Գոտկային պունկցիա

Գոտկային պունկցիա, ախտորոշիչ, նաև՝ բուժիչ բժշկական միջամտություն։ Որպես ախտորոշիչ մեթոդ այն օգտագործվում է ուղեղ-ողնուղեղային հեղուկ վերցնելու և որոշակի վիճակներ հաստատելու կամ ժխտելու նպատակով, ինչպիսիք են օրինակ՝ մենինգիտը և ենթաոստայնային արյունազեղումը։ Բուժական նպատակներով այն կարող է օգտագործվել բարձր ներգանգային ճնշումն իջեցնելու համար[1][2]։ Որոշակի դեպքերում գոտկային պունկցիայի կատարումը ապահով չէ (օրինակ՝ մակարդելիության խանգարումների դեպքում, երբ կա արյունահոսության վտանգ)։ Այն ընդունված է համարել անվտանգ միջամտությունը, սակայն հաճախ գլխացավի առաջացման պատճառ է դառնում[3]։

Գոտկային պունկցիա
Կատարվում է գոտկային պունկցիա։ Մեջքի շրջանը մշակված է յոդ պարունակող հականեխիչ միջոցով, որն առաջացրել է շագանակագույն գունավորում
Տեսակթերապիա
 Lumbar puncture Վիքիպահեստում

Այս միջամտությունը սովորաբար կատարվում է տեղային անզգայացման և ասեպտիկայի կանոնների պահպանումով։ Ենթաոստայնային տարածություն մուտքի հնարավորություն ունենալու և ուղեղ-ողնուղեղային հեղուկ վրցնելու նպատակով օգտագործվում է ասեղ։ Ստացված հեղուկը կարող է ուղարկվել կենսաքիմիական, մանրէաբանական և բջջաբանական ուսումնասիրությունների։

Գոտկային պունկցիան առաջին անգամ ներկայացվել է 1891 թվականին գերմանացի բժիշկ Հենրիխ Կվինկեն (գերմ.՝ Heinrich Quincke)[4]։

Ծանոթագրություններ