Գոմել

Գոմել (բելառուս․՝ Гомель), քաղաք Բելառուսում։ Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է, բնակչության թվով երկրում երկրորդ խոշոր բնակավայրը մայրաքաղաք Մինսկից հետո[3]։ 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 510 300[4]։ Գտնվում է Բելառուսի Հանրապետության հարավարևելյան մասում, Սոժ գետի ափին, Մինսկից 302 կմ դեպի հարավ-արևելք, Բրեստից 534 կմ դեպի արևելք, Մոգիլյովից 171 կմ դեպի հարավ, Բրյանսկից 237 կմ դեպի արևմուտք, Չեռնիգովից 111 կմ դեպի հյուսիս, Մոսկվայից 567 կմ դեպի հարավ-արևմուտք։ Տրանսպորտային կարևոր հանգույց է, արդյունաբերական խոշոր կենտրոն. զարգացած են հատկապես մեքենաշինական, էլեկտրատեխնիկական, քիմիական և սննդի արդյունաբերությունը։

Բնակավայր
Գոմել
բելառուս․՝ Гомель
ԴրոշԶինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
Ներքին բաժանումQ2024909?, Tsentralny?, Čyhunačny District? և Navabelica raion?
Հիմնադրված է1142 թ.
Առաջին հիշատակում1142
Մակերես135±1 կմ²
ԲԾՄ138±1 մետր
Բնակչություն501 102 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ823(2)
Փոստային դասիչ246000–246145[2] և 247000–247999
Ավտոմոբիլային կոդ3
Պաշտոնական կայքgorod.gomel.by
Գոմել (Բելառուս)##
Գոմել (Բելառուս)

Պատմություն

Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1142 թվականին, քաղաքի կարգավիճակ է ստացել 1670-ին</ref>[5]: Երկար ժամանակաշրջան գտնվել է Լիտվայի մեծ իշխանության կազմում։ 1772 թվականին՝ Ռեչ Պոսպոլիտայի բաժանման ժամանակ անցել է Ռուսաստանին, 19-րդ դարի կեսերին ընդգրկվել Մոգիլյովի նահանգի կազմի մեջ՝ ունենալով մեծաթիվ հրեա բնակչություն։

1939 թվականին քաղաքում ապրում էր 144.169 մարդ, որոնց 44 տոկոսը հրեաներ էին, 29 տոկոսը՝ ռուսներ, 22 տոկոսը՝ բելառուսներ, մնացածը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին քաղաքում գործում էր 24 սինագոգ։ Գերմանական ֆաշիստների տիրապետության շրջանում հազարավոր հրեաներ զոհ գնացին հոլոքոստին։ Քաղաքը մեծապես տուժել է նաև Չեռնոբիլի ատոմակայանի աղետից, որի հետևանքները դեռևս շարունակում են իրենց զգացնել տալ։

Քույր քաղաքներ

Գոմելը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[6][7][8].

Ժողովրդագրություն

Կլիմա

Գոմելի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)9.6
(49.3)
15.8
(60.4)
21.5
(70.7)
29.3
(84.7)
32.5
(90.5)
34.0
(93.2)
37.9
(100.2)
38.9
(102)
32.2
(90)
27.5
(81.5)
18.0
(64.4)
11.6
(52.9)
38.9
(102)
Միջին բարձր °C (°F)−2.0
(28.4)
−1.2
(29.8)
4.6
(40.3)
13.2
(55.8)
20.2
(68.4)
23.2
(73.8)
25.2
(77.4)
24.3
(75.7)
18.1
(64.6)
11.3
(52.3)
3.6
(38.5)
−1.0
(30.2)
11.6
(52.9)
Միջին օրական °C (°F)−4.5
(23.9)
−4.2
(24.4)
0.7
(33.3)
8.4
(47.1)
14.8
(58.6)
17.9
(64.2)
19.8
(67.6)
18.7
(65.7)
13.0
(55.4)
7.1
(44.8)
0.8
(33.4)
−3.3
(26.1)
7.4
(45.3)
Միջին ցածր °C (°F)−6.9
(19.6)
−7.1
(19.2)
−2.8
(27)
4.0
(39.2)
9.6
(49.3)
12.9
(55.2)
14.8
(58.6)
13.6
(56.5)
8.7
(47.7)
3.7
(38.7)
−1.4
(29.5)
−5.6
(21.9)
3.6
(38.5)
Ռեկորդային ցածր °C (°F)−35.0
(−31)
−35.1
(−31.2)
−33.7
(−28.7)
−13.6
(7.5)
−2.5
(27.5)
−0.2
(31.6)
6.0
(42.8)
1.2
(34.2)
−3.2
(26.2)
−12.0
(10.4)
−21.7
(−7.1)
−30.8
(−23.4)
−35.1
(−31.2)
Տեղումներ մմ (դյույմ)34
(1.34)
33
(1.3)
33
(1.3)
38
(1.5)
56
(2.2)
80
(3.15)
90
(3.54)
61
(2.4)
58
(2.28)
56
(2.2)
47
(1.85)
40
(1.57)
626
(24.65)
Միջ. անձրևոտ օրեր 871013141614121414139144
Միջ. ձնառատ օրեր 18171020.10000.032101675
% խոնավություն86837766646970717781878877
Միջին ամսական արևային ժամ487113617726427227525217011644321857
Տոկոս հնարավոր արևի լույս19253742545454554535171341
Աղբյուր #1: Pogoda.ru.net[17]
Աղբյուր #2: Belarus Department of Hydrometeorology (sun data from 1957–1960 and 1973–2000)[18]

Գրականություն

  • Виноградов Л. Гомель. Его прошлое и настоящее. 1142—1900 гг. Москва, 1900 (репринт 1991).
  • Гомель. Энциклопедический справочник. — Мн.: БелСэ, 1991. — 527 с.
  • Макушников О. Гомель с древнейших времён до конца XVIII века: историко-краеведческий очерк. — Гомель: ЦНТИ, 2002. — 243 с.
  • Рогалев А. Ф. От Гомеюка до Гомеля: Городская старина в фактах, именах, лицах. — Гомель, 1993.

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոմել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 152