Դավիթ Ալուխանյան
Դավիթ Ալուխանյան (27 օգոստոսի, 1974, Ստեփանակերտ - 7 մարտի, 1993, Մեծշեն, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Դավիթ Վալերիի Ալուխանյան | |
---|---|
![]() | |
27 օգոստոսի, 1974 - 7 մարտի, 1993 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() |
Կենսագրություն
Դավիթ Ալուխանյանը ծնվել է 1974 թ. օգոստոսի 27-ին Ստեփանակերտ քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Բաքվի թիվ 201 դպրոցում։ 1988 թ. հոկտեմբերին ընտանիքով բռնի տեղափոխվել է Ստեփանակերտ։ 1990 թ. անդամագրվել է ազատամարտիկների առաջին ջոկատներից մեկին, ծառայել հետախուզական վաշտում։ Մասնակցել է Կրկժանի, Խոջալուի, Քյոսալարի, Ջանհասանի, Շուշիի, Նախիջևանիկի, Չափարի, Կուսապատի, Մեծ շենի մարտերին։ Զոհվել է 1993 թ. մարտի 7-ին Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղի ազատագրման համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։
Ծանոթագրություններ
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա