Գյոքհան Ալքան

Գյոքհան Ալքան (թուրքերեն՝ Gökhan Alkan, դեկտեմբերի 8, 1987(1987-12-08)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան։

Գյոքհան Ալքան
թուրքերեն՝ Gökhan Alkan
Հասակը188 սմ
Ծնվել էդեկտեմբերի 8, 1987 (36 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան2011-ներկա
gokhanalkan.org

Կարիերա

Ալքանն իր հեռուստատեսային կարիերան սկսել է 2011 թվականին՝ նկարահանվելով «Հոյակապ դար» սերիալի մի քանի սերիաներում[2]։ Նա ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց 2014 թվականին «Ամուսնուս ընտանիքը» սերիալում նկարահանվելուց հետո, որը բաղկացած 57 սերիաներից[2]։ 2016 թվականին նա նկարահանվեց «Սիրում է, թե չի սիրում» սերիալում, որի համար Հարավային Կորեայում անցկացված APAN Star մրցանակաբաշխությունում արժանացավ հատուկ մրցանակի[3]։ 2017 թվականին Ալքանը մարմնավորել է Ալի Ասաֆի դերը «Սրտի զարկ» հեռուստասերիալում, ինչպես նաև նկարահանվել «Օրգանական սիրո պատմություններ» ֆիլմում[2]։

Անձնական կյանք

Ալքանի մոտ աշխտորոշվել է Ասպերգերի սինդրոմ, որը նա օգտագործում է որպես առավելություն` կենտրոնանալու և ողջ էներգիան տալու իր գործին[4]։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2016«Դաֆնի եղանակ»Defne'nin Bir MevsimiՖերհաթ
«Մկրատ»MakasՖաթիհ Քյոմուրջու
2017«Օրգանական սիրո պատմություններ»Organik Ask HikayeleriՀասան

Սերիալներ

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2011«Հոյակապ դար»Muhteşem YüzyılՇահ Թահմասպ
2013«Ամեն ինչ կարգին է, կենտրոն»Her Şey Yolunda MerkezՋեմ Քարաբեյ
2013-14«Սերն արտերկրում»Gurbette Aşk Bir YastıktaՕսման Թուրքողլու
2014-15«Ամուսնուս ընտանիքը»Kocamın AilesiԹարիք Ույգուն/Էնգին Ար
2016-17«Սիրում է թե չի սիրում»Seviyor SevmiyorՅիգիթ Բալջի
2017-18«Սրտի զարկ»Kalp AtışıԱլի Ասաֆ Դենիզողլու
2019«Հարուստ և աղքատ»Zengin Ve YoksulՔարան Սերեզլի

Մրցանակներ և առաջադրումներ

ՏարիՄրցանակաբաշխությունԱնվանակարգԱշխատանքԱրդյունք
2016APAN Star[3]Հատուկ մրցանակ«Սիրում է թե չի սիրում»Հաղթանակ
2017Altın Kelebek[5]Լավագույն զույգ (Օյքյու Քարայելի հետ)«Սրտի զարկ»Հաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