Գրեհեմ Ալեքսանդր

ֆուտբոլիստ

Գրեհեմ Ալեքսանդր (անգլ.՝ Graham Alexander. հոկտեմբերի 10, 1971(1971-10-10)[1][2], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն Քովենթրի ), շոտլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հիմնականում խաղացել է աջ պաշտպանի կամ ետ քաշված կիսապաշտպանի դիրքում[3]։ Ներկայումս Միլտոն Քեյնս Դոնսի գլխավոր մարզիչն է։

Գրեհեմ Ալեքսանդր
անգլ.՝ Graham Alexander
Քաղաքացիությունը Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 10, 1971(1971-10-10)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրԿովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ180 սանտիմետր
Քաշ76 կիլոգրամ
Դիրքեզրային պաշտպան

Ալեքսանդրը դարձել է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը՝ Թոնի Ֆորդից հետո, ով պրոֆեսիոնալ խաղացողի կարգավիճակում 1000 խաղ է անցկացրել[4]։ Նա Անգլիայի ֆուտբոլիստների ցանկում երրորդն է առաջնությունում ունեցած մրցելույթների քանակով, իսկ Պրեմիեր լիգայում առավել բարձր տարիքում գոլի հեղինակ դարձածների ցանկում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը[5]։

Կենսագրություն

Եղել է Scunthorpe United ակումբի սաներից։ Խաղացել է նաև «Լուտոն Թաուն»-ում, «Փրեստոն Նորթ Էնդ»-ում և Բարնլիում[6]։

Հանդես է եկել Շոտլանդիայի հավաքականում՝ չնայած այն հանգամանքին, որ ծնվել է Անգլիայում։ Ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 40 հանդիպում[7]։

2012 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ֆլիթվուդ Թաունի գլխավոր մարզիչ[8]։ Ալեքսանդրի գլխավորությամբ թիմը 2013/14 մրցաշրջանում կարողացել է Անգլիայի ֆուտբոլային երկրորդ լիգայից փոխադրվել առաջին լիգա։

Մարզական նվաճումներ

Որպես խաղացող

Փրեստոն-ի կազմում

  • Երկրորդ դիվիզիոնի չեմպիոն. 1999–2000 թթ. մրցաշրջան[9]

Բարնլի

  • ֆուտբոլի լիգայի առաջնության փլեյ-օֆ փուլի եզրափակիչ խաղի մասնակից / 2009 Football League Championship play-off Final, 2009[10]

Անհատական ձեռքբերումներ

  • ֆուտբոլի լիգայի երկրորդ դիվիզիոնի տարվա լավագույն թիմի անդամ. 1999–2000 թթ. մրցաշրջան[11], ֆուտբոլի լիգայի առաջին դիվիզիոնի տարվա լավագույն թիմի անդամ. 2001–02 թթ. մրցաշրջան[12], ֆուտբոլի լիգայի 2004–05 մրցաշրջանի առաջնության լավագույն խաղացող[13]

ֆուտբոլի լիգայի 2006–07 մրցաշրջանի առաջնության լավագույն խաղացող[14]

  • Scunthorpe United-ի տարվա լավագույն խաղացող. 1994
  • Բարնլիի տարվա լավագույն խաղացող. 2010

Որպես մարզիչ

Ֆլիթվուդ Թաուն

  • Ֆուտբոլի երկրորդ լիգայի փլեյ-օֆ փուլի եզրափակիչ մրցախաղի մասնակից. 2014 թ.[15]

Սոլֆորդ Սիթի

  • ազգային լիգայի փլեյ-օֆ փուլի եզրափակիչ մրցախաղի մասնակից. 2019 թ.[16]

Անհատական ձեռքբերումներ

  • առաջին լիգայի ամսվա լավագույն մարզիչ. 2016 թ. ապրիլ[17], 2016 թ. նոյեմբեր[18]
  • երկրորդ լիգայի ամսվա լավագույն մարզիչ. 2014 թ. հունվար[19], 2019 թ. հոկտեմբեր[20], 2023 թ. օգոստոս[21]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեհեմ Ալեքսանդր» հոդվածին։