Գվենդոլին Բրուքս

Գվենդոլին Էլիզաբեթ Բրուքս (անգլ.՝ Gwendolyn Elizabeth Brooks, հունիսի 7, 1917(1917-06-07)[1][2][3][…], Տոպիկա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 3, 2000(2000-12-03)[5][1][2][…], Չիկագո[4]), քսաներորդ դարի ամերիկացի բանաստեղծուհի[17]։ Գեղարվեստական գրականության ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար պարգևատրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Արվեստի ազգային մեդալով։ 1950 թվականին նրան շնորհվել է Պուլիտցերյան մրցանակ «Պոեզիա» անվանակարգում (1949 թվականին լույս ընծայած իր երկրորդ գրքի՝ «Էննի Ալեն» պոեմի համար)[18]. այդպիսով՝ նա դարձել է գրական այդ բարձր պարգևին արժանացած առաջին աֆրոամերիկացին, առաջին սևամորթ կինը։ 1962 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջոն Քենեդին Բրուքսին հրավիրել է մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի կազմակերպած պոեզիայի փառատոնին։ 1967 թվականին՝ ամերիկացի անվանի բանաստեղծ Կարլ Սենդբերգի մահից հետո, Գվենդոլին Բրուքսը հռչակվել է Իլինոյս նահանգի դափնեկիր բանաստեղծ (ցմահ)։ 1985 թվականին նա ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի խորհրդատու պոեզիայի գծով։

Գվենդոլին Բրուքս
Ծնվել էհունիսի 7, 1917(1917-06-07)[1][2][3][…]
ԾննդավայրՏոպիկա, ԱՄՆ[4]
Վախճանվել էդեկտեմբերի 3, 2000(2000-12-03)[5][1][2][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՉիկագո[4]
ԳերեզմանLincoln Cemetery
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, վիպասան և ուսուցչուհի
Լեզուանգլերեն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունEnglewood Technical Prep Academy?, Hyde Park Academy High School?, Kennedy–King College? (1936) և Ուենդել Ֆիլիպս Ակադեմիա
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրChicago State University? և Գունավոր բնակչության աջակցման ազգային ասոցիացիա[6]
Պարգևներ
ԶավակներNora Brooks Blakely?
 Gwendolyn Brooks Վիքիպահեստում

Գվենդոլին Բրուքսի ստեղծագործություններում մեծ տեղ է գրավում ամերիկյան խոշոր քաղաքների բանվորական թաղամասերի սևամորթ բնակիչների կյանքի, կենսապայմանների արտացոլումը[19]։

Գրական գործունեությանը զուգընթաց՝ բանաստեղծուհին երկար տարիներ եռանդուն կերպով զբաղվել է մանկավարժական բեղուն աշխատանքով (դասավանդել է ստեղծագործական շարադրանք)։ Ամերիկյան դպրոցներից մեկը Գվենդոլին Բրուքսի անունով է կոչվել դեռևս նրա կենդանության օրոք։

Բրուքսին անկյուն է հատկացվել ԱՄՆ Կանանց ազգային փառքի սրահում։

Բանաստեղծական ժողովածուների ընտրանի

  • Negro Hero (1945)
  • The Mother (1945)
  • A Street in Bronzeville (1945)
  • Annie Allen (1950)
  • Maud Martha (1953) (Fiction)
  • Bronzeville Boys and Girls (1956)
  • The Bean Eaters (1960)
  • Selected Poems (1963)
  • We Real Cool (1966)
  • In the Mecca (1968)
  • Malcolm X (1968)
  • Family Pictures (1970)
  • Black Steel: Joe Frazier and Muhammad Ali (1971)
  • The World of Gwendolyn Brooks (1971)
  • Aloneness (1971)
  • Aurora (1972)
  • Beckonings (1975)
  • Black Love (1981)
  • To Disembark (1981)
  • The Near-Johannesburg Boy and Other Poems (1986)
  • Blacks (1987)
  • Winnie (1988)
  • Children Coming Home (1991)
  • In Montgomery (2000)

Գրականություն

  • Jackson, Angela (2017). A Surprised Queenhood in the New Black Sun։ The Life & Legacy of Gwendolyn Brooks. Beacon Press. ISBN 0807025046.
  • Share, Don (ed.). "Poetry" (June 2017 ed.). Poetry Foundation. Gwendolyn Brooks, special issue
  • Pisarze świata. Słownik encyklopedyczny, PWN, 1999

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվենդոլին Բրուքս» հոդվածին։