Գլոբալացում

միջազգային ինտեգրման գործընթաց, որն առաջ է գալիս աշխարհայացքների, գաղափարների կամ մշակութային այլ դրսևորումների փոխանակման արդյունքում
(Վերահղված է Գլոբալիզացիաից)

Գլոբալացում կամ համաշխարհայնացում, ապրանքների, կապիտալի, ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիայի և տեղեկատվության ազատ տեղաշարժը։ Այն երկրների միջազգային ինտեգրման գործընթացն է, որը առաջանում է աշխարհայացքների, արտադրանքի, մտքերի և մշակույթի այլ տեսակետների հաղորդակցումից[1]։ Գլոբալացմանը նպաստում են տրանսպորտային միջոցների և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումը[2][3][4]։ Չնայած շատ գիտնականներ գլոբալացումը վերագրում են ժամանակակից աշխարհին, ուրիշները կարծում են, որ այն սկսվել է դեռևս Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանից և դեպի Նոր աշխարհ ճանապարհորդություններց առաջ, ոմանք նույնիսկ կարծում են, որ այն սկսվել է Ք.ա. 3-րդ հազարամյակում[5][6]։ Գլոբալացումը մեծ մասշտաբների է հասել 1820-ականներին[7]։

XIX դարի վերջում և XX դարի սկզբում աշխարհի երկրների տնտեսական և մշակութային կապը մեծացավ։ Գլոբալացում տերմինը ի հայտ է եկել 1970-ական թվականներին[8]։

2000 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը ճանաչեց գլոբալացման չորս տեսակետ՝ առևտուր և գործարքներ, կապիտալի և ներդրման շարժեր, միգրացիա և մարդկանց տեղաշարժ և կրթության տարածում և սերմանում[9]։ Գլոբալացման հետ կապված են նաև գլոբալ տաքացումը, ջրի և օդի աղտոտվածությունը, օվկիանոսի գերբնակեցումը ձկներով։ Գլոբալացման գործընթացը ազդում է բիզնես կազմակերպությունների, տնտեսության, սոցիալ-մշակութային ռեսուրսների և բնական միջավայրի վրա[10]։

Ակադեմիական գրականությունը գլոբալացումը բաժանում է երեք հիմնական տեսակի՝ տնտեսական, մշակութային և քաղաքական գլոբալացում[11]։

Բառի ստուգաբանություն և գործածում

Գլոբալացում տերմինը ծագում է globalize բառից, որը վերաբերում է տնտեսական համակարգերի միջազգային ցանցի ի հայտ գալուն[12]։ Սկզբում այս տերմինը օգտագործվել է որպես գոյական 1930 թվականի «Towards New Education» վերնագրով մի հրատարակման մեջ, որտեղ այն նշանակում էր կրթության մեջ մարդկության փորձի մի ամբողջական տեսակետ[13]։ Դրա հետ առնչություն ունեցող մեկ ուրիշ տերմին՝ կորպորատիվ հսկաներ, 1897 թվականին ստեղծվել էր Չարլզ Թեյզ Ռասելի կողմից և վերաբերում էր մեծապես ազգային հիմնադրամներին և այդ ժամանակի հսկա ձեռնարկություններին[14]։

Մինչև 1960-ական թվականները այդ երկու տերմինները օգտագործվել են որպես հոմանիշներ տնտեսագետների և սոցիոլոգների կողմից։ Տնտեսագետ Թեոդոր Լեվիտը «գլոբալացում» տերմինը օգտագործել է իր «Շուկայի գլոբալացումը» հոդվածում[15]։ Նրա շնորհիվ տերմինը մեծ տարածում է գտել։ Այն շատ նշանակություններ է ունեցել, սակայն այժմ այն գործածվում է մեկ իմաստով[16][17][18]։

Սոցիոլոգներ Մարտին Ալբրոուն և Էլիզաբեթ Քինգը գլոբալացումը սահմանում են որպես «այն բոլոր գործընթացների ամբողջություն, որոնց միջոցով աշխարհի մարդիկ միավորվում են մի հասարակության մեջ»[1]։

«Արդիականության հետևանքները» գրքում Էնթոնի Գիդդենսը գրում է․ «Գլոբալացումը կարելի է սահմանել որպես համաշխարհային հասարակական կապերի ամրացում, որը թույլ է տալիս միավորել հեռավոր տարածաշրջաններն այպես, որ որևէ տեղում պատահած դեպք անմիջականորեն ազդեցություն է ունենում այդ վայրից կիլոմոտրերով հեռու մեկ այլ վայրի իրադարձությունների վրա»[19]։ 1992 թվականին Աբերդինի համալսարանի պրոֆեսոր Ռոլանդ Ռոբերթսոնը գլոբալացումը սահմանել է որպես «աշխարհի խտացում և աշխարհի՝ որպես մի ամբողջության միասնական գիտակցության մեծացում»[20]։

Պատմություն

Գլոբալացման վրա ազդել են և՛ արտաքին և՛ անմիջական գործոնները։ Գլոբալացումը մեծ թափ է ստացել XIX դարում[21]։

Նախնական շրջան

Ջանեթ Աբու-Լուգոդի նկարագրած 13-րդ դարի աշխարհի համակարգը

Նախնական գլոբալացումը պայմանականորեն վերաբերում է գլոբալացման պատմության այն փուլին, որն ընդգրկում է վաղ քաղաքակրթությունների ժամանակաշրջանից մինչև 1600-ական թվականների գլոբալացման գործընթացները և զարգացումը։ Այս տերմինն օգտագործվում է նկարագրելու համար համայնքների և նահանգների միջև հարաբերությունները, և թե ինչպես են դրանք ստեղծվել մտքերի և հասարակական կարգերի աշխարհագրական տարածման հետևանքով թե՛ տեղական և թե՛ մարզային մակարդակներով[22]։

Այս ուրվագծում առանձնացնում են գլոբալացման առաջացման երեք նախադրյալ։ Առաջինն Արևելյան ծագման գաղափարն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են արևմտյան պետություններն արևելքից ընդունել և գործածել տարբեր սկզբունքներ[22]։ Առանց արևելքի ավանդական գաղափարների արևմուտքում գլոբալացումը նույն կերպ չէր ընթանա։ Երկրորդ նախադրյալը տարածությունն է։ Նահանգների միջև փոխհարաբերությունները համաշխարհային բնույթ չունեին և բնորոշ էին միայն Ասիային, Հյուսիսային Աֆրիկային, Մերձավոր Արևելքին և Եվրոպայի որոշակի հատվածին[22]։

Գլոբալացման վաղ շրջանում իրարից հեռու երկրների միջև հաղորդակցում իրականացնելը բավականին դժվար էր։ Սակայն, երբ ի հայտ եկան նոր տեխնոլոգիաներ, հեռավոր երկրներն աստիճանաբար տեղեկացան միմյանց գոյության մասին, և սկսվեց գլոբալացման գործընթացը։ Երրորդ նախադրյալը վերաբերում է փոխադարձ կախվածությանը, կայունությանը և կանոնավորությանը։ Երբ մի երկիր կախված չէ մեկ այլ երկրից, ապա անհնարին է, որ դրանցից մեկը մյուսի վրա ինչ-որ ազդեցություն ունենա։ Սա համաշխարհային հարաբերությունների հիմնական շարժիչ ուժն է։ Առանց դրա յուրաքանչյուր երկիր ուղղակի կախված կլիներ սեփական տնտեսությունից և ռեսուրսներից։ Սա գլոբալացման վաղ շրջանի հիմնական նախադրյալն է։ Նախնական շրջանում գլոբալացումը չէր ընթանում այն կերպ ինչպես այն ընթանում է ներկայումս, քանի որ այն ժամանակ պետություններն այնքան միմյանցից կախված չէին որքան հիմա[22]։

Պորտուգալական կարակկա նավ Նագասակիում, XVII դարի Ճապոնական Նանբան արվեստի գործ (Նանբան- առևտուր հարավային բարբարոսների հետ)

Գերմանացի պատմական տնտեսագետ և սոցիոլոգ Անդրե Գունդեր Ֆրենկը պնդում է, որ գլոբալացումը սկսվել է մ.թ.ա. III հազարամյակում Շումերի և Ինդոսի հովտի Հարապպայի քաղաքակրթության միջև առևտրային կապերի զարգացմանը զուգընթաց։ Նախնական գլոբալացումը գոյություն է ունեցել Հելլենիստական դարաշրջանում, երբ առևտրայինացված քաղաքային կենտրոնները շրջապատում էին հունական մշակույթի առանցքը, որը տարածվում էր Հնդկաստանից Իսպանիա՝ ներառելով Ալեքսանդրիան և այլ քաղաքներ։ Ավելի վաղ Հունաստանի աշխարհագրական դիրքը և ցորեն ներկրելու անհրաժեշտությունը ստիպեցին նրան զբաղվել ծովային առևտրով։ Հին Հունաստանում առևտուրը սահմանափակված չէր։ Պետությունը կառավարում էր միայն հացահատիկի պաշարները[5]։

Նոր աշխարհի բարիքները վաճառվում էին աշխարհով մեկ

Չինաստանի, Հինդուստանի, Պարսկաստանի, Եվրոպայի և Արաբիայի զարգացման գործում մեծ դեր է խաղացել Մետաքսի ճանապարհով իրականացվող առևտուրը, որը թույլ էր տալիս քաղաքական և տնտեսական հաղորդակցում իրականացնել քաղաքակրթությունների միջև[23]։ Չնայած մետաքսը Չինաստանի հիմնական առևտրի առարկան էր, այնտեղ իրականացվում էր նաև շատ այլ ապրանքների առևտուր, և առևտրի միջոցով երկրեերկիր փոխանցվում էին կրոնական, փիլիսոփայական գաղափարներ, մտքեր, նոր տեխնոլոգիաներ, ինչպես նաև հիվանդություններ[24]։ Տնտեսական առևտրից բացի Մետաքսի ճանապարհը թույլ էր տալիս փոխանակել մշակույթներ։ Մարդկանց տեղաշարժը նպաստեց կրոնի, մշակույթի, արվեստի, արհեստի, լեզուների և նոր տեխնոլոգիաների փոխանակմանը[25]։

