Գնացք դեպի Բուսան

հարավկորեական ֆիլմ

«Գնացք դեպի Բուսան» (կորեերեն՝ 부산행), հարավկորեական ֆիլմ զոմբի-ապոկալիպսիսի մասին, նկարահանված 2016 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը և նկարիչ-մուլտիպլիկատորն է Յոնգ Սանգ Հոն։ Ֆիլմի կորեերեն անվանումը բառացիորեն թարգմանաբար նշանակում է «Դեպի Բուսան» կամ «Նշանակման վայր - Բուսան», «գնացք» բառը նրանում չկա։ Ֆիլմի անգլերեն անվանումն է՝ «Train to Busan», սխալ տառադարձման պատճառով կորեերեն խուլ ձայնավորները անգլերենում գրվում են որպես հնչեղներ, այդ պատճառով Պուսանը արտասանվում է Բուսան, Տեգուն՝ Դեգու իսկ Պուչոնը՝ Բուչոն. գլխավոր դերակատարի՝ Կոնգ Յուի անունը նույնպես անգլերենով գրվում է՝ Gong Yoo, այդ պատճառով համացանցում ռուսերենով նրան հաճախ անվանում են Գոն Յու։

Գնացք դեպի Բուսան
կորեերեն՝ 부산행 և կորեերեն՝ 釜山行
Երկիր Հարավային Կորեա
Ժանրզոմբիների մասին ֆիլմ, սարսափ ֆիլմ, մարտաֆիլմ, թրիլեր և ապոկալիպտիկ ֆիլմ
Թվականմայիսի 13, 2016, հուլիսի 20, 2016, հուլիսի 22, 2016, նոյեմբերի 24, 2016, դեկտեմբերի 9, 2016, հուլիսի 21, 2017, դեկտեմբերի 2, 2016[1] և մարտի 8, 2018[2]
Լեզուկորեերեն
ՌեժիսորՅոնգ Սանգ Հոն
ՊրոդյուսերԼի Դոնդ-հա
Սցենարի հեղինակՅոնգ Սանգ Հոն
ԴերակատարներԳոնգ Յու, Կիմ Սու Ան, Ջոնգ Յու Մի, Մա Դոնգ Սոկ, Չոի Ու Շիկ, Սոհի, Կիմ Ըի Սոնգ և Կիմ Չհանհվան[3]
ՄոնտաժYang Jin-mo?
Պատմվածքի վայրԲուսան
Տևողություն118 րոպե
Բյուջե8 500 000 $
Շահույթ2 129 768 $[4] և 92 764 199 $[4]
ՆախորդՍեուլ կայարան
ՀաջորդԹերակղզին
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 13-ին Կաննի կինոփառատոնի ժամանակ[5], ոչ մրցութային ծրագրում, «Կեսգիշերային ցուցադրումների» (Midnight Screenings) շրջանակում։ Հարավային Կորեայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի հուլիսի 20-ին։

Կորեայի Հանրապետությունում վաճառվել է ֆիլմի 11 565 481 տոմս, այն ցուցադրվել է 1788 դահլիճներում, նոյեմբերի վերջի դրությամվ այն 2016 թվականի կորեական ամենաշահույթաբեր ֆիլմն է։ Ֆիլմի տոմսարկղերի շահույթը կազմել է ավելի քան 93 միլիարդ վոն։

Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին (նախնական ամսաթիվն է եղել նոյեմբերի 10-ը), այն ներկայացվել է «ПРОвзгляд»[6] ընկերության կողմից։ Ֆիլմն ամբողջությամբ կրկնօրինակված է ռուսերեն։ Թարգմանությունը արել են ոչ թե կորեերենից, այլ անգլերենից, այդ պատճառով հերոսները միմյանց կոչում են «սէր» և «միստեր» («սոնսեննիմի» և «աջոսիի» փոխարեն), իսկ դիմելու ժամանակ օգտագործում են միայն ազգանունները (Կիմ, Մին), առանց անունները նշելու։

Ռուսաստանում վաճառվել է ֆիլմի մոտ 30 հազար տոմս, տոմսարկղի շահույթը կազմել է 8 միլիոն ռուբլի։

