Դագ Ջոնս

Դագ Ջոնս (անգլ.՝ Doug Jones, մայիսի 24, 1960(1960-05-24)[1], Ինդիանապոլիս, ԱՄՆ), հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասան, ամենից շատ հայտնի է գիտաֆանտաստիկ, ֆենտեզի և սարսափ ֆիլմերում, որտեղ նա խաղացել է մի շարք ոչ մարդկային կերպարներ` հաճախ դիմահարդարման կիրառմամբ։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Բաֆֆի՝ վամպիրների բնաջնջողը», «Հելբոյ։ Հերոսը մարտահնոցից», «Ֆավնի լաբիրինթոսը», «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը», «Ջրի կառուցվածքը»[2]։

Դագ Ջոնս
անգլ.՝ Doug Jones
Ծնվել էմայիսի 24, 1960(1960-05-24)[1] (64 տարեկան)
ԾննդավայրԻնդիանապոլիս, ԱՄՆ
ԿրթությունԲոլլ պետական համալսարան և Bishop Chatard High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և contortionist
ԸնտրանիՋրի կառուցվածքը և Ֆավնի լաբիրինթոսը

Կենսագրություն

Ծնվել է քաղաքական և եկեղեցական գործիչ Ռոբերտ Ջոնս կրտսերի ընտանիքում (1928-1979)։ Ունի չորս մեծ եղբայր։ Ավարտել է Բիշոպ Չեթարդի միջնակարգ դպրոցը, այնուհետև 1982 թվականին՝ Բոլլի համալսարանը[3]։ 1984 թվականի ապրիլի 14-ին ամուսնացել է Լորի Ջոնսի հետ։

Դագն իր դերասանական դեբյուտը կատարել է 1987 թվականին։ 2016 թվականի դրությամբ նա նկարահանվել է ավելի քան 150 կինոնկարներում և հեռուստասերիալներում։ Հնչունավորել է «Հելբոյ։ Փոթորիկների թուրը» (2006), «Հելբոյ։ Արյուն և մետաղ» (2007), «Quantum Quest: A Cassini Space Odyssey» (2011) մուլտֆիլմերի հերոսներին, ինչպես և Էյբ Սապիենի «Hellboy: The Science of Evil» (2008) խաղում[4]։

2009 թվականին նա ստացել է «Fangoria Chainsaw Awards» մրցանակի` որպես երկրորդ պլանի լավագույն դերասան («Հելբոյ 2։ Ոսկե բանակ» ֆիլմում Էյբ Սապիենի դերի համար), ինչպես նաև ընդգրկվել է «Fangoria Horror Hall of Fame» փառքի սրահում։

2017 թվականին Գիլյերմո դել Տորոն Դագին հրավիրել է խաղալու «Ջրի կառուցվածքը» ֆիլմի երկկենցաղ մարդու գլխավոր դերը[5]։

Ընտրյալ ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1988ֆԹարմ ննջեցյալներThe NewlydeadsԹիմ
1992ֆԲեթմենը վերադառնում էBatman Returnsնիհար ծաղրածու
1993ֆՖոկուս-պոկուսHocus PocusԲիլլի Բուտչերսոն
1993ֆՀեքիաթները դամբարանիցTales from the Cryptակրոբատ
1995ֆՏանկավարուհիTank Girlկողոպտիչ
1997ֆՄուտանտներMimicԵրկար Ջոն №2
1999ֆԲաֆֆի, վամպիրների բնաջնջողըBuffy the Vampire Slayerգլխավոր ջենտլմեն
1999ֆԵրեք թագավորներThree Kingsիրաքցի մեռած զինվոր
2002ֆՍևազգեստ մարդիկ 2Men in Black IIայլ մոլորակի բնակիչ Ջոուի
2002ֆԺամանակի մեքենաTime MachineՇերլոկ-լրտես
2004ֆՀելբոյ։ Հերոսը մարտահնոցիցHellboyԷյբ Սապիեն «Կապույտ»
2005ֆԴատավճիռDoomբժիշկ Կարմակ Իմպ
2006ֆՊահեստայինների նստարանBenchwarmersռոբոտ №7
2006ֆՖավնի լաբիրինթոսըLaberinto del FaunoՖավն / Գունատ
2006ֆՋրից աղջիկըLady in the Waterտարտատիկ №4
2007ֆՖանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումըFantastic Four: Rise of the Silver SurferՆորին Ռադ/ Արծաթե Ալեսահորդ
2008ֆԿարանտինQuarantineախտահարված
2008ֆՀելբոյ 2։ Ոսկե բանակHellboy 2: Golden ArmyԷյբ Սապիեն «կապույտ» / Հոֆմեյսթեր / Մահվան հրեշտակ
2010ֆԼեգեոնLegionպաղպաղակավաճառ տղամարդ
2010ֆԹիթեռների կրկեսThe Butterfly CircusՕտտո
2010ֆԳենսբուր. հերոսական կյանքGainsbourg, vie héroïqueդեմք
2011ֆԲացակայությունAbsentiaՈւոլթեր Լամբերտո
2011ֆԱպաստան։ Միջուկային ընդմիջումFallout: Nuka BreakՔոնորս
2011ֆDragon Age: RedemptionDragon Age: RedemptionՍարեբաս
2012ֆՎերջում Ջոնը մահանում էJohn Dies at the EndՌոջեր Նորտ
2012 – 2013 ֆՀարևաններThe NeighborsԴոմինիկ Ուիլկինս
2013 – 2015 ֆՓլվող երկինքFalling SkiesԿոչիզ
2014 – 2016 ֆՇտամThe Strainյոթ հնագույն վամպիրներից մեկը
2015ֆՍլենդերAlways Watching: A Marble Hornets StoryՍլենդերմեն
2015ֆԲոսոր զենիթCrimson PeakԷդիթի մոր ուրվական / լեդի Շարպի ուրվական
2016ֆՈւիջի. Տախտակների սատանայի անեծքOuija: Origin of EvilՄարկուս
2017ֆԲայԲայՄենThe Bye Bye ManԲայԲայՄեն
2017ֆՋրի կառուցվածքըThe Shape of Waterերկկենցաղ մարդ
2017ֆԱստղազարդ ճանապարհ։ ՀայտնաբերումStar Trek: Discoveryլեյտենանտ Սարու

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագ Ջոնս» հոդվածին։