Վաղ ժամանակակից

Վաղ ժամանակակից գլոբալացումը ընդգրկում է 1600-1800 թվականների միջև ընկած ժամանակահատվածը։ Այս տերմինը նկարագրում է առևտրային կապերի և մշակութային հաղորդակցման փուլը, որը բնորոշ էր XIX դարի ժամանակակից գլոբալացմանը նախորդող ժամանակաշրջանին[26]։ Գլոբալացման այս փուլը բնորոշվում էր 16-17-րդ դարերում ծովափնյա Եվրոպական կայսրությունների առաջացմամբ։ XVII դարում համաշխարհային առևտուրն էլ ավելի զարգացավ, երբ հիմնադրվեցին չարտերային ընկերություններն[27], ինչպիսիք են Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունը և Հոլանդական Օստ-Հնդկական ընկերությունը։

Ժամանակակից

XIX դարում գլոբալացումը դարձավ Արդյունաբերական հեղափոխության ուղղակի արդյունքի կրողը։ XIX դարում շոգենավերը նվազեցրին միջազգային տրանսպորտի գներն, իսկ երկաթուղիների շնորհիվ ցամաքային տրանսպորտն էժանացավ։ Տրանսպորտային հեղաշրջումը տեղի ունեցավ 1820-1850 թթ.[21]: Միջազգային առևտրին միացան շատ երկրներ[21]:Այս շրջանում գլոբալացումը ձևավորվեց XIX դարի իմպերիալիզմի շնորհիվ, որը գոjություն ուներ Աֆրիկայում և Ասիայում[28][29]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գլոբալացումը նոր թափ ստացավ։ Դրան նպաստեցին տեխնոլոգիաների զարգացումը, որոնց շնորհիվ լավացան հաղորդակցումը և առևտուրը երկրների միջև։ Տարիֆների և առևտրի վերաբերյալ ընդհանուր համաձայնեցման շնորհիվ (GATT) նվազեցվեցին համաշխարհային առևտրին խոչնդոտող գործոնները։ GATT -ին հաջորդեց Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, որը ապահովեց առևտրային բանակցությունների և համաձայնությունների ընթացքը[30]։

XIX դարի սկզբին Միացյալ Թագավորությունը գերտերություն էր

1970-ական թվականներից օդագնացությունը զարգացած երկրներում մատչելի է դարձել միջին դասի համար։ 1990-ականներին ցածր գներով հաղարդակցային ցանցերի աճը պակասեցրեց երկրների միջև հաղորդակցման ծախսերը։ Անկախ տեղանքից հնարավոր դարձավ համակարգիչների շնորհիվ ավելի շատ աշխատանք կատարել։

Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո հայտնի դարձան ուսանողների փոխանակման ծրագրերը, որոնք նախատեսված են մասնակիցների ըմբռնողականությունն այլ մշակույթների նկատմամբ մեծացնելու, ինչպես նաև լեզվական ունակությունները զարգացնելու և աշխարհայացքը մեծացնելու համար։ 1963-2006 թվականների միջև ընկած ժամանակահատվածում օտար երկրներում սովորող ուսանողների թիվը մեծացել է 9 անգամ[31]։

XIX դարի վերջին և XX դարի սկզբին աշխարհի երկրների միջև տնտեսական և մշակութային կապվածությունը աճեց մեծ արագությամբ։ Սակայն 1910-ական թվականներին այն նորից դանդաղեց Համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի պատճառով[32]։ 1989 թվականի հեղափոխությունները և դրանց հաջորդող ազատագրական իրադարձությունները թույլ տվեցին մեծացնել համաշխարհային փոխկապակցվածությունը։

Գլոբալացման գործընթացում չի կարելի չնշել նաև գաղթը և մարդկանց վերաբնակեցումը։ 1965-1990 թթ. աշխատուժի գաղթը գրեթե կրկնապատկվեց։ Այն հիմնականում իրականանում էր զարգացող և քիչ զարգացած երկրների միջև[33]։ Տնտեսական ինտեգրման ուժգնացմանը զուգընթաց աշխատողները սկսեցին տեղափոխվել այն վայրեր, որտեղ առաջարկվում էր բարձր աշխատավարձ[34]։

