Գրինվիչի միջին ժամանակ

Գրինվիչի միջին ժամանակ (անգլ.՝ Greenwich Mean Time, GMT) կամ ժամանակ ըստ Գրինվիչի, միջօրեականի միջին արևային ժամանակ, որը հաշվարկվում է կեսգիշերից, անցնում է Լոնդոնի[1] մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վայրով։

Ավելի վաղ՝ մինչև 1972 թվականը[2], գրինվիչի ժամանակը՝ GMT, համարվել է հաշվարկման սկիզբ այլ ժամային գոտիների[3] համար։ Այժմ որպես այդպիսին օգտագործվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը. դա UMC-ն է։ Երբեմն ռուսալեզու չափագիտության մեջ GMT նշանակվում է որպես СГВ (ռուս.՝ «среднее гринвичское время»), որը վերծանվում է որպես «միջին գրինվիչյան (կամ աշխարհագրական) ժամանակ»։

Պատմություն

Գրինվիչի աստղադիտարանի ժամացույցը

Գրինվիչի միջին ժամանակը ընդունվել է Մեծ Բրիտանիա կղզում 1847 թվականին Երկաթուղային հաշվիչ պալատի (անգլ.՝ Railway Clearing House) կողմից և համարյա բոլոր երկաթուղային ընկերությունների կողմից հաջորդ տարի։ Այն աստիճանաբար օգտագործվել է այլ նպատակներով, բայց 1858 թվականի դատարանի որոշմամբ հանդիսանում էր պաշտոնական ժամանակ[4]։ 1880 թվականի մայիսի 14-ին «Թայմսում» հայտնվեց «Կլերկի դատավորներին» նամակը, որում ասվում էր, որ «Գրինվիչի ժամանակը այսօր հաստատված է համարյա ամբողջ Անգլիայում, բայց կարծես դա օրինական չէ։ Օրինակ, մեր ընտրատեղամասերը ասենք բացվում էին 8-անց 13 րոպե և փակվում են 4-ն անց 13 րոպե»[5][6]։ Դա փոխվել է ավելի ուշ՝ 1880 թվականին, երբ Գրինվիչի ժամանակը օրենքով ընդունվել է Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում։ GMT-ն ընդունվել է Մեն կղզում 1883 թվականին, Ջերսիում 1898 թվականին և Գերնսիում 1913 թվականին։ Իռլանդիան ընդունել է GMT-ն 1916 թվականին՝ հանելով Դուբլինյան ժամանակը։ Համաժամանակյա ժամային ազդանշանը Գրինվիչի աստղադիտարանից առաջին անգամ հեռարձակվել է 1924 թվականի փետրվարի 5-ին, արդյունքում, աստղադիտարանում ժամանակն ավելորդ էր այս գործընթացում։

Երկրի ամենօրյա պտույտն անկանոն և անընդհատ դանդաղում է, հետևաբար ատոմային ժամացույցները իրենցից ներկայացնում են շատ ավելի կայուն ժամանակային բազա։ 1972 թվականի հունվարի 1-ին GMT-ն փոխարինվել է քաղաքացիական ժամանակի միջազգային ստանդարտով, այն հիմնված էր համակարգված համընդհանուր ժամանակի վրա, որը խրախուսվում էր ամբողջ աշխարհի ատոմային ժամացույցների ասամբլեայի կողմից[3]։ Համաշխարհային ժամանակը (UT), տերմին, որը մտցվել էր 1928 թվականին, ի սկզբանե իրենից ներկայացնում էր Գրինվիչի միջին ժամանակը սահմանված ավանդական ձևով, համաձայնեցված ի սկզբանե որոշակի օրվա համար՝ 1956 թվականի հունվարի մեկից (Միջազգային աստղագիտականն միություն որոշմամբ Դուբլինում 1955 թվականին Վիլյամ Մարկովիցի առաջարկությամբ), այդ «հում» UT ձևը վերափոխվել է UTO-ի և արդյունավետորեն փոխարինվել է UT1[7] և UT2 նուրբ ձևերով (UT1 հետագայում հավասարեցվել է Երկրի պտույտի տարեկան սեզոնային տատանումների հետ)։

GMT-ն որոշելու երկակիություն

Երկարաժամկետ աստղագիտական կոնվենցիան, սահմանված Պտղոմեոսի աշխատությունից, պետք է նշանակվեր որպես զրոյական ժամանակ։ Դա հակասում էր քաղաքացիական համաձայնագրին, որում ըստ հռոմեացիների թվագրման կեսգիշերը համարվում էր որպես զրոյական ժամ։ Վերջին հռչակագիրը ընդունվել էր 1925 թվականի հունվարի 1-ին աստղագիտական նպատակներով, որը հանգեցրել էր ժամանակի 12 ժամով կամ կես օրով առաջ ընկնելուն։ 1925 թվականին օրացուցային տեղեկատու (ալմանախ) դարձավ «հունվարի 1.05 ըստ Գրինվիչի»։ «Միջին աստղագիտական ժամանակ ըստ Գրինվիչի» (GMAT) տերմինը մտցվել է միևնույն նշանակությունն ունենալու համար նախորդ աստղագիտական համագումարի GMT-ի կեսօրվա համար[8]։ Ավելի հստակ UT և UTC տերմինները չեն կիսում այս երկիմաստությունը, կերսգիշերը միշտ նկատի ունենալով որպես զրոյական ժամ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