Ֆիլմը ունի պրիկվել մուլտֆիլմ՝ «Սեուլի կայարանը», որը թողարկվել է 2016 թվականին, նկարահանել է Յոնգ Սանգ Հոն։

Սյուժե

Սո Սոկ Ուն (Գոնգ Յու) աղջկա՝ Սու Անի (Կիմ Սու Ան) հետ միասին, նրա ծննդյան օրը գնացքով Սեուլից գնում է Բուսան իր նախկին կնոջ մոտ, որպեսզի աղջիկը հանդիպի իր մայրիկի հետ։ Սոկ Ույի հետ միասին գնացքով գնում են նաև Յու Սանգ Հվան (Մա Դոնգ Սոկ)՝ իր հղի կնոջ՝ Սոնգ Կյոնգի (Ջոնգ Յու Մի) հետ, անտուն անտոմս ուղևորը (Չոի Գվի Հվի), գործակալության ղեկավար Յոնգ Սոկը (Կիմ Ըի Սոնգ), բեյսբոլի ակումբի խաղացող Մին Յոնգ Գուկը (Չոի Ու Շիկ) և իր ընկերուհին՝ չերլիդերների խմբից՝ Կիմ Ջի Հին (Ան Սո Հի)։ Այդ ժամանակ Կորեայում սկսվում է վիրուսի համաճարակ, որը մրադկանց դարձնում է զոմբի։ Զոմբիներից մեկը հայտնվում է գնացքում և վարակում է ուղեկցողին, որից հետո վիրուսը սկսում է տարածվել գնացքում։ Փրկված ուղևորներին հաջողվում է փակվել վագոնում։ Սկսվում է գոյատևման պայքար։

Դերերում

  • Գոնգ Յու - ֆոնդի կառավարիչ Սոկ Ու
  • Մա Դոնգ Սոկ - Սանգ Հվա, Սոնգ Կյոնգի ամուսինը
  • Ջոնգ Յու Մի - Սոնգ Կյոնգ, հղի կին
  • Կիմ Սու Ան - Սու Ան, Սոկ Ուի աղջիկը
  • Կիմ Ըի Սոնգ - Յոնգ Սոկ, գնացքի ուղևոր, ավտոբուսի ընկերության ղեկավար
  • Չոի Ու Շիկ - Յոնգ Գուկ, մարզիկ
  • Ան Սո Հի - Ջին Հի, չերլիդեր, Յոնգ Գուկի ընկերուհին
  • Չոի Գվի Հվի — գնացքի ուղևոր, անտուն
  • Չոնգ Սոկ Յոնգ - գնացքի ղեկավար
  • Յո Սու Ջոնգ - Ին Գիլ

Լրացուցիչ տեղեկություններ

  • Ֆիլմի ավազակային կրկնօրինակը, որը արվել է կորեական թվային տարբերակով, հայտնվել է համացանցում Կորեայում ֆիլմի ցուցադրման սկզբից մի քանի շաբաթ անց, այդ թվում նաև ռուսալեզու ավազակային կայքերում, այդ պատճառով դիտողների արձագանքները սկսել են հայտնվել համացանցում, Ռուսաստանում ֆիլմի ցուցադրումից մի քանի ամիս առաջ։
  • Գոնգ Յուն, լայն ճանաչում ունեցող, հայտնի դերասան է ոչ միայն Կորեայում, այլ նաև նրա սահմաններից դուրս, որոշակի հայտնիություն է նա վայելում նաև Ռուսաստանում, գլխավորապես համացանցի օգնությամբ, բայց ոչ միայն (այդպես, ճապոնական ֆիլները, նրա մասնակցությամբ ցուցադրվել են Ռուսաստանում հեռուստատեսությամբ)։ Թեև ավելի փոքր չափով, բայց դա վերաբերվում է նաև Մա Դոնգ Սոկին և Ջոնգ Յու Միին։ Այնուամենայնիվ, ֆիլմի ռուսական գովազդային նյութերում նշված է միայն ռեժիսորը, գլխավոր դերակատարները նույնիսկ չեն նշվում։ Իսկ որպես հիմնական օգտագործվել է ֆիլմի անգլերեն պաստառը, որտեղ պատկերված են քաղաքային երկաթուղագծեր, մինչդեռ կորեական պաստառի վրա պատկերված են ֆիլմի բոլոր գլխավոր հերոսները։
  • Կորեերենով «զոմբի» բառը արտասանվում է, որպես «չոմբի» (좀비):

