Դավիդ Պոպեր

Դավիդ Պոպեր (չեխ․՝ David Popper, հունիսի 18, 1843(1843-06-18)[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][5][6] - օգոստոսի 7, 1913(1913-08-07)[7][2][8][…], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[4][6]), չեխ թավջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։

Դավիդ Պոպեր
Բնօրինակ անունգերմ.՝ David Popper
Ծնվել էհունիսի 18, 1843(1843-06-18)[1][2][3]
Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][5][6]
Երկիր Բոհեմիա,  Հունգարիա և  Ցիսլեյտանիա
Մահացել էօգոստոսի 7, 1913(1913-08-07)[7][2][8][…] (70 տարեկան)
Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[4][6]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և թավջութակահար
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա և Վիեննայի պետական օպերա
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա
ԱմուսինSophie Menter?[9][10][11][…]
Պարգևներ
Ֆրանց Յոզեֆի շքանշան
 David Popper Վիքիպահեստում

1861 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիան։ 1868-1873 թվականներին՝ Վիեննայի պալատական օպերայի նվագախմբի մենակատար, 1886-1913 թվականներին՝ Բուդապեշտի Երաժշտության ակադեմիայի պրոֆեսոր։

Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի երկրներում, բազմիցս՝ Ռուսաստանում (առաջին անգամ՝ 1865 թվականին)։

Պոպերն իր ժամանակի խոշորագույն թավջութակահարներից էր։ Նրա նվագը բնորոշվում էր գեղեցիկ, հյութեղ տոնով, նրբագեղությամբ, վիրտուոզ տեխնիկայով։ Պոպերը թավջութակի 4 կոնցերտների և այլ երկերի հեղինակ է։ Մանկավարժական պրակտիկայում լայնորեն կիրառվում են նրա էտյուդները։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 381
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Պոպեր» հոդվածին։