Գրեգ Բեռլանտի

ամերիկացի հեռուստատեսային սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր

Գրեգ Բեռլանտի (անգլ.՝ Greg Berlanti, մայիսի 24, 1972(1972-05-24)[1][2], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] և Rye Brook, Rye, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի հեռուստատեսային սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ «Այրի տղամարդու սերը» հեռուստասերիալի հեղինակ, «Ջեք և Բոբբի», «Անսովոր ընտանիք», «Նետ» հեռուստասերիալների ստեղծող։ «Կանաչ լապտեր» ֆիլմի սցենարիստ։

Գրեգ Բեռլանտի
Ծննդյան թիվ՝մայիսի 24, 1972(1972-05-24)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր՝Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] և Rye Brook, Rye, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր, գործադիր պրոդյուսեր, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող
Պարգևներ՝
IMDb։ID 0075528

Անձնական կյանք

Բեռլանտին ծնվել է Նյու Յորքի Ռայ քաղաքում։ Նրա ծնողները՝ Բարբարա Մոլլեր Բեռլանտին և Յուջին Բեռլանտին են։ Գրեգը ունի քույր՝ Դինա, նա երկու քեռադուստրերի մորեղբայր[6]։ 2004 թվականին «Entertainment Weekly»-ի համար հարցազրույցում նա պատմել է իր երիտասարդության մասին.

Մենք իտալացիներ էինք այն քաղաքում, որտեղ ապրում էր ամերիկական արիստոկրատիան», որտեղ «մենք չէինք մտնում մյուս հաջողակ ընկերությունների 90 %-ի մեջ։

«Berlanti Television» ընկերության շոուի մեջ ամեն անգամ սկզբում երևում էին հետևյալ խոսքերը «Գրե՛գ, հեռու տար գլուխտ» «Berlanti Television», հենց այդպես էր ասում Բեռլանտիի հայրը, երբ տղան փակում էր հեռուստացույցի էկրանը։

Բեռլանտին բացահայտ միասեռական է[7]։

Կարիերա

Բեռլանտին սովորել է Հյուսիսարևմտյան համալսարանում, եղել է «Delta Tau Delta» եղբայրության անդամ։ Եղել է «Դոուսոնի ծովախորշը» սերիալի պրոդյուսերը և սցենարիստը, ինչպես նաև այդ սերիալի սպին օֆի՝ «Երիտասարդ ամերիկացիները» պրոդյուսերը և սցենարիստը։ Ավելի մեծ ճանաչում է գտել որպես «Այրի տղամարդու սերը» ֆիլիմի հեղինակ։ Բեռլանտին նաև գրել և և հրապարակել է «Ջարդված սրտերի ակումբը. ռոմանտիկ կատակերգություն» ֆիլմը, որը պատմում է նույնասեռական ընկերների խմբի մասին, ովքեր ապրում են արևմտյան Հոլիվուդում, կերպարները վերցված են Բեռլանտիից և նրա ընկերներից։

2006 թվականի օգոստոսին Բեռլանդին պայմանագիր է կնքում «Touchstone Television»-ի և «ABC»-ի հետ, որպեսզի ստեղծի որոշ հեռուստասերիալների առաջին սերիաները՝ պիլոտները։ Բացի դրանից Բեռլանտին խզել է իր գորընկերական կապը Միկի Լիդելլի հետ, ով նրա մշտական հաճախորդն էր[8]։ Այդ նույն ժամանակ հայտնի է դառնում, որ Բեռլանտինը «ABC» ալիքի «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալի խորհրդատուն է, քանի որ նախկին աշխատողը՝ Մարտի Նիկսոնը հեռացել էր շոուից Ջո Ռոբին Բեյթսի հետ կոնֆլիկտի պատճառով[9]։ Հիմա Գրեգը կատարում է կատարողական պրոդյուսերի պարտականությունները։ Ինչպես նաև Բեռլանտին աշխատել է «Կեղտոտ թաց թղթադրամներ» շոուի կատարողական պրոդյուսեր, որի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 27-ին «ABC» ալիքի շրջանակենրում։

Մարկ Գուգգենհեյմի հետ միասին եղել է «ABC»-ի շրջանակներում ցույց տրվող շոուի՝ «Էլլայ Սթոուն»-ի համահեղիանկը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականին։ Գրեգը նաև իրականացրել է կատարողական պրոդյուսերի պարտականությունները։ Բեռլանտինը մասնակցել է այն թեորեմի ապացուցմանը, ըստ որի պատվաստանյութը սնդիկի հետ կարող է օգնել աուտիզմի դեմ պայքարում[10]։ Գիտնականնների կազմակերպությունը չի ընդունել այդ վարկածը, սակայն նշել է, որ շոուի ցուցադրման շնորհիվ աճել է վակցինների գնումը երեխաների կողմից[11][12]։ «Պիլոտի պաշտպանության համար Բեռլանտին ասել է. Ինձ թվում է, որ նրանք ցանկանում էին, որպեսզի մենք մանրամասնորեն ուսումնասիրենք խնդիրները, ինչը որ մենք արել ենք»[10]։

Եղել է «Կանաչ լապտեր» ֆիլմի ռեժիսորական աթոռի թեկանծու, ինչի համար գերլկ էր սցենար[13]։ Բեռլանտին նկարահանել է 2010 թվականի «Կյանքը ինչպես կա» վերնագրով ֆիլմը Քեթրին Հոյգլ և Ջեշեմ Դյուամելեմ դերասաններին գլխավոր դերերը տալով։

Ֆիլմագրություն

Կինո և հեռուստատեսություն
ԹվականԱնվանումԲնական անունՊարտավորություններ
1998Դոուսոնի ծովախորշըDawson's Creekսցենարիստ
2000Ջարդված սրտերի ակումբը. ռոմանտիկ կատակերգությունThe Broken Hearts Club: A Romantic Comedyռեժիսոր, սցենարիստ
2002-2006Այրի տղայի սերըEverwoodսերիալի հեղինակ, սցենարիստ, պրոդյուսեր
2004Ջեքը և ԲոբբինJack & Bobbyսերիալի համահեղինակ սցենարիստ
2006-2007Եղբայրներ և քույրերBrothers & Sistersսցենարիստ, պրոդյուսեր
2007Կեղտոտ թաց թղթադրամներDirty Sexy Moneyպրոդյուսեր
2008Էլայ ՍթոունEli Stoneսցենարիստ
2010Կյանքը ինչպես կաLife As We Know Itռեժիսոր, սցենարիստ
2010Անսովոր ընտանիքNo Ordinary Familyսցենարիստ
2011Կանաչ լապտերThe Green Lanternսցենարիստ, պրոդյուսեր
2012Տիտանների զայրույթըWrath Of The Titansսցենարիստ
2012ՆետArrowսերիալի համահեղինակ սցենարիստ, պրոդյուսեր
2012Քաղաքական կենդանիներPolitical Animalsսերիալի հեղինակ, պրոդյուսեր
2013Ոսկե տղաGolden Boyպրոդյուսեր
2013Ապագայի մարդիկThe Tomorrow Peopleպրոդյուսեր
2014ՖլեշThe Flashսերիալի համահեղինակ սցենարիստ, պրոդյուսեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգ Բեռլանտի» հոդվածին։