Գորշ կարդինալ

Գորշ կարդինալ, գաղտնի կերպով գործող, հատկապես՝ քաղաքականությունում, և, սովորաբար, այդ գործողությունների չափին համապատասխանող լիազորություններով պաշտոններ չզբաղեցնող մարդկանց անվանում։

Ֆրանսուա Լեկլեր դը Տրամբլեն ֆրանսիացի նկարիչ Ժան-Լեոն Ժերոմի կտավին

Եզրի ծագումը

Ֆրանսիայում Լյուդովիկոս 13-րդի պաշտոնական գահակալության ժամանակ պետությունը իրականում ղեկավարում էր Ռիշելյեն (ում «կարմիր կարդինալ» են անվանել կարդինալին բնորոշ կարմիր գլխարկի համար), ում հետևից էլ կանգնած էր ոչ մի ֆորմալ պաշտոն չզբաղեցնող հայր Ժոզեֆը, ով կրում էր «գորշ կարդինալ» մականունը, քանի որ գորշ գույնի սքեմ կրող Կապուցինների միաբանության վանական էր։ «Երեք հրացանակիրները» վեպում ասվում է, որ «նրա անունը տալիս էին ոչ այլ կերպ, քան շշուկով»։

Օրինակները պատմությունում

  • Կրեմլագետները գորշ կարդինալ էին անվանում Միխայիլ Սուսլովին, ով գաղտնի կերպով զբաղվում էր ԽՍՀՄ ԿԿ գաղափարաբանական աշխատանքների հարցերով։
  • Գերմանիայի պատմությունում «գորշ կարդինալ» անվանումը հաստատվել է դիվանագետ Ֆրիդրիխ դոն Հոլշտեյնից, ով, չզբաղեցնելով որևէ նշանակալի պաշտոն, սահմանում էր 1890-1906 թվականների Գերմանիայի արտաքին քաղաքականությունը[1]։

Ծանոթագրություններ