Գորդոն Շիլդենֆելդ

Գորդոն Շիլդենֆելդ (գերմ.՝ Gordon Schildenfeld, խորվ.՝ Gordon Šildenfeld, մարտի 18, 1985(1985-03-18)[1][2][3][…], Շիբենիկ, Խորվաթիա), ավստրիական ծագմամբ խորվաթ ֆուտբոլիստ, պաշտպան, որը հանդես է եկել Խորվաթիայի հավաքականում։

Գորդոն Շիլդենֆելդ
Քաղաքացիությունը Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվմարտի 18, 1985(1985-03-18)[1][2][3][…] (39 տարեկան)
ԾննդավայրՇիբենիկ, Խորվաթիա
Հասակ191 սանտիմետր
Քաշ82 կիլոգրամ
Դիրքfull-back

Կարիերա

Ակումբային

Գորդոն Շիլդենֆելդը «Մետալիստի» դեմ խաղում

«Շիբենիկ» ֆուտբոլային ակումբի սան։ 16 տարեկանում Ինգրադի «Կամնիայի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական թիմում։ 2005/06 մրցաշրջանն անցկացրել է Խորվաթիայի երկրորդ լիգայում, կարողացել է թիմին դուրս բերել առաջին լիգա և իր խաղերի շնորհիվ բազմաթիվ առաջարկներ է ստացել խորվաթական հայտնի ակումբներից։ 2006/07 թվականների ձմեռային միջմրցաշրջանում ընտրել է Զագրեբի «Դինամոն», որի կազմում խաղացել է 2007/08 մրցաշրջանը։

2008 թվականին նրան վարձակալել է թուրքական «Բեշիկթաշը», սակայն ամռանը նա վարձակալության է տրվել գերմանական «Դույսբուրգին»։ Մեկ տարի անց կրկին վարձավճարով տեղափոխվել է ավստրիական «Շտուրմ»[4]։ 2010 թվականի հունիսի 8-ին կնքել է եռամյա պայմանագիր․ գործարքի գումարը կազմել է 400 հազար եվրո։ Ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում գումարի 20%-ը կփոխանցվի «Բեշիկթաշին»[5][6]։ 2010/2011 մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը դարձել Է Ավստրիայի չեմպիոն։ 2011 թվականի հուլիսի 7-ին պայմանագիր է կնքել 2-րդ Բունդեսլիգա անացած «Այնտրախտի» հետ և այդպիսով խզել է պայմանագիրը «Շտուրմի» հետ։ Գործարքի գումարը կազմել է մեկ միլիոն եվրո[7]։

2012 թվականի հուլիսի 10-ին եռամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ[8]։

2012 թվականի հուլիսի 28-ին Շիլդենֆելդը իր նորամուտն է նշել նոր թիմում՝ «Զենիթի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Լեո Ֆերնանդեսին։ Այս խաղում աչքի ընկնելու հնարավորություն է ունեցել, սակայն նրա հարվածը վերջին պահին գլխով հետ է մղել պիտերցիների դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեևը։

2013 թվականի հունվարի 9-ին Մոսկվայի «Դինամոն» նրան կես տարով վարձակալության է տվել հունական «ՊԱՕԿ» ակումբին՝ հետագա գնման հնարավոր իրավունքով[9]։

Ազգային հավաքականում

2006 թվականին հրավիրվել է Խորվաթիայի երիտասարդական հավաքական։ Երեք տարի անց՝ 2009 թվականի նոյեմբերի 14-ին, Լիխտենշտեյնի դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական հավաքականում՝ 59-րդ րոպեին փոխարինելով Դարիո Սրնայի (խորվաթները հաղթել են 5:0 հաշվով)[10]։ 2010 թվականի հոկտեմբերին կրկին հրավիրվել է Խորվաթիայի հավաքական՝ 2010 թվականի հոկտեմբերի 9-ին անցկացնելով իր առաջին պաշտոնական հանդիպումը Իսրայելի դեմ։ Ընդգրկվել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության և 2014 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում։ Մարտի 28-ին Նորվեգիայի դեմ խաղում անկյունայինի խաղարկումից հետո իր առաջին գոլն է խփել ազգային հավաքականի կազմում։

Ձեռքբերումներ

 Ավստրիա «Շտուրմ»

  • Ավստրիայի չեմպիոն՝ 2010/11
  • Ավստրիայի գավաթի հաղթող՝ 2009/10
  • Հունաստանի գավաթի գավաթակիր՝ 2013/14

 Խորվաթիա «Դինամո (Զագրեբ)»

  • Խորվաթիայի չեմպիոն՝ 2015/16
  • Խորվաթիայի գավաթի գավաթակիր՝ 2015/16

Անձնական կյանք

Նրա հայրը ավստրիացի է[11]։ Ամուսնացած է, կնոջ անումը Իվանա է, ունի երկու դուստր՝ Պատրիցիա և Լեյլա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորդոն Շիլդենֆելդ» հոդվածին։