Գևորգ Ալիխանյան (մարմնամարզիկ)
Գևորգ Վասիլի Ալիխանյան (դեկտեմբերի 23, 1901[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 7, 1970[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի մարմնամարզիկ, մանկավարժ, մարզիչ[2]։
Գևորգ Ալիխանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1901[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 7, 1970[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | մարզիկ և մանկավարժ |
Կենսագրություն
Գևորգ Ալիխանյանը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Վրաստանի Թիֆլիս քաղաքում[3]։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտը։ 1943-1947 թվականներին եղել է ՀԽՍՀ մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ, իսկ 1947-1965 թվականներին ՖԿՀՊԻ մարմնամարզության ամբիոնի վարիչ[4]։ 1961 թվականին եղել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, 1967 թվականին՝ ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ։ 1923 թվականին մասնակցել է ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ դեպի Կազբեկ լեռնագագաթը առաջին վերելքին։ Մահացել է 1970 թվականի նոյեմբերի 7-ին՝ 68 տարեկան հասակում[5]։
Գրականություն
- Ալիխանյան Գ.Վ., Բռնցքամարտ, Ե., 1963:
- Ալիխանյան Գ.Վ., Խորհրդային Հայաստանում մարմնամարզության զարգացման համառոտ ակնարկ, Ե., 1956: