Դաննի Մակելի

Դաննի Դեսմոնդ Մակելի (հոլ.՝ Danny Desmond Makkelie, հունվարի 28, 1983(1983-01-28), Վիլլեմստադ, Նիդերլանդական Անտիլներ, Նիդերլանդների Թագավորություն), հոլանդացի ֆուտբոլային մրցավար։

Դաննի Մակելի
Քաղաքացիությունը Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվհունվարի 28, 1983(1983-01-28) (41 տարեկան)
ԾննդավայրՎիլլեմստադ, Նիդերլանդական Անտիլներ, Նիդերլանդների Թագավորություն

Կենսագրություն

Դաննի Մակելին առաջին անգամ մրցավարական սուլիչը վերցրել է 10 տարեկանում, երբ սպասարկել է դպրոցական թիմերի հանդիպումը։ 16 տարեկանում դարձել է Հոլանդիայի սիրողական ֆուտբոլի միության որակավորված մրցավար։ 2005 թվականի դեկտեմբերին՝ 22 տարեկան հասակում, Դաննին պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է «Ֆորտունա Սիտտարդ» - «Սթորմֆոգելս Թելսթար» առաջին դիվիզիոնում կայացած խաղում։ 2009 թվականի նոյեմբերին 26 տարեկանում նա իր նորամուտն է նշել Էրեդիվիզիում «Հերակլես Ալմելո» - «Սպարտա Ռոտերդամ» խաղում։ 2010 թվականի մայիսին Մակելին 27 տարեկան հասակում տեղափոխվել է մրցավարական գիլդիայի բարձրագույն ցուցակ, ինչը նրան դարձրել է ամենաերիտասարդ մրցավարը, ով նման բարձր մակարդակի է հասել Նիդերլանդներում։

Բացի մրցավարությունից, նա աշխատում է որպես Ռոտերդամի ոստիկանության տեսուչ և Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի մրցավարության զարգացման համակարգող։ Մակելին ՖԻՖԱ-ի մրցավարն է 2011 թվականից[1]։ Նա աշխատել է մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակչում։ 2020 թվականի օգոստոսի 18-ին ՈՒԵՖԱ-ն 37-ամյա Մակելիին նշանակեց «Սևիլյայի» և Միլանի «Ինտերի» միջև Եվրոպայի լիգայի 2020 թվականի եզրափակչի մրցավար[2]։ Ավելի վաղ նա մրցավարի օգնականն էր ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2018 թվականի եզրափակչում։ Նա նաև դատեց կիսաեզրափակիչը բրազիլական «Պալմեյրասի» և Մեքսիկական ՈՒԱՆԼ-ի միջև Կատարում կայացած 2020 թվականի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում[3]։

Դաննի Մակելին ոստիկանության աշխատանքի ընթացքում

2021 թվականին կայացած Եվրոպայի ֆուտբոլի առաջնության համար ՈՒԵՖԱ-ն ընտրվել է որպես 19 գլխավոր մրցավարներից մեկը և 2021 թվականի հունիսի 11-ին բացման հանդիպում է անցկացրել Թուրքիայի և Իտալիայի հավաքականների միջև[4][5]։ 2021 թվականի հուլիսի 7-ին դատեց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ Դանիա-Անգլիա հանդիպումը։ Լրացուցիչ ժամանակում բավական վիճահարույց 11 մետրանոց նշանակեց դանիացիների դարպասը, որն էլ հանգեցրեց Անգլիայի հավաքականի հաղթանակին 2:1 հաշվով։

2022 թվականի մայիսին ՖԻՖԱ-ն նրան նշանակել է Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը։

Աշխարհի առաջնություն 2022 թվական

ՓուլԱմսաթիվՎայրԹիմ 1Команда 2ԱրդյունքներԴեղին ՔարտԿարմի ՔարտՊենալտի
Խմբային փուլ2022 թվականի նոյեմբերի 27Էլ Բայթ, ք, էլ Հաուր  Իսպանիա  Գերմանիա1:1 (0:0)1 - 30 - 00 - 0
Խմբային փուլ2022 թվականի նոյեմբերի 30Մարզադաշտ 974, ք․ Դոհա  Լեհաստան  Արգենտինա0:2 (0:0)1 - 10 - 00 -

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաննի Մակելի» հոդվածին։