Դանիել Դեֆո

Դանիել Դեֆո (անգլ.՝ Daniel Defoe, ոչ վաղ քան 1659 և ոչ ուշ քան 1662, Լոնդոն, Անգլիայի թագավորություն - ապրիլի 24, 1731(1731-04-24)[1][2][3][…], Մուրֆիլդս, Լոնդոն, Անգլիա[1]), անգլիացի նշանավոր արձակագիր։ Հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակը։

Դանիել Դեֆո
անգլ.՝ Daniel Defoe
Ծննդյան անունանգլ.՝ Daniel Foe
Ծնվել էոչ վաղ քան 1659 և ոչ ուշ քան 1662
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Վախճանվել էապրիլի 24, 1731(1731-04-24)[1][2][3][…]
Վախճանի վայրՄուրֆիլդս, Լոնդոն, Անգլիա[1]
ԳերեզմանBunhill Fields Burial Ground[4]
Մասնագիտությունլրագրող, վիպասան, արձակագիր, մանկագիր, իմիջմեյքեր, գրող, գործարար, հրապարակախոս, բանաստեղծ և հրատարակիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն[5] և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներՌոբինզոն Կրուզո, Մոլ Ֆլենդերս և Ժանտախտի տարվա օրագիր
ԱմուսինMary Tuffley?[4]
ԶավակներBenjamin Norton Defoe?[3] և Sofia Defoe?[3]
Դանիել Դեֆո Վիքիդարանում
 Daniel Defoe Վիքիպահեստում

Կենսագրություն

Դանիել Դեֆոն ծնվել է 1660 թ. Լոնդոնում՝ մսավաճառի ընտանիքում։ Նրա նախնիները բողոքականներ էին, որոնք 16-րդ դարում, Կրոնական պատերազմների ժամանակ, Կաթոլիկ Եկեղեցու հարուցած հալածանքների պատճառով Ֆլանդրիայից գաղթել էին Մեծ Բրիտանիա։ Գրողի բուն ազգանունը Ֆո էր, որին նա ավելացրել է «դե» մասնիկը։

Դեֆոյի հայրը լինելով խստակենցաղ մաքրակրոն՝ իր որդու ապագան տեսնում էր հոգևորականի կոչման մեջ։ Ապագա գրողը հոր ուղղորդմամբ ընդունվում է Նյուինգտոնյան ճեմարան, որտեղ ուսումնասիրում է լատիներեն, հունարեն լեզուներ և դասական գրականություն։ Սակայն Դանիել Դեֆոն իր ապագան չտեսավ եկեղեցական ասպարեզում և սկսեց զբաղվել առևտրով։ Նա առևտրական ճանապարհորդություններ է կատարում Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա և Եվրոպական այլ երկրներ։ Նա այս ճանապարհորդություններն օգտագործում է Եվրոպական երկրների կեցաղային առանձնահատկություններն ուսումնասիրելու, ինչպես նաև իսպաներեն, ֆրանսերեն և այլ արդի լեզուներ սովորելու համար։

Դանիել Դեֆոն նաև ակտիվ մասնակցում էր երկրի քաղաքական կյանքին։ Նա մասնակցել է Հակոբ II- ի դեմ դուքս Մոնմութի ապստամբությանը, որը ճնշվել է 1685 թ. հուլիսի 6-ին Սեջմուրի ճակատամարտում ապստամբների պարտությունից հետո։ Իսկ «Փառապանծ հեղափոխության» ժամանակ Դեֆոն լոնդոնցի այն առևտրականների մեջ էր, որոնք մայրաքաղաքում հանդիսավոր դիմավորեցին նոր թագավոր Վիլհելմ III Օրանցուն[6]։

Համառոտ մատենագիտություն

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Դեֆո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Դեֆո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 367