Նկարահանող խումբ

  • ռեժիսոր - Յոնգ Սանգ Հո
  • սցենարիստներ - Յոնգ Սանգ Հո, Պակ Ջու Սոկ

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր

ՄրցանակաբաշխությունԱրարողության

ամսաթիվ

ԿատեգորիաՍտացող(ներ)ԱրդյունքՆշում(ներ)
Asian Film Awards2017 թվականի մարտի 21Լավագույն դերասանԳոնգ ՅուԱռաջադրված[7]
[8]
Երկրորդական լավագույն դերասանՄա Դոնգ ՍոկԱռաջադրված
Լավագույն խմբագիրՅանգ Ջին ՄոԱռաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներՋունգ Հվանգ ՍուԱռաջադրված
Լավագույն զգեստների

դիզայներ

Կվոն Յու Ջին և Րիմ Սունգ ՀիԱռաջադրված
Blue Dragon Film Awards2016 թվականի նոյեմբերի 25Լավագույն ֆիլմԳնացք դեպի ԲուսանԱռաջադրված[9]
[10]
[11]
Երկրորդական լավագույն դերասանԿիմ Ըի ՍունգԱռաջադրված
Մա Դոնգ ՍոկԱռաջադրված
Երկրորդական լավագույն դերասանուհիՋունգ Յու ՄիԱռաջադրված
Լավագույն նոր տնօրենՅոն Սանգ ՀոԱռաջադրված
Լավագույն նկարիչԼի Մոկ ՈնԱռաջադրված
Լավագույն սցենարՊակ Ջու ՍոկԱռաջադրված
Լավագույն մոնտաժՅանգ Ջին ՄոԱռաջադրված
Lավագույն օպերատորական աշխատանքԼի Հյոնգ ԴոկԱռաջադրված
Lավագույն լուսավորությունՊակ Ջոնգ ՈւԱռաջադրված
Տեխնիկական մրցանակԿվակ Թե Յոնգ և Հվանգ Հյո Գյուն (հատուկ դիմահարդարում)Հաղթանակ
Հանդիսատեսի ձայնի մրցանակ ամենահայտնի ֆիլմինԳնացք դեպի ԲուսանՀաղթանակ
Buil Film Awards2016 թվական հոկտեմբերի 7Լավագույն ֆիլմԳնացք դեպի ԲուսանԱռաջադրված[12]
[13]
[14]
Երկրորդական լավագույն դերասանԿիմ Ըի ՍունգՀաղթանակ
Երկրորդական լավագույն դերասանուհիՋունգ Յու ՄիԱռաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանքԼի Հյոնգ ԴոկԱռաջադրված
Լավագույն նկարիչԼի Մոկ ՈնԱռաջադրված
Յու Հյուն Մոկի կինեմատոգրաֆիական մրցանակՅոն Սանգ ՀոՀաղթանակ
Fangoria Chainsaw AwardsN/AԼավագույն օտարալեզու ֆիլմԳնացք դեպի ԲուսանՍպասվող[15]
Լավագույն դերասանԳոնգ ՅուՍպասվող
Korean Association of Film Critics Awards2016 թվականի նոյեմբերի 24Տեխնիկական մրցանակԳնացք դեպի ԲուսանՀաղթանակ[16]
Saturn Awards2017 թվականի հունիսի 28Լավագույն սարսափ ֆիլմՍպասվող[17]
Baeksang Arts Awards2017 թվականի մայիսի 3Լավագույն ֆիլմՍպասվող
[18]
Երկրորդական լավագույն դերասանԿիմ Ըի ՍունգՍպասվող
Մա Դոնգ ՍոկՍպասվող
Լավագույն նոր տնօրենՅոն Սանգ ՀոՍպասվող

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