Գունունգ Լյոսեր

Գունունգ Լյոսեր (ինդոն.՝ Taman Nasional Gunung Leuser), ազգային պարկ Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում՝ Հյուսիսային Սումատրա և Աչեհ նահանգների սահմանին[4]։ Ազգային պարկը կոչվում է Լյոսեր լեռան անունով, որը գտնվում է իր տարածքում։

Գունունգ Լյոսեր
Տեսակnational park of Indonesia?
Մասն էՍումատրայի խոնավ արևադարձային անտառներ
Երկիր Ինդոնեզիա[1]
ՎարչատարածքՀյուսիսային Սումատրա և Աչեհ (նահանգ)
Հիմնվել է1980
Մակերես7927 կմ², 862 975 հեկտար, 3210 կմ² (2018)[2] և 8677,89 կմ²[3]
Երկարություն150 կմ
Լայնություն100 կմ
ԲԾՄ2022 մետր
Անվանված էGunung Leuser?
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Գունունգ Լյոսերը գտնվում է Ինդոնեզիաում
Գունունգ Լյոսեր

Աշխարհագրություն

Գունունգ Լյոսերը ձգվում է 150 կմ երկարությամբ և ավելի քան 100 կմ լայնությամբ։ Դրա մեծ մասը ծածկված է լեռներով։ Տարածքի 40 %-ը (հիմնականում հյուսիսում) գտնվում է ավելի քան 1500 մ բարձրության վրա, և միայն 12 %-ը՝ ցածրադիր հարավային կեսում՝ 600 մետրից ցածր բարձրության վրա։ Մոտ 25 կմ այգին անցնում է ափերի երկայնքով։ Այգու տարածքում կան ավելի քան 2700 մ բարձրությամբ 11 գագաթներ, ամենաբարձր կետը Լյոսեր լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 3466 մ է։

Այգում ընդգրկում է բազմաթիվ տարբեր էկոհամակարգեր։ Այգու ներսում է գտնվում օրանգուտանների պահպանության համար նախատեսված Բուկիտ Լավանգ արգելոցը։ Բուկիտ-Բարիսան Սեթալան և Քերինչի Սեբլաթ ազգային պարկերի հետ միասին Գունունգ Լյոսերը կազմում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ, որը կոչվում է Սումատրայի խոնավ արևադարձային անտառներ[5]։

Կենդանական աշխարհ

Գունունգ Լյոսերը Սումատրայի օրանգուտանի՝ ներկայում պահպանված երկու կենսամիջավայրերից մեկն է[6]։ 1971 թվականին Հերման Ռիքսենն ստեղծել է Քեթամբե հետազոտական կայանը, որը հատուկ նվիրված էր օրանգուտանների բնակության տվյալ վայրի ուսումնասիրությանը[7]։ Այգու մյուս կաթնասուներն են Սումատրայի փիղը, Սումատրայի վագրը, Սումատրայի ռնգեղջյուրը, սիամանգը, Սումատրայի սերաուն, զամբարը և հովազակատուն[8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունունգ Լյոսեր» հոդվածին։