Դաթո Դարցիմելիա

ֆուտբոլիստ

Դաթո Դարցիմելիա (վրաց.՝ დათო დარციმელია՝ հունվարի 28, 1995(1995-01-28)[1][2], Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, «Լոկոմոտիվ» ակումբի հարձակվող։

Դաթո Դարցիմելիա
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՎրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 28, 1995(1995-01-28)[1][2] (29 տարեկան)
ԾննդավայրՎրաստան Վրաստան, Թբիլիսի,
Հասակ184
Քաշ76
ԴիրքՀարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՎրաստան Լոկոմոտիվ
Համար18
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2011—2014Վրաստան Լոկոմոտիվ Թբիլիսի39 (14)
2013 Վրաստան Ալգետի3 (0)
2014Ուկրաինա Սեվաստոպոլ0 (0)
2015Հունգարիա Նյիրեդհազա8 (0)
2016—մ.հ.Վրաստան Լոկոմոտիվ Թբիլիսի3 (0)
Ազգային հավաքական
2011—2012Վրաստան Վրաստան (մինչև 17 տարեկան)8 (1)
2014Վրաստան Վրաստան (մինչև 19 տարեկան)3 (1)
2015Վրաստան Վրաստան (մինչև 21 տարեկան)2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խաղային կարիերիա

Հանդես է եկել Վրաստանի առաջնությունում, «Լոկոմոտիվ» (Թբիլիսի) և «Ալգետի» (Մառնեուլ) ակումբների կազմում։ 2014 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել ուկրաինական պրեմիեր լիգայի ակումբի «Սեվաստոպոլի» հետ, որտեղ խաղացել է թիմի երիտասարդական հավաքականում[3]։ 2015 թվականին տեղափոխվել է հունգարական «Նյիրեդխազա» ակումբ[4]։ 2015 թվականի հուլիսին փորձաշրջան է անցել չեռնիգովի «Դեսնայում»[5]։ 2016 թվականի ապրիլին տեղափոխվել է «Լոկոմոտիվ» (Թբիլիսի)։

Կարիերան ազգային հավաքականում

Առաջին հանդիպումը մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականում անցկացրել է 2011 թվականի սեպտեմբերի 23-ին Մոլդովայի դեմ (2:1)[6]։ Եվրոպայի առաջնության՝ Իսլանդիայի դեմ հանդիպման ժամանակ, Դաթոն աչքի ընկավ գոլով, որը օգնեց Վրաստանի հավաքականին դուրս գալ 1/2 եզրափակիչ[7][8]։ Դեբյուտը Երիտասարդական հավաքականիում կայացել է Ուկրանիայի մինչև 20 տարեկան հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ (0:1)[9]։ 2015 թվականի հունիսի 3 մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին՝ Սան Մարինոյի դեմ (3:0)[10]։

Ձեռքբերումներ

  • Եվրոպայի պատանեկան առաջնության (մինչև 17 տարեկան)՝ 2012 կիսաեզրափակչի մասնակից

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