Գոթե Լինկի աստղադիտարան

Գոթե Լինկի աստղադիտարան (անգլ.՝ Goethe Link Observatory, աստղադիտարանի կոդը` — «760»), աստղադիտարան ԱՄՆԻնդիանա նահանգի Բրուքլին քաղաքի մոտ[1][2]։ Պատկանում է Բլումինգտոնի Ինդիանայի համալսարանին և կառավարվում է Ինդիանայի աստղագիտական միության կողմից, որը նպատակն է ներգրավել սիրող աստղագետների<[3]:

Գոթե Լինկի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ760
Երկիր ԱՄՆ
ՎայրԻնդիանա
ԲԾՄ293 մետր
Կայքastro.indiana.edu/goethelink.shtml(անգլ.)

Աստղադիտարանը անվանվել է սիրող աստղագետ դոկտոր Գոթե Լինկի պատվին, ով աշխատելով որպես վիրաբույժ Ինդիանապոլիսում, կառուցել է աստղադիտարանը իր անձնական և ներգրավված միջոցներով։ Աստղադիտարանի կառոցումը սկսել է 1937 թվականին, իսկ աստղադիտակով առաջին դիտարկումները սկսել են կատարվել 1939 թվականից։ 1948 թվականին Լինկը նվիրաբերեց աստղադիտարանը Ինդիանայի համալսարանին[1][2]։

1949-ից 1966 թվականները աստղադիտարանում իրականացվել է Ինդիանայի աստերոիդների ծրագիրը, որի ընթացքում օգտագործվում էր 10-դյույմանոց աստղաչափ (f/6.5) գործիքը[4]։ Ծրագրի իրականացման արդյունքում հայտնաբերվեց 119 աստերոիդ, որոնք Փոքր մոլորակների կենտրոնի կողմից գրանցվել են հայտնաբերված "Ինդիանայի համալսարանի" կողմից[5]։

1960-ականներին օդի աղտոտվածությունը սկսեց խաթարել աստղադիտարանի աշխատանքներին, և Ինդիանայի համալսարանը կառուցեց նոր շինություն Մորգան-Մոնրո անտառում և տեղափոխեց դիտարկումները նոր կառուցված կայան, որը կոչվեց Գոթե Լինկի աստղադիտարանի Մորգան-Մոնրո կայան (MMS)[6][7]:

Գոթե Լինկի աստղադիտարանում 1950 և 1964 թվականին հայտնաբերված (1602) Ինդիանա և (1728) Գոթե Լինկ աստերոիդները անվանվել են աստղադիտարանի և համալսարանի պատվին[8][9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