Գրիգորի Վերմիշև

հայ հասարակական գործիչ, գրող

Գրիգորի Խրիստաֆորովիչ Վերմիշև (Գրիգոր Քրիստափորի, հուլիսի 7, 1894(1894-07-07), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1973(1973-10-04), Օրջոնիկիձե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ և Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), որոշ աղբյուրներում` Գրիգոր Վերմիշյանց[1], հայազգի խորհրդային պատմական գրող, ռազմական ինժեներ, հասարակական գործիչ։

Գրիգորի Վերմիշև
Ծնվել էհուլիսի 7, 1894(1894-07-07)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1973(1973-10-04) (79 տարեկան)
Վախճանի վայրՕրջոնիկիձե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, հասարակական գործիչ և արձակագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՖրայբերգի լեռնագործության ակադեմիա (1916), Նիկոլաևյան ինժեներական դպրոց (1917) և Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիա
ԱշխատավայրԽՍՀՄ պետպլան և ԽՍՀՄ արտաքին առևտրի մինիստրություն
ԱզգականներՍեդա Վերմիշևա
Գրիգորի Վերմիշև Վիքիդարանում

Կենսագրություն

Ծագում

Գրիգորի Վերմիշևը ծնվել է Թիֆլիսում, Անդրկովկասի կադետական կուսակցության առաջնորդներից Քրիստաֆոր Ավակովումովիչ Վերմիշևի ընտանիքում, որը եղել է Բաքվի առաջատար թերթերի՝ «Բաքու» և «Բիրժևիե Վեդոմոստի» (Биржевые ведомости) հրատարակիչ, իսկ 1905 թվականին ծառայել է որպես Թիֆլիսի քաղաքապետ և Հայաստանի Առաջին հանրապետությունում եղել է Ֆինանսների նախարար[2]։ Գրիգորի Խրիստոֆորովիչի մայրը՝ Վարվառա Ալեքսանդրովնա Արղությանը, ծագում էր Արղության-Երկայնաբազուկներ իշխանների տոհմից[3]։

Կրթություն

Գրիգորի Վերմիշևն ավարտել է Ֆրայբերգի (Գերմանիա) լեռնային ակադեմիան (1916), սովորել Պետրոգրադի ռազմա-ծովային ինժեներական ուսումնարանում (1916-1917)։

Գործունեություն

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) մասնակցել է Կովկասյան ռազմաճակատի կռիվներին։ 1920 թվականին եղել է թուրքական զավթիչների դեմ մարտնչող հայկական հեծելազորային ջոկատի հրամանատար։

Քաղաքական գործունեություն

Սովետական իշխանության հաստատումից հետո ապրել է Մոսկվայում։ 1923-1956 թվականներին զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ (ԽՍՀՄ պետպլանի բաժնի վարիչ, ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմատի բաժնի վարիչ և այլն), մասնակցել Հայաստանի մի շարք կարևոր տնտեսական խնդիրների մշակմանը։

Ստալինյան ռեժիմի ժամանակ երկու անգամ ենթարկվել է բռնաճնշումների։ Վերջին կալանքի վայրից վերադառնալուց հետո նա զրկվել է բնակության իրավունքից ինչպես Մոսկվայում, այնպես էլ Միութենական հանրապետությունների այլ մայրաքաղաքներում։ Օրջոնիկիձե քաղաքը դարձել է Գրիգորի Վերմիշևի բնակության վայրը, որտեղ նա ծառայել է որպես քաղաքի գլխավոր ճարտարապետ, և թոշակի անցնելուց հետո ամբողջությամբ նվիրվել գրական գործունեությանը[2]։

Գրական գործունեություն

1958 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ։ Հավաքել է Հայաստանի և Վրաստանի 12-13-րդ դարերի պատմության վերաբերյալ նյութեր, որոնք հիմք են ծառայել իր «Ամիրսպասալար» (1968, 65 հազար տպաքանակով)[4][5], «Թագավորության մայրամուտը», «Տամտա» և «Հրաձիգ ժողովուրդը» (վերջին երեքը անտիպ) քառահատոր վիպաշարի համար։ Դրանցում Վերմիշևը ներկայացրել է Զաքարյան իշխանների ճակատագիրը, պատկերել հայ և վրաց ժողովուրդների համատեղ պայքարը հանուն ազատության ու անկախության[6]։

Գրիգորի Վերմիշյևը մահացել է 1973 թվականին, Ռուսաստանի Օրջոնիկիձե (ներկայիս՝ Վլադիկավկազ) քաղաքում։ Նա չի հասցրել տեսնել «Ամիրսպալասար» պատմա-փաստագրական վեպի հայերեն թարգմանության լույս տեսնելը։ Թարգմանության ձեռագրի, ինչպես նաև դրա հեղինակի ճակատագիրը նույնքան ողբերգական է[2]։

Գրականություն

Մամուլ

  • Միքայել Շաթիրյան, Արժեքավոր վեպ ժողովուրդների բարեկամության մասին։ «Գրական թերթ», 1969, № 5:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 413
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Վերմիշև» հոդվածին։