Գոսլար

քաղաք Գերմանիայում

Գոսլար (գերմ.՝ Goslar), (ստորին գերմաներեն՝ Goslär), քաղաք Գերմանիայում, որը համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Ստորին Սաքսոնիայի Հարց լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ստորոտին։ Բնակչությունը կազմում է 41455 մարդ (2009 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)[2]։ Զբաղեցնում է 92.58 քառ.կմ տարածք։ Պաշտոնական կոդը 031 53 005 է։

Բնակավայր
Գոսլար
գերմ.՝ Goslar
ԴրոշԶինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումGeorgenberg?, Hahndorf?, Hahnenklee?, Jerstedt?, Ohlhof?, Oker?, Rammelsberg?, Steinberg?, Sudmerberg?, Altstadt (Goslar)?, Baßgeige?, Jürgenohl?, Immenrode?, Lengde?, Lochtum?, Vienenburg?, Weddingen? և Wiedelah?
Մակերես163,88 կմ²
ԲԾՄ255 մետր
Բնակչություն50 203 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ05321 և 05325
Փոստային դասիչ38640, 38642 և 38644
Ավտոմոբիլային կոդGS, BRL և CLZ
Պաշտոնական կայքgoslar.de
Գոսլար (Գերմանիա)##
Գոսլար (Գերմանիա)

Քաղաքը բաժանված է 12 քաղաքային շրջանների։ Գոսլարի հարավ-արևելքում է գտնվում Բոկսբերգ լեռը։

Ժողովրդագրություն

ՏարիԲնակչություն
18217547
18489748
187111900
188515997
190523640
192527881
193329538
193934371
194647855
195053804
195653236
ՏարիԲնակչություն
196154151
196853819
197052649
197553963
198052556
198549636
199046251
199546142
200044278
200543119

Քաղաքի պատմություն

Քաղաքի առաջին հիշատակումը թվագրվում է 922 թվականին, երբ Հենրիխ I Թռչնորսը հիմնադրեց Ռամմելսբերգ լեռան մոտակայքում գտնվող բնակավայրը։ Ածուխի և պղնձի արդյունահանումից հետո սկսվում է Գոսլարի զարգացումը, և Հենրիխ Երկրորդի օրոք կենտրոնը դառնում է կայսերական միջնադարյան ամրոցը[3]։ Ավելի ուշ, Կոնրադ Երկրորդի օրոք կառուցվել է Մարիամ Աստվածածնի մատուռը, որը չի պահպանվել։

Հենրիխ Երրորդի և նրա կին Ագնեսայի օրոք սկսվում է քաղաքի ծաղկուն շրջանը։ Իրենց թագավորության տարիներին կառուցվում են շատ հաստատություններ, ինչպիսին է օրինակ կայսերական պալատինատի կառուցումը, Սուրբ Սիմոնի ու Սուրբ Հուդայի շինարարությունը։

Հայտնի բնիկներ և բնակիչներ

  • Գելմոլդ քրիստոնյա միսիոներ, «Սլավոնական խրոնիկա»-ի հեղինակը
  • Հենրիխ IV (1050—1106) Հռոմեական կայսր
  • Մորից (1696—1750), ֆրանսիացի հրամանատար
  • Քրիստեան Վիլհելմ Ֆոն (1751—1820), պատմաբան, գրող և դիվանագետ, նրա անունն է կրում քաղաքային գիմնազիան
  • Ալբերտ Նիման (1834—1861), դեղագործ և քիմիկոս
  • Էրնստ Պիստուլլա (1906—1944), բռնցքամարտիկ
  • Դիտեր Ցեխլին (1926-2012), դաշնակահար
  • Ֆոլկեր Բարչ (ծնվել է 1953), նկարիչ, քանդակագործ
  • Զիգմար Գաբրիել (ծնվել է 1959), քաղաքական գործիչ
  • Մատիաս Հայն (ծնվել է 1972), ֆուտբոլիստ
  • Աարոն Հանտ (ծնվել է 1986), ֆուտբոլիստ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոսլար» հոդվածին։