Գուդրուն Շիման

Գերդ Գուդրուն Մարիա Շիման ( շվեդ.՝ Gerd Gudrun Maria Schyman հունիսի 9, 1948(1948-06-09)[2][3][4], Täby parish, Տեբյու, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]), շվեդ կին քաղաքական գործիչ։ «Ֆեմինիստական նախաձեռնություն» կուսակցության հիմնադիր, 2005-2011 թվականներին` նախաձեռնության խոսնակ, 2013 -2019 թվականներին` առաջնորդ[5]։ Ձախ կուսակցության առաջնորդ է եղել 1993 թվականից մինչև 2003 թվականը, 1988 թվականից մինչև 2006 թվականը` Ռիքսագի (Խորհրդարանի) անդամ։

Գուդրուն Շիման
շվեդ.՝ Gudrun Schyman
 
Կուսակցություն՝Climate Alliance?[1]
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան
Ծննդյան օրհունիսի 9, 1948(1948-06-09)[2][3][4] (76 տարեկան)
ԾննդավայրTäby parish, Տեբյու, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]
Քաղաքացիություն Շվեդիա
Ի ծնե անունշվեդ.՝ Gerd Gudrun Maria Schyman
 
Կայք՝schyman.se

1998 թվականի սեպտեմբերի 20-ի խորհրդարանական ընտրություններում Գուդրուն Շիմանի ղեկավարությամբ Ձախ կուսակցությունը ստացել է 631011 ձայն (12,0 տոկոս), ինչը նրա լավագույն արդյունքն է ողջ պատմության ընթացքում։

2003 թվականին Գուդրուն Շիմանը հեռացել է Ձախ կուսակցությունից, իսկ 2005 թվականին հիմնել է «Ֆեմինիստական նախաձեռնություն» կուսակցությունը։ 2014 թվականի մայիսի 25-ին Եվրախորհրդարանի ընտրության ժամանակ կուսակցությունը ստացել է 204005 ձայն (5,5%) և ցուցակի առաջին թեկնածուն` Սորայա Փոսթը, մանդատ է ստացել։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացել է 194 719 ձայն (3,12%), չի հաղթահարել ընտրական «շեմը» նահանգի 4%-ի սահմաններում, սակայն 13 քաղաքային խորհուրդներում, այդ թվում Ստոկհոլմում, Մալմոյում և Ումեայում, տեղեր է շահել է[6]։ 2019 թվականի փետրվարի 10-ին Գուդրուն Շիմանը հրաժարական է տվել կուսակցության առաջնորդի պաշտոնից[5][7]։

1998 թվականին Fischer հրատարակչությունում լույս է տեսել՝ Gudrun Schyman: Människa, kvinna, mamma, älskarinna, partiledare ինքնակենսագրականը, որտեղ Գուդրուն Շիմանը խոստովանել է ալկոհոլիզմի պատճառով իր խնդիրների մասին[8]։ Ընդգրկվել է 2009 թվականին հրատարակված Skål! 14 berättelser — hur det var, vad som hände och hur det är nu, գրքում, որտեղ 14 հայտնի մարդիկ պատմում են, թե ինչպես է ալկոհոլը ազդում իրենց կյանքի վրա[9]։ Բացի Շիմանից, գրքում իրենց պատմություններով կիսվել են դերասան Բեննի Հաագը, բլոգեր Մարկուս Բիրրոն և Ստոկհոլմի քաղաքապետ Քրիստինա Աքսեն Օլինը[10][11]։

Գրող և ֆեմինիստուհի Յուհաննա Պալմստրեմը գրել է Շիմանի կենսագրությունը` Det gäller livet : en biografi om Gudrun Schyman, որը հրապարակվել է 2018 թվականին Leopard հրատարակչությունում ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուդրուն Շիման» հոդվածին։