Գլորիա Ստյուարտ

Գլորիա Ստյուարտ (անգլ.՝ Gloria Stuart, հուլիսի 4, 1910(1910-07-04)[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 26, 2010(2010-09-26)[3][4][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի։ Իր դերասանական կարիերայի ընթացքում, որը տևել է 70 տարուց ավելի, Սյուարտը հասցրել է աշխատել թատրոնում, կինոյում, ինչպես նաև հեռուստատեսությունում։ Նրա կինոդերերից ամենահայտնիներն են՝ Ֆլորա Կրեյնին՝ «Անտեսանելի մարդը» (1933)», ինչպես նաև ծերացած Ռոզան՝ «Տիտանիկ» (1997) ֆիլմերում։ «Տիտանիկի» դերի համար նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» կինոմրցանակների, դարձել է «Օսկարի» ռեկորդների շարքի ամենատարեց դերասանուհին, ներկայացվել է ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիայ մրցանակի։ 1950-ական թվականներից սկսած տարվել է գեղանկարչությամբ, հարել է պրիմիտիվիզմին։

Գլորիա Ստյուարտ
անգլ.՝ Gloria Stuart
Ծնվել էհուլիսի 4, 1910(1910-07-04)[1]
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Մահացել էսեպտեմբերի 26, 2010(2010-09-26)[3][4][1] (100 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, նկարչուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Arthur Sheekman? և Gordon Newell?
Երեխա(ներ)Sylvia Vaughn Thompson?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Գլորիա Ֆրենսիս Ստյուարտ (անգլ.՝ Gloria Frances Stewart) ծնվել է 1910 թվականին Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկայում, Էլիս Վոգան Դեյդրիկ Ստյուարտի ընտանիքում՝ հանցագործ Ջեսի Ջեյմսի և փաստաբան Ֆրենկ Ստյուարտի հեռավոր ազգականն է, որը մահացել է նրա ծնունդից ինը տարի անց։ Գլորիայի և նրա կրտսեր եղբոր դաստիարակությունը Էլիս Ստյուարտի համար ծանր բեռ էր և շուտով նա ամուսնանում է հաջողակ ձիապան և թաղման բյուրոյի տեր Ֆրեդ Ֆինչի հետ։ Գլորիայի հայրը բրիտանական արմատներ է ունեցել և կրել է շոտլանդական թագավորական ազգանուն, սակայն Գլորիան, սկսելով դերասանական կարիերան, փոխել է Ստյուարտ ազգանվան գրելաձևը (անգլ.՝ Stewart)-ից դարձնելով (անգլ.՝ Stuart)՝ համարելով, որ երկրորդ տարբերակն ավելի լավ կնայվի պաստառի վրա։

Քոլեջն ավարտելուց հետո Ստյուարտն աշխատել է «Փասադենա» թատրոնում, իսկ 1932 թվականին պայմանագիր է կնքել «Universal Studiosի» հետլ։ Նույն թվականին նա դարձել է «WAMPAS Baby Stars» գովազդային ընկերության ցուցակի տասներեք աղջիկներից մեկը։ Ռեժիսոր Ջեյմս Վեյլը նկատել է գեղեցիկ շիկահերին և նա անմիջապես դարձել է նրա սիրելին։ Ստյուարտը նկարահանվել է նրա ֆիլմերում՝ «Հին, մութ տունը» (1932), «Անտեսանելի մարդը (1933)» և «Համբույր հայելու առաջ» (1933)։ 1933 թվականին Ստյուարտը դարձել է Դերասանական միության կազմակերպիչներից մեկը։[6][7]

Սակայն «Universal Studios»-ում նրա կարիերան դանդաղ տեմպերով էր զարգանում և Ստյուարտը տեղափոխվել է «20th Century Fox» ընկերություն։ 1930-ական թվականների վերջին նա նկարահանվել է ավելի քան քառասուն ֆիլմում, ներառյալ «Հռոմեական սկանդալ» (1933) և «Ռեբեկան Սանիբրուկ ագարակից» (1938)։

