Գուրգեն Բաղդասարյան (ըմբիշ)

հայ ըմբիշ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Բաղդասարյան (այլ կիրառումներ)

Գուրգեն Թորգոմի Բաղդասարյան (հոկտեմբերի 26, 1955(1955-10-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ազատ ոճի ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1983, 1984), Եվրոպայի չեմպիոն (1980), Աշխարհի առաջնության գավաթակիր (1977), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1977)։

Գուրգեն Բաղդասարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 26, 1955(1955-10-26) (68 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մեդալները
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ
Աշխարհի գավաթի առաջնություն
ՈսկիՏոլեդո 197757 կգ
ԱրծաթՏոլեդո 197857 կգ
Եվրոպայի առաջնություն
ՈսկիՊրևիձե 198057 կգ
ԲրոնզԼայպցիգ 198557 կգ
Ունիվերսիադաներ
ՈսկիՍոֆիա 197757 կգ
ԽՍՀՄ առաջնություն
ԱրծաթՕդեսա 197657 կգ
ԲրոնզՄոսկվա 198057 կգ
ԱրծաթՈւլան-Ուդե 198157 կգ
ԲրոնզՕրջոնիկիձե 198257 կգ
ՈսկիՄոսկվա 198357 կգ
ՈսկիԿրասնոյարսկ 198457 կգ
ԱրծաթՅակուտսկ 198557 կգ

Կենսագրություն

Գուրգեն Բաղդասարյանը ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1969 թվականից՝ Յուրի Բաբայանի ղեկավարությամբ։ 1974-1975 թվականներին նա ընդգրկված էր ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում և հաղթող է ճանաչվել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում՝ մինչև 20 տարեկանների տարիքային կազմում։ 1977 թվականին նա հաղթում է Սոֆիայում տեղի ունեցած Ամառային 9-րդ ունիվերսադիայում և Աշխարհի առաջնությունում, իսկ 1980 թվականին՝ մինչն 57 կիլոգրամ քաշային կարգում նվաճում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 1983 և 1984 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1985 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Սպորտային կարիերայի ավարտից հետո՝ 1986 թվականին, ընդունվել է Մարզիչների բարձրագույն դպրոց, որն ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայի սպորտի դպրոցում։ 1992 թվականին որպես մարզիչ շարունակել է աշխատել Գերմանիայում։ 2010 թվականից Զուլգեն քաղաքի ըմբշամարտի ակումբի գլխավոր մարզիչն է։

Աղբյուրներ