Դանիել Տիունե

գերմանացի ֆուտբոլիստ

Դանիել Տիունե (գերմ.՝ Daniel Thioune; հուլիսի 21, 1974(1974-07-21)[1], Georgsmarienhütte[1]), գերմանացի ֆուտբոլիստ, մարզիչ։ 2022 թվականի փետրվարից՝ «Ֆորտունայի» գլխավոր մարզիչ։

Դանիել Տիունե
Քաղաքացիությունը Գերմանիա և  Սենեգալ
Ծննդյան ամսաթիվհուլիսի 21, 1974(1974-07-21)[1] (49 տարեկան)
ԾննդավայրGeorgsmarienhütte[1]
Դիրքհարձակվող

Ծնվել է Գեորգսմարիենհյութում գտնվող Օսնաբրյուկի մոտ[2] սենեգալցի և գերմանուհու ընտանիքում[3][4][5]։ Պրոֆեսիոնալ մակարդակում սկսել է խաղալ 22 տարեկանից[4]։ Խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է երկու ակումբներում՝ «Օսնաբրյուկ» (1996-2002) և «Ռոտ-Վայսե» Ալեն (2004-2010)[5]։ 2003/04 մրցաշրջանում «Լյուբեկի» կազմում խաղացել է Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում[6]։

Որպես խաղացող «Օսնաբրյուկի» և «Ռոտ Վայսի» կազմում դասում առաջխաղացման է հասել Ալենը՝ դուրս գալով երկրորդ Բունդեսլիգա (համապատասխանաբար 2000 և 2008 թվականներին), որպես մարզիչ 2018/19 մրցաշրջանի արդյունքներով երկրորդ Բունդեսլիգա է դուրս բերել «Օսնաբրյուկին»՝ դառնալով երրորդ լիգայի լավագույն մարզիչ[7]։

2019/20 մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել է «Համբուրգը»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր, փոխել է Համբուրգում Մեկ տարի աշխատած և ակումբը առաջին Բունդեսլիգա դուրս չբերած Դիտեր Հեկկինգին, ում գլխավորությամբ խաղացել է «Լյուբեկում»[8][9][10]։ Հեռացվել է «Համբուրգից» 2021 թվականի մայիսի 3-ին՝ երկրորդ Բունդեսլիգայի առաջնության ավարտից երեք տուր առաջ[11]։

2022 թվականի փետրվարի 8-ից՝ Դյուսելդորֆի «Ֆորտունայի» գլխավոր մարզիչ[12]։

Առաջինև 2020 թվականի հուլիսի դրությամբ գերմանական պրոֆեսիոնալ ֆուտբոլի միակ սևամորթ գլխավոր մարզիչն է[2][4][5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