Գլորիա Ստյուարտը 2000 թվականին

1934 թվականին դերասանուհին ամուսնացել է սցենարիստ Արտուր Շիկմանի հետ։ 1935 թվականին նրանք աղջիկ են ունեցել՝ Սիլվիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ստյուարտը համարյա չի նկարահանվել։ Նա աշխատանքի է անցել «Décor Ltd.» խանութում, որտեղ կահույք է վաճառել, իսկ 1946 թվականին հայտնել է, որ հոգնել է կինոյից։ Նա կտրուկ մերժում էր նկարահանվելու վերաբերյալ բոլոր առաջարկությունները, և վերջապես նրան հանգիստ են թողնում։ 1954 թվականին բնակվելով իտալական Ռիվիերայում՝ Ռապալոյում, նա տարվել է գեղանկարչությամբ։ Նրա աշխատանքների առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ հեղինակավոր «Hammer» պատկերասրահում և շուտով նրա աշխատանքները ցուցադրվել են ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Ստյուարտը փոքր տպաքանակով նաև գրքեր է հրատարակել՝ օգտագործելով ձեռքի տպագրական հաստոց և ձեռքով պատրաստված թուղթ, տպատառեր և պատկերազարդումներ։ Նրա աշխատանքներից է Ռոբինսոն Ջեֆերսի «Տեսիլք՝ բլրին գտնվող տանը» (Inspiration at Tor House) գիրքը, որը ցուցադրվում է Լոս Անջելեսի Գեթի թանգարանում։

1975 թվականին՝ երեսնամյա դադարից հետո, նա վերսկսել է դերասանական կարիերան, հայտնվելով «Առասպել Լիզի Բորդենի մասին» հեռուստաֆիլմում, և հաջորդ մի քանի տարիներին պարբերաբար նկարահանվել է տարբեր հեռուստատեսային ծրագրերում։ Նրա վերադարձը դեպի մեծ էկրան տեղի է ունեցել 1982 թվականին՝ «Իմ լավագույն տարին» ֆիլմով՝ գլխավոր դերակատար Պիտեր օ Տուլի հետ։

Գլորիա Ստյուարտը մեծ հայտնիության է հասել 87 տարեկանում՝ խաղալով 100-ամյա Ռոզա Դյուիթի դերը «Տիտանիկ» ֆիլմում ( 1997)։ Երբ Ջեյմս Քեմերոնը Ստյուարտին խնդրել է դերից մի հատված ընթերցել՝ առանց դիմահարդարման, նա ասել է․ «Ես այդ դերի համար նույնիսկ մերկ վիճակում կընթերցեմ» Այդ դերի համար դերասանուհին ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» կինոմրցանակների, արժանացել է ԱՄՆ կինոդերասանների միության մրցանակի և «Սատուրն» մրցանակի։ Նույն թվականին «People» ամսագիրը Ստյուարտին ներառել է «աշխարհի ամենահմայիչ 50 մարդկանց» ցուցակում[8]։

1999 թվականին հրապարակվել է դերասանուհու ինքնակենսագրականը «Ես նոր են շարունակում հուսալ», իսկ 2000 թվականին դերասանուհին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աստղի է արժանացել։ 2001 թվականին Ստյուարտը իրավիճակային դերով հանդես է եկել «Նա գրել է սպանություն» հեռուստասերիալում, ինչպես նաև փոքրիկ դեր է խաղացել «Միլիոն դոլարների» հյուրանոց» դրամայում։ Վերջին անգամ նա մեծ էկրան է բարձրացել 2004 թվականին՝ Վիմ Վենդերսի «Առատության երկիր» ֆիլմում։ Վերջին տարիներին դերասանուհին չի նկարահանվել և միայն քիչ հարցազրույցներ է տվել փաստագրական ֆիլմերի համար։

2005 թվականին դերասանուհու մոտ հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ, բայց նա ուշադրություն չի դարձրել ծանր հիվանդությանը։ 2010 թվականի հունիսի 21-ին հարյուրամյա հոբելյանի նախաշեմին Գլորիա Ստյուարտը ամերիկյան կինոդերասանների միության կողմից հատուկ մրցանակ է ստացել՝ «կինեմատոգրաֆին անսահման նվիրվածության համար»։ Նույն թվականի հունիսի 4-ին դերասանուհին նշել է հարյուրամյա հոբելյանը՝ Բևեռլի Հիլզի գեղարվեստի պատկերասրահում։ Հյուրերի թվում են եղել Ջեյմս Քեմերոնը կնոջ՝ Սյուզի Էմիսի հետ, Ֆրենսիս Ֆիշերը, Շիրլի Մակլեյնը և Թոմ Առնոլդը[9]։

Գլորիա Ստյուարտը մահացել է շնչառական անբավարարությունից՝ 2010 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Կալիֆորնիա նահանգի Բրենտվուդ քաղաքի իր տանը[10]։ ԱՄՆ կինոարտադրության մեջ նրա ներդրումը նշանավորվաշ է Հոլիվուդի «Փառքի ծառուղու» աստղով[11]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա Ստյուարտ» հոդվածին։