Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Լոգվինով (ռուս.՝ Григо́рий Семёнович Ло́гвинов, սեպտեմբերի 20, 1956(1956-09-20)), ռուս դիվանագետ։
Ավարտել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը (1979)։ Տիրապետում է չինարեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ 1979 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1980-1983 և 1987-1993 թվականներին Չինաստանում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
- 1993-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի բաժնի պետ։
- 1996-2001 թվականներին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական։
- 2001-2004 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ համասիական խնդիրների դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2004-2008 թվականներին՝ Չինաստանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
- 2008-2016 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ղեկավարում էր Կորեական թերակղզու միջուկային խնդրի թեման։
- 2016 թվականի հուլիսի 28-ից 2019 թվականի ապրիլի 3-ը՝ Ավստրալիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2016 թվականի սեպտեմբերի 8-ից 2019 թվականի ապրիլի 3-ը՝ Նաուրու քաղաքում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
- 2016 թվականի հոկտեմբերի 3-ից-2019 թվականի ապրիլի 3-ը՝ Ֆիջիում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][4]։
- 2017 թվականի հունիսի 29-ից 2019 թվականի ապրիլի 3-ը՝ Վանուատուում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][5]։
- 2018 թվականի հոկտեմբերի 3-ից 2019 թվականի ապրիլի 3-ը՝ Թուվալուում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][6]։
Ամուսնացած է։ Ունի երկու դուստր։
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի նոյեմբերի 4)[7]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2011 թվականի օգոստոսի 15)[8]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի փետրվարի 10)[9]