Գրեմմի լավագույն ռոք ալբոմի համար

«Գրեմմի» մրցանակ լավագույն ռոք ալբոմի համար (անգլ.՝ Grammy Award for Best Rock Album), տրվում է ամենամյա մրցանակաբախության ժամանակ ԱՄՆ-ում` 1995 թվականից։ Ժամանակակից ռոք երաժշտության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը հանդիսանում է մրցանակաբաշխության մոտավորապես 100 այլ անվանակարգերից մեկը[1]։ Մրցանակը ամեն տարի շնորհվում է Ձայնագրման ակադեմիայի կողմից «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրման ոլորտում նշանակալից ներդրման համար՝ բացառությամբ վաճառքները և չարթերում դիրքերը»[2]։

Գրեմմի լավագույն ռոք ալբոմի համար
Տեսակպարգևի աստիճան և Գրեմմի
Ենթատեսակaward for best album (genre)?
Մասն էlist of Grammy Award categories?
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվել է1995
ՊարգևադրողՁայնագրման ակադեմիա
Կայքgrammy.com(անգլ.)

Պատմություն

Առաջին անգամ «Լավագույն ռոք ալբոմ» մրցանակը տրվել է 1995 թվականին անգլիական The Rolling Stones խմբին։ Այդ ժամանակից ի վեր անվանակարգի անվանումը և նկարագրությունը չեն փոխվել։ Մրցանակը տրվում է այն արտիստներին, «որոնց ալբոմները պարունակում են վերջերս ձայնագրված վոկալային կամ գործիքային ռոք, հարդ ռոք կամ մետալ երգերի առնվազն 51%-ը»[3]։

Foo Fighters խումբը համարվում է ռեկորդակիր այս անվանակարգում հաղթած մրցանակների քանակով (4 հաղթանակ)։ Երկուական մրցանակներ ունեն Շերիլ Քրոուն, ինչպես նաև Green Day և U2 խմբերը։ Նիլ Յանգը այս անվանակարգում 6 անգամ է առաջադրվել (ռեկորդ), սակայն ոչ մի անգամ չի հաղթել։ Ամերիկյան Dave Matthews Band և Pearl Jam խմբերը երեք անգամ առաջադրվել են, սակայն նույնպես հաղթանակ չեն գրանցել։ Ներքևում ներկայացված է դափնեկիրների ամբողջական ցանկը[4]։

Դափնեկիրներ

ՏարեթիվԿատարողԵրկիրԱլբոմՊատկերԾան.
1995The Rolling Stones  Մեծ ԲրիտանիաVoodoo Lounge
[5]
1996Ալանիս Մորիսեթ  ԿանադաJagged Little Pill
[6]
1997Շերիլ Քրոու  ԱՄՆSheryl Crow
[7]
1998Ջոն Ֆոգերթի  ԱՄՆBlue Moon Swamp
[8]
1999Շերիլ Քրոու  ԱՄՆThe Globe Sessions
[9]
2000Կառլոս Սանտանա  Մեքսիկա
 ԱՄՆ
Supernatural
[10]
2001Foo Fighters  ԱՄՆThere Is Nothing Left to Lose
[11]
2002U2  ԻռլանդիաAll That You Can't Leave Behind
[12]
2003Բրյուս Սպրինգստին  ԱՄՆThe Rising
[13]
2004Foo Fighters  ԱՄՆOne by One
[14]
2005Green Day  ԱՄՆAmerican Idiot
[15]
2006U2  ԻռլանդիաHow to Dismantle an Atomic Bomb
[16]
2007Red Hot Chili Peppers  ԱՄՆStadium Arcadium
[17]
2008Foo Fighters  ԱՄՆEchoes, Silence, Patience & Grace
[18]
2009Coldplay  Մեծ ԲրիտանիաViva la Vida or Death and All His Friends
[19]
2010Green Day  ԱՄՆ21st Century Breakdown
[20]
2011Muse  Մեծ ԲրիտանիաThe Resistance
[21]
2012Foo Fighters  ԱՄՆWasting Light
[22]
2013The Black Keys  ԱՄՆEl Camino
2014Led Zeppelin  Մեծ ԲրիտանիաCelebration Day[23]
2015Բեք Հենսեն  ԱՄՆMorning Phase
[24]
2016Muse  Մեծ ԲրիտանիաDrones
[25]
2017Cage the Elephant  ԱՄՆTell Me I’m Pretty
[26]
2018The War on Drugs  ԱՄՆA Deeper Understanding
[27][28]
2019Greta Van Fleet   ԱՄՆFrom the Fires
[29]
2020Cage the Elephant   ԱՄՆSocial Cues

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա