռոուզ-Փլեյս
- 1995—1996 — Նյու-Յորք, Կենտրոնական զբոսայգի
- 1998—2004 — Սեքսը մեծ քաղաքում
- 2000—2001 — Փողոցը
- 2000—2001 — Գրոս-Փոյնթ
- 2003—2005 — Ամուսնությունների միջնորդ օրիորդը
- 2008 — Սեքսը մեծ քաղաքում
- 2010 — Սեքսը մեծ քաղաքում 2
Որպես պրոդյուսեր
- 1990—2000 — Բևերլի Հիլզ, 90210
- 1992—1999 — Մելռոուզ-Փլեյս
- 1998—2004 — Սեքսը մեծ քաղաքում
- 2000—2001 — Փողոցը
- 2000—2001 — Գրոս-Փոյնթ
- 2005—2006 — Խոհանոցային գաղտնիքներ
- 2003—2005 — Ամուսնությունների միջնորդ օրիորդը
- 2007 — Մանհիլդ
- 2008 — Սեքսը մեծ քաղաքում
- 2010 — Սեքսը մեծ քաղաքում 2
- 2011 — Քրիստոնյա լավ տիկնայք
Որպես դերասան
- 1995։ Բևերլի Հիլզ 90210 (5-րդ տարեշրջանի 20-րդ դրվագում)
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարեն Սթար» հոդվածին։ |