Գրյունվալդի ճակատամարտ

Գրյունվալդի ճակատամարտ, Ժալգիրիսի ճակատամարտ, Թանենբերգի առաջին ճակատամարտ տեղի է ունեցել Լեհ-լիտվական միության և Տևտոնական օրդենի միջև, Գրյունվալդ գյուղի մոտ, 1410 թվականի հուլիսի 15-ին։

«Գրյունվալդի ճակատամարտը» (Յան Մատեյկո)

Օրդենի զորքը կազմված էր գերմանական, ֆրանսիական և այլ երկրների ասպետներից ու վարձկան ջոկատներից, դաշնակցային զորքը՝ լեհական, լիտվական, ռուս, (այդ թվում՝ ուկրաինացիներ և բելառուսներ), վալախական, չեխամորավական, ժմուդական, հայկական[1][2], հունգարական և թաթարական ջոկատներից։ Խաչակիրները քանակով զիջել են դաշնակիցներին, սակայն ավելի լավ էին զինված և վարժեցված։ Ճակատամարտն սկսել են գերմանական ասպետները, որոնք մեկժամյա մարտից հետո նեղել են լեհ-լիտվական զորքին։ Դրությունը փրկել են ռուսական, սմոլենսկյան երեք գնդերը, որոնք պաշտպանել են կենտրոնը։ Այդ գնդերը, գամելով խաչակիրների մի մասին, շարժվել են դեպի լեհերի աջ թևը։ Լեհական զորքերն անցել են հարձակման, ճեղքել խաչակիրների աջ թևը, շրջապատել այն։ Օրդենը մարտադաշտ է մտցրել պահեստային ուժերը, սակայն լեհական թագավոր Յագայլոն նրանց դեմ նետել է իր զորքերի երրորդ շարքը, որոնց աջակցել են մարտի դաշտ վերադարձած լիտվական ուժերը։ Խաչակիրները շրջապատվել են և մեծ մասը կոտորվել։ Դաշնակցային զորքերի հաղթանակը սկիզբ է դրել Տևտոնյան օրդենի քայքայմանը։

1960 թվականին Գրյունվալդի ճակատամարտի տեղում կանգնեցվել է հուշարձան։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրյունվալդի ճակատամարտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 232