Գուստաֆ (երգիչ)
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Գուստաֆ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | հոլ.՝ Stef Caers |
Նաև հայտնի է որպես | Gustaph |
Ծնվել է | հուլիսի 5, 1980(1980-07-05)[1] (43 տարեկան) Լյուվեն, Բելգիա[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | EDM և փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Գործիքներ | վոկալ և դաշնամուր |
Կրթություն | Royal Conservatory of Ghent? |
Անդամակցություն | Hercules & Love Affair? |
![]() |
Ստեֆ Կաերս (հոլ.՝ Stef Caers, հուլիսի 5, 1980(1980-07-05)[1], Լյուվեն, Բելգիա[1]), ավելի հայտնի որպես Գուստաֆ (անգլ. ոճավորված) բելգիացի երգիչ, երգահան, ձայնագրման պրոդյուսեր և վոկալի մարզիչ։ Ներկայացրել է Բելգիան «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում՝ «Because of You» երգով և զբաղեցրել 7-րդ տեղը[2].։
Կաերսը ծնվել է 1980 թվականի հուլիսի 5-ին, Ֆլամանդական Բրաբանտ նահանգի Լյովեն քաղաքում։ Նա իր երաժշտական կարիերան սկսել է Գենտի կոնսերվատորիայում սովորելիս՝ ի սկզբանե օգտագործելով Շտեֆեն բեմական անունը[3]։ 2000 թվականին նրա «Gonna Lose You» երգը դարձել է հիթ։ Հետագայում նա թողարկել է իր երկրորդ սինգլը, որը կոչվում էր «Sweetest Thing»։
Այդ թողարկումներից հետո Կաերսը սկսեց ավելի շատ կենտրոնանալ երգեր գրելու և պրոդյուսերական աշխատանքների վրա։ Նա նաև դարձել է ակտիվ բեք-վոկալիստ՝ կատարելով բեք-վոկալ, մասնավորապես Լեդի Լին և Վիլի Սոմերսների համար։
2010-ականների սկզբին որպես առաջատար վոկալիստ նա միացել է «Hercules and Love Affair» խմբին։ Որպես բեք-վոկալիստ հանդես է եկել Լաուրա Գրուսենեկենի համար Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում և Հուվերֆոնիկի համար՝ Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում[4]։
Բացի իր երգարվեստի կարիերայից, Կաերսը աշխատում է որպես վոկալի մարզիչ և ուսուցիչ Գենտ քաղաքի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։
Նրա «Because of You» երգը հաղթել է եզրափակիչում 2023 թվականի հունվարի 14-ին և նա ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստաֆ (երգիչ)» հոդվածին։ |
|