Տնտեսական գլոբալացում

Սինգապուրը 2016 թ. Տնտեսության բացության ինդեքսի համաձայն՝ առաջատար դիրքում է
ԱՄՆ Առևտրային հաշվեկշիռ
Ներկայացվում է 1800 թվականից ի վեր կատարված վերլուծությունը մի շարք երկրների բանկային ճգնաժամի վերաբերյալ՝ տարեկան կտրվածքով: Աղբյուր՝ «Ֆինանսական անհեռատեսության ութ հարյուրամյակ»[35], որը ներառում է միայն 70 երկրների ուսումնասիրությունը: Այս սխեմայի մեջ հատկանշական է Բրետոն-Վուդսյան համաձայնագրի 1945-1971թթ. իրականացման շրջանում բանկային ճգնաժամերի վիրտուալ բացակայությունը: Առավել մանրամասն տեղեկությունների համար տես՝ «Բանկային ճգնաժամեր» օժանդակ փաստաթուղթը, որը հասանելի է Էքդաթ փաթեթում Համապարփակ R արխիվային ցանց (CRAN)

Տնտեսական գլոբալացումն աշխարհի մասշտաբով ազգային տնտեսությունների միջև տնտեսական փոխկախվածության աճի միտումն է, որը պայմանավորված է ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիայի և կապիտալի միջսահմանային շարժի աճով[36]։ Եթե բիզնեսի գլոբալացման հիմքում միջազգային առևտրային կանոնակարգերի, ինչպես նաև սակագների, հարկերի և գլոբալ առևտուրը սահմանափակող խոչընդոտների նվազեցնում է, ապա տնտեսական ինտեգրումը երկրների միջև տնտեսական ինտեգրումը խթանող գործընթաց է, որը բերում է գլոբալ շուկայի կամ մեկ համաշխարհային շուկայի ի հայտ գալուն[37]։ Տնտեսական գլոբալացումը կարող է դիտարկվել որպես դրական կամ բացասական երևույթ։ Տնտեսական գլոբալացման բաղկացուցիչ մաս է կազմում արտադրության գլոբալացումը, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր մասերից որոշակի աղբյուրից ձեռք բերել ապրանքներ և ծառայություններ և օգուտ քաղել արժեքի և որակի տարբերություններից։ Բացի այդ, այն ներառում է նաև շուկաների գլոբալացում, որը սահմանվում է որպես տարբեր և առանձին շուկաների միավորում մեկ խոշոր գլոբալ շուկայի մեջ։ Տնտեսական գլոբալացումը նաև ընդգրկում է մրցակցության, տեխնոլոգիայի, ինչպես նաև կորպորացիաների և արդյունաբերության բնագավառները[36]։

Գլոբալացման առկա միտումների ձևավորման գործում մեծ դեր ունեն զարգացած երկրների տնտեսությունները, որոնք ինտեգրվում են քիչ զարգացած երկրների տնտեսություններում, որոնք էլ տեղի են ունենում օտարերկրյա ուղղակի ներդրումների, առևտրի խոչընդոտների նվազեցման, ինչպես նաև այլ տնտեսական բարեփոխումների և շատ դեպքերում ներգաղթի միջոցով։

Միջազգային ստանդարտների առկայության պայմաններում ապրանքների և ծառայությունների առք ու վաճառքը դառնում է ավելի արդյունավետ։ Նմանատիպ չափանիշի օրինակ էր ինտերմոդալ տրանսպորտային միավորը։ Բեռնահամալիրի ստեղծումը զգալիորեն նվազեցրեց փոխադրման ծախսերը, նպաստեց հետպատերազմյան տարիներին միջազգային առևտրի վերելքին և առանցքային տարր հանդիսացավ գլոբալացման համատեքստում[28]։ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը ստանդարտացման ազգային մարմիններից բաղկացած միջազգային կազմակերպություն է։

Բազմազգ կորպորացիան կամ համաշխարհային ձեռնարկությունը[38] կազմակերպություն է, որը տնօրինում կամ վերահսկում է ապրանքների կամ ծառայությունների արտադրությունը մեկ կամ մի քանի այլ երկրներում[39]։ Այլ անվանումներն են՝ միջազգային կորպորացիա կամ վերազգային կորպորացիա[40]։

Ազատ առևտրի գոտին տարածաշրջան է, որն ընդգրկում է առևտրային բլոկը և որի մասնակից պետությունները ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր (ԱԱՀ)։ Այդ համաձայնագրերը նախատեսում են առնվազն երկու երկրների միջև համագործակցություն, առևտրային արգելքները՝ ներկրման քվոտաները և սակագները նվազեցնելու և երկրների միջև ապրանքների և ծառայությունների առք ու վաճառքը խթանելու նպատակով[41]։ Եթե մարդիկ նաև կարող են ազատ տեղաշարժվել մի երկրից մյուսը, ազատ առևտրի համաձայնագրի շրջանակից դուրս, ապա այն կարող է համարվել նաև ազատ սահման։ Եվրոպական միությունը (ԵՄ) համարվում է ամենանշանակալից ազատ առևտրային գոտին աշխարհում, որը հիմնականում Եվրոպայում տեղակայված 28 անդամ երկրներից բաղկացած քաղաքական-տնտեսական միություն է։ ԵՄ-ն օրենքների ստանդարտացված համակարգի միջոցով ստեղծել է Եվրոպական ընդհանուր շուկա, որը կիրառվում է բոլոր անդամ երկրներում։ ԵՄ քաղաքականության նպատակն է ապահովել մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ ներքին շուկայում[42]։

Առևտրի դյուրացումը դիտարկում է, թե ինչպես ընթացակարգերն ու հսկողության մեխանիզմները, որոնց միջոցով կարգավորվում է ապրանքների շարժը ազգային սահմաններից դուրս, կարող են բարելավել համապատասխան ծախսային բեռի նվազեցումը և բարձրացնել ծախսարդյունավետությունն՝ օրենքով սահմանված պահանջներին համահունչ։ Ծառայությունների ոլորտում գլոբալ առևտրի դերը ևս նշանակալից է։ Օրինակ՝ Հնդկաստանում բիզնես գործընթացի արտապատվիրումը բնորոշվում է որպես «հետագա մի քանի տասնամյակների ընթացքում երկրի զարգացումը խթանող առաջնային գործիք, որը մեծապես նպաստում է ՀՆԱ-ի աճին, աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնմանը և աղքատության նվազեցմանը»[43][44]։

Վիլյամ Ռոբինսոնը իր տեսական մոտեցումը գլոբալացման հարցերի շուրջ ներկայացնում է Ուոլերսթեյնի Համաշխարհային համակարգերի տեսության վերաբերյալ իր քննադատական հոդվածում։ Նրա համոզմամբ՝ ներկայիս գլոբալ կապիտալը 1980-ականներին սկիզբ առած գլոբալացման նոր և պարզորոշ ձևի դրսևորումն է։ Ռոբինսոնը համոզմունք է հայտնում, որ տնտեսական գործողություններրը ծավալվում են ոչ միայն ազգային սահմաններից դուրս, այլև միջազգային համատեքստում այս գործողությունները ֆրագմենտավորվում են[45]։ Ռոբինսոնի գլոբալացման տեսության կարևոր դրույթներից մեկի համաձայն՝ ապրանքների արտադրության գլոբալ միտումներն աճում են։ Դա նշանակում է, որ մի զույգ կոշիկը կարող է արտադրվել վեց տարբեր երկրներում, որոնցից յուրաքանչյուր երկիր իր ներդրումն ունի արտադրական գործընթացի մեջ։

Մշակութային գլոբալացում

Shakira, Շակիրա, կոլումբիացի բազմալեզու երգիչ, երգերի հեղինակ, ելույթներով հանդես է գալիս արտերկրում

Մշակութային գլոբալացումը վերաբերում է գաղափարների, իմաստների և արժեքների համաշխարհային տարածմանը՝ նպատակ ունենալով ընդլայնել և ամրապնդել սոցիալական հարաբերությունները:[1] Այս գործընթացը դրսևորվում է մշակույթների միասնական կիրառմամբ, որի տարածման աղբյուր է հանդիսացել համացանցը, փոփ մշակույթը, մեդիան և միջազգային ուղևորությունները։ Դրանք ավելացան ապրանքային բորսայի և գաղութացման գործընթացներին, որոնք աշխարհով մեկ մշակութային իմաստի տարածման ավելի երկար պատմություն ունեն։ Մշակույթների շրջանառումը հնարավորություն է տալիս մարդկանց ընդլայնված սոցիալական հարաբերությունների մաս դառնալ, որոնք հատում են ազգային և տարածաշրջանային սահմանները։ Նման սոցիալական հարաբերությունների ստեղծումը և ընդլայնումը չի դիտարկվում սոսկ նյութական մակարդակում։ Մշակութային գլոբալացումը ներառում է միասնական նորմերի և գիտելիքների ձևավորում, որի հետ մարդիկ ասոցացնում են իրենց անձնային և հավաքական մշակութային ինքնությունը։ Դա նպաստում է տարբեր ազգերի և մշակույթների միջև փոխկապվածության աճին:[2]

Միջմշակութային հաղորդակցության ոլորտն ուսումնասիրում է, թե ինչպես են տարբեր մշակույթներ ներկայացնող մարդիկ հաղորդակցվում միմյանց հետ՝ դիտարկելով ընդհանրությունները և տարբերությունները, և թե ինչպես են փորձում հաղորդակցվել տարբեր մշակույթների առկայության պայմաններում։ Ներմշակութային հաղորդակցությունը ուսումնասիրման հարակից ոլորտներից է։

