Գունարս Բիրկերտս
Գունարս Բիրկերտս (լատիշ․՝ Gunārs Birkerts; հունվարի 17, 1925[1][2][3][…], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[4] - օգոստոսի 15, 2017[5][3], Needham, Մասաչուսեթս, ԱՄՆ), լատվիական ծագումով ամերիկացի ճարտարապետ, որն իր կարիերայի մեծ մասում աշխատել է Դեթրոյթ քաղաքի, Միչիգան, մետրոպոլիտենի վրա։ Լատվիայի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Երեք աստղի շքանշանշանի սպա[6]։
Գունարս Բիրկերտս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական Հանրապետություն[4] |
Մահացել է | օգոստոսի 15, 2017[5][3] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Needham, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Ռիգայի առաջին պետական գիմնազիա |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Building of Latvian National Library? |
Պարգևներ | |
Անդամություն | Լատվիայի գիտությունների ակադեմիա |
Gunnar Birkerts Վիքիպահեստում |
Կենսագրություն
Գունարս Բիրկերտսը ծնվել է Լատվիայում, սակայն արտագաղթել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Ավարտել է Շտուտգարտի համալսարանի բարձրագույն տեխնիկական դպրոցը (Շտուտգարտ, Գերմանիա)։ 1949 թվականին Բիրկերտսը եկել է Միացյալ Նահանգներ և աշխատել Perkins and Will, այնուհետև՝ Էերո Սաարրինենայի, և վերջապես Մինորա Յամասակիի գրասենյակում, այնուհետև բացել է իր սեփական գրասենյակը Դեթրոյթի արվարձաններում։
Բիրկերտսը եղել է Birkerts and Straub ընկերության համասեփականատեր, որը վերակազմակերպումից հետո հայտնի է դարձել որպես Gunnar Birkerts and Associates (Գունարս Բիրկերտս և գործընկերներ)։ Ընկերությունը 1962, 1970 և 1973 թվականներին Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի կողմից իր նախագծերի համար պատվավոր պարգևներ է ստացել, ինչպես նաև բազմաթիվ մրցանակներ Միչիգանի ճարտարապետների միության կողմից։
1959 թվականին Բիրկերտսը սկսեց դասավանդել Միչիգանի համալսարանի ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետում և դասավանդել է մինչև 1990 թվականը։ Ճարտարապետության համալսարանական դպրոցների ասոցիացիան (ACSA) 1989-90 թվականներին Բիրկերտսին պարգևատրեց պատվավոր պրոֆեսորի կոչմամբ։ Գունարս Բիրկերտսը նաև Իլինոյսի համալսարանի պատվավոր պրոֆեսոր էր, Հռոմի Ամերիկյան ակադեմիայի ռեզիդենտ պրոֆեսոր, Լատվիայի ճարտարապետների միության անդամ, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ և Ռիգայի տեխնիկական համալսարանի օտարերկրյա անդամ։
Բիրկերտսը ԱՄՆ-ում մի շարք նշանավոր շենքերի հեղինակն է, այդ թվում՝ Մինեապոլիսի դաշնային պահուստային բանկը, Կորնինգի ապակու թանգարանը, Հյուսթոնի ժամանակակից արվեստի թանգարանը, Այովայի համալսարանի իրավաբանական քոլեջը, Դուլութի հանրային գրադարանային շենքը, Մինեսոտա[8], և ԱՄՆ դեսպանատունը Վենեսուելայում։ Նրա վերջին նախագիծը Ռիգայում գտնվող Լատվիայի ազգային գրադարանի շենքը («Լույսի ամրոց»)՝ կառուցված 2014 թվականին[9]։
Գունարս Բիրկերտսը մահացել է 2017 թվականի օգոստոսի 15-ին Նիդեմում, Մասաչուսեթս, գտնվող իր տանը սրտանոթային անբավարարությունից[10][11]։
Գունարս Բիրկերտսի որդին հայտնի գրական քննադատ Սվեն Բիրկերտսն է։
Պարգևներ և կոչումներ
1970 թվականին Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի կողմից շնորհվել է կրթաթոշակ։ 1971 թվականին Լատվիայի ճարտարապետների ասոցիացիայի անդամ է։ Նա նվաճել է բազմաթիվ անհատական պարգևներ, այդ թվում՝ 1971 թվականին Graham հիմնադրամի կրթաթոշակը, 1980 թվականին Միչիգանի ճարտարապետների միության ոսկե մեդալը և ճարտարապետության, Ամերիկյան ակադեմիայի և արվեստի և գրականության ինստիտուտի Արնոլդ Բրունների հիշատակի մրցանակը 1981 թվականին։ 1993 թվականին ստացել է «Միչիգանի նահանգի տարվա նկարիչ» մրցանակը։ 1990 թվականին Բիրկերտսը ստացել է Ռիգայի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 1995 թվականին Լատվիայի Հանրապետության երեք աստղերի շքանշանանակիր է, իսկ 2000 թվականին արժանացել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի մեծ մեդալին։
Հրատարակություններ
- Birkerts, Gunnar, Gunnar Birkerts — Metaphoric Modernist, Axel Menges, Stuttgart, Germany 2009; ISBN 978-3-936681-26-0
- Birkerts, Gunnar, Process and Expression in Architectural Form, University of Oklahoma Press, Norman OK 1994; ISBN 0-8061-2642-6
- Birkerts, Gunnar, Subterranean Urban Systems, Industrial Development Division-Institute of Science and Technology, University of Michigan 1974
- Kaiser, Kay, The Architecture of Gunnar Birkerts, American Institute of Architects Press, Washington DC 1989; ISBN 1-55835-051-9
- Martin, William, Gunnar Birkerts and Associates (Yukio Futagawa, editor and photographer), A. D. A. Edita (GA Architect), Tokyo 1982
- Gunnar Birkerts & Associates, IBM Information Systems Center, Sterling Forest, N. Y., 1972; Federal Reserve Bank of Minneapolis, Minnesota, 1973 (Yukio Futagawa, editor and photographer), A. D. A. EDITA (GA Architecture), Токио, 1974
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Gunnar Birkerts Architects, Inc.
- «Gunnar Birkerts papers 1930—2002», at the Bentley Historical Library, University of Michigan
- Biography(լատիշերեն)
- Биография на личном сайте(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունարս Բիրկերտս» հոդվածին։ |