Մշակույթի տարածումը մշակութային տարրերի՝ գաղափարների, նորաձևության, կրոնների, տեխնոլոգիաների, լեզուների և այլ ուղղությունների տարածումն է։ Մշակութային գլոբալացումը խթանել է միջմշակութային կապերի զարգացումը, սակայն կարող է հանգեցնել երբեմնի մեկուսացած համայնքների յուրօրինակության նվազեցմանը։ Օրինակ՝ սուշին տարածում է գտել Գերմանիայում և Ճապոնիայում, իսկ Դիսնեյլենդ Փարիզը, մարդկանց մեծ հոսքով, գերազանցում է Փարիզ քաղաք այցելողների թիվը, որն իր հերթին նվազեցնում է «իրական» ֆրանսիական հրուշակեղենի սպառումը:[3][4] Գլոբալացման դերը, իրենց իսկ ավանդույթներից մարդկանց օտարացման գործում, կարելի է աննշան համարել, եթե այն համեմատենք արդիականության ազդեցությունների հետ, որի մասին փաստում են Էքզիստենցիալիզմի ներկայացուցիչներ Ժան Պոլ Սարտրը և Ալբեր Քամյուն։ Գլոբալացման շնորհիվ ընդլայնվել են ռեկրեացիայի հնարավորությունները. տարածում է գտել փոփ մշակույթը, մասնավորապես՝ համացանցի և արբանյակային հեռուստատեսության միջոցով։

Կրոնները, մշակութային տարրերի շարքում, առաջինն են ենթարկվել գլոբալացման, որոնք տարածվել են պարտադրաբար, բնակչության միգրացիայի արդյունքում, էվանգելիստների, իմպերիալիստների և առևտրականների կողմից։ Քրիստոնեությունը, Իսլամը, Բուդդիզմը և բոլորովին վերջերս տարածված սեկտաներից Մորմոնիզմը այն կրոններից են, որոնք արմատավորվել և ազդեցություն են թողել էնդեմիկ մշակույթների վրա այն վայրերում, որտեղ վերջիններս հեռացել են իրենց արմատներից:[6]

Գլոբալացումը մեծապես ազդել է սպորտաձևերի վրա:[7]: Օրինակ՝ ժամանակակից օլիմպիական խաղերին մասնակցում են մարզիկներ ավելի քան 200 երկրներից բազմասպորտային իրադարձություններում:[8]: ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը ամենաշատ դիտումներ և հետևորդներ ունեցող սպորտային իրադարձությունն է աշխարհում, որը նույնիսկ գերազանցում է Օլիմպիական խաղերին։ Մոլորակի ամբողջ բնակչության մեկ իններորդը դիտել է 2006թ. ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը:[9][10][11][12] Գլոբալացում եզրույթը ենթադրում է փոխակերպում։ Մշակութային գործունեությունը, որը ներառում է ավանդական երաժշտությունը, կարող է անհետանալ կամ հանդես գալ փոխակերպված ավանդույթների տեսքով։ Գլոբալացումը կարող է վտանգել երաժշտական ժառանգության պահպանությունը։ Արխիվի մասնագետները կարող են ջանքեր գործադրել ռեպերտուարների հավաքագրման, ձայնագրման կամ վերարտադրման ուղղությամբ նախքան մեղեդիների համադրումը կամ փոփոխումը, իսկ տեղի երաժիշտները պայքարում են բնագրի պահպանության համար և ջանում են պահպանել տեղի երաժշտական ավանդույթները։ Գլոբալացման արդյունքում կատարողները կարող են նախընտրություն չտալ ավանդական գործիքներին։ Ժանրերի համադրումը կարող է վերլուծության համար հետաքրքիր թեմա հանդիսանալ:[13]

Գլոբալացման գործընթացում, տնտեսական և մշակութային զարգացման հարցում, կարևորվում է երաժշտության դերը։ Երաժշտության մեջ այնպիսի ժանրեր, ինչպիսիք են՝ ջազը և ռեգին սկսել են զարգանալ տեղային մակարդակում, իսկ ավելի ուշ դարձել են միջազգային երևույթ։ Գլոբալացումը նպաստել է համաշխարհային երաժշտություն երևույթի ի հայտ գալուն՝ զարգացող երկրների երաժշտությունը հասանելի դարձնելով ավելի լայն լսարաններին:[14]: Չնայած որ «համաշխարհային երաժշտություն» եզրույթը ի սկզբանե նախատեսված էր էթնիկ երաժշտության համար, սակայն գլոբալացումը այսօր այնքան է ընդլայնել իր շրջանակները, որ ներառում է այնպիսի հիբրիդ ենթաժանրեր, ինչպիսիք են՝ «համաշխարհային համադրումը», «գլոբալ համադրումը», «էթնիկ համադրումը»[15] և վորլդ բիթ:[16][17]

Կծու պղպեղի կիրառումը Ամերիկայից տարածվել և տեղ է գտել աշխարհի խոհանոցներում, հատկապես Թայլանդում, Կորեայում, Չինաստանում, և Իտալիայում

[18]

Պիեռ Բուրդյոն այն համոզմունքին էր, որ «սպառում» հասկացությունը կարելի է դիտարկել որպես ինքնաճանաչում և ինքնության ձևավորում։ Երաժշտության տեսանկյունից դա նշանակում է, որ յուրաքանչյուր անհատ ունի իր սեփական երաժշտական ինքնությունը, որը պայմանավորված է նախասիրություններով և ճաշակով։ Այս նախասիրությունների և ճաշակների ձևավորման վրա մեծապես ազդում է մշակույթը, քանի որ դա հանդիսանում է անձի ցանկությունների և վարքագծի ամենահիմնարար պատճառը։ Գլոբալացման պատճառով սեփական մշակույթ հասկացությունը այժմ փոփոխության է ենթարկվում։ Բացի այդ, գլոբալացումը նպաստել է քաղաքական, անձնական, մշակութային և տնտեսական գործոնների փոխկախվածության մեծացմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. զեկույցի համաձայն՝ [20] մշակութային փոխանակումը ավելի լայն տարածում է գտնում Արևելյան Ասիայում, սակայն Արևմտյան երկրները դեռևս շարունակում են մնալ մշակութային ապրանքների հիմնական արտահանողները։ 2002թ. ՄԹ-ից և ԱՄՆ-ից հետո Չինաստանը մշակութային բնույթի ապրանքների երրորդ ամենամեծ արտահանողն էր։ 1994-2002թթ. ընթացքում Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպական միությունից արտահանումների թիվը նվազել է, մինչդեռ Ասիան իր մշակութային բնույթի ապրանքների արտահանումների թվով գերազանցել է Հյուսիսային Ամերիկայի արտահանման ցուցանիշները։ Այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ասիայի բնակչությունը և տարածքը Հյուսիսային Ամերիկայից մի քանի անգամ մեծ է։ Ամերիկանացումը բնորոշվում է ամերիկյան քաղաքական մեծ ազդեցության շրջանով և ամերիկյան խանութների, շուկաների զգալի աճով և դեպի այլ երկրներ իրերի ներմուծումով։

Գլոբալացման շուրջ որոշ քննադատներ պնդում են, որ այն վտանգում է մշակույթների բազմազանությունը։ Երբ գլոբալացման արդյունքում գերիշխող երկրի մշակույթը ներդրվում է այն ընդունող երկրում, ապա դա կարող է սպառնալիք դառնալ տեղական մշակույթի բազմազանության համար։ Որոշներն էլ այն համոզմունքն են հայտնում, որ գլոբալացումը ի վերջո կարող է հանգեցնել մշակույթի Արևմտականացման կամ Ամերիկանացման, որի դեպքում տնտեսապես և քաղաքականապես ազդեցիկ արևմտյան երկրների գերիշխող մշակութային հայացքները տարածվում և վտանգ են ներկայացնում տեղական մշակույթների համար։

Գլոբալացումը բազմանշանակ երևույթ է, որն առնչվում է աշխարհի քաղաքական բազմակողմանի հարաբերություններին և նպաստում է երկրների միջև մշակույթը ներկայացնող տարրերի տարածմանը և շուկաների աճին։ Հնդկաստանի օրինակը արտացոլում է մշակութային գլոբալացման ազդեցությունը, մասնավորապես՝ Մշակութային պլյուրալիզմի համատեքստում:[21]

Տրանսմշակութային աշխարհընկալումը ենթադրում է՝ «մեկ այլ անձի մեջ ինքն իրեն տեսնելը»:[22] Տրանսմշակութային երևույթը[23] մեկնաբանվում է որպես «երևույթ, որն ներառում է ամբողջ մարդկության մշակույթը մշակույթի մակարդակները»[46] և կամ «իր մեջ ընդգրկում կամ էլ համակցում է ավելի քան մեկ մշակույթի տարրեր»[47]։

Քաղաքական գլոբալացում

ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը Նյու Յորքում

Ընդհանուր առմամբ, գլոբալացումը ի վերջո կարող է նվազեցնել ազգային պետությունների նշանակությունը։ Վերազգային կառույցները, ինչպիսիք են՝ Եվրոպական միությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, G8-ը կամ Միջազգային քրեական դատարանը փոխարինում կամ ընդլայնում են ազգային գործառույթները միջազգային համաձայնագրի իրականացումը խթանելու նպատակով[48]։

[[Միջկառավարումը վերաբերում է տարածաշրջանային ինտեգրման տեսությանը, որն ի սկբանե առաջարկվել է Սթենլի Հոֆմանի կողմից, իսկ երկրորդի դեպքում՝ պետությունները և ազգային կառավարությունը դիտվում են որպես ինտեգրումը խթանող առաջնային գործոններ[49]։

Բազմամակարդակ կառավարման մոտեցումը քաղաքագիտության և հանրային կառավարման տեսության մեջ կիրառելու համար հիմք են հանդիսացել Եվրոպական ինտեգրման վերաբերյալ ուսումնասիրությունները։ Բազմամակարդակ կառավարումը առաջ է քաշում այն գաղափարը, որ զարգացող գլոբալ քաղաքական տնտեսության ոլորտում գործում են բազմաթիվ փոխազդող իշխանական կառույցներ։ Դրանով է բացատրվում լիազորության ներպետական և միջազգային մակարդակների միջև առկա խնդիրը։

Որոշ մարդիկ հանդիսանում են մի քանի երկրի քաղաքացի։

Բազմաքաղաքացիությունը, որի համար նաև կիրառում են «երկքաղաքացիություն» եզրույթը, սահմանում է անձի քաղաքացիության կարգավիճակը, երբ անձը միաժամանակ հանդիսանում է ավելի քան մեկ ինքնիշխան պետության քաղաքացի, որը կարգավորվում է տվյալ երկրների օրենքներով։  

Հասարակական կազմակերպությունները զգալիորեն ազդում են երկրի սահմաններից դուրս գործող հանրային քաղաքականության վրա, այդ թվում՝ մարդասիրական օգնությունը և զարգացման ջանքերը[50]։ Մարդասիրական գլոբալ կազմակերպությունների առաքելությունը նույնպես ուղղված է մարդասիրական ծրագրերի իրականացմանը։ Բարեգործական այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ Բիլ և Մելինդա Գեյթսների բարեգործական հիմնադրամը, Աքսիոն Ինթերնեշնլ, Էքյումեն հիմնադրամը և Էքոինգ Գրին հասարակական կազմակերպությունը բիզնես մոդելը  համադրել են բարեգործության հետ՝ զարկ տալով բիզնես կազմակերպությունների հիմնադրմանը, ինչպիսիք են՝ Գլոբալ բարեգործական խումբը և բարեգործների նոր ասոցիացիաների, այդ թվում՝ Բարեգործության գլոբալ ֆորումի ստեղծմանը։ Բիլ և Մելինդա Գեյթսների բարեգործական հիմնադրամի ծրագրերը ներկայումս ընդգրկում են բազմամիլիարդ դոլարների հատկացումներ, որոնք ուղղված են աղքատության շեմին գտնվող, բայց մեծ թափով զարգացող աշխարհի մի շարք երկրներում իրականացվող իմունիզացիայի ծրագրերին[51]։ Հադսոն ինստիտուտի</nowiki> կողմից իրականացված գնահատման արդյունքում զարգացող երկրներին հատկացվող մասնավոր բարեգործական հոսքերը 2010թ. կազմել է 59 միլիարդ ԱՄՆ դոլար[52]։

Գլոբալացման զարգացումներին ընդառաջ՝ մի շարք երկրներ որդեգրեցին Մեկուսացման քաղաքականություն (իզոլացիոնիզմ)։ Օրինակ՝ Հյուսիսային Կորեայի կառավարությունը դժվարացրել է օտարերկրացիների մուտքը երկիր և խստագույնս վերահսկում է այդ գործընթացների պահպանումը։ Մարդասիրական օգնության ոլորտում աշխատողները մանրամասն զննումների են ենթարկվում և կառավարությունը արգելում է նրանց մուտքը այն վայրեր և տարածաշրջաններ, որտեղ վերջիններիս գտնվելը անցանկալի է։ Քաղաքացիները չեն կարող ազատորեն լքել երկիրը[53][54]։

Այլ ուղղություններ

Գիտնականները երբեմն քննարկում են գլոբալացման ավելի քիչ տարածված ուղղությունները, ինչպիսիք են՝ բնապահպանական գլոբալացումը (միջազգայնորեն համակարգվող գործընթացներն ու կանոնակարգերը, և հաճախ՝ միջազգային բնապահպանական համաձայնագրերը)[55] կամ ռազմական գլոբալացումը (աճը՝ գլոբալ մակարդակով և անվտանգության հարցերի շուրջ հարաբերությունների շրջանակը)[56]։ Վերը նշված այդ ուղղություններին, սակայն, ավելի քիչ անդրադարձ է կատարվում, քանի որ ուսումնական գրականության մեջ սովորաբար գլոբալացումը դասակարգվում է երեք հիմնական ճյուղերի, այն է՝ տնտեսական գլոբալացում, մշակութային գլոբալացում և քաղաքական գլոբալացում։

Մարդկանց տեղաշարժ

Պլանավորված ավիաչվերթի երթուղու պատկեր, 2009թ.

Գլոբալացման կարևոր ասպեկտներից է մարդկանց տեղաշարժը։ Ուղևորափոխադրման տեխնոլոգիաների առաջընթացի հետ մեկտեղ, 18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը ճամփորդելու ժամանակը և ծախսերը զգալիորեն կրճատվեցին։ Եթե 18-րդ դարում Ատլանտյան օվկիանոսով ճամփորդությունը տևում էր մինչև 5 շաբաթ, ապա 20-րդ դարում ճամփորդելու համար պահանջվում էր մոտ 8 օր[57]։ Այսօր ժամանակակից օդային փոխադրումների շնորհիվ հեռագնա ճամփորդությունները դարձել են արագ և մատչելի։

Տուրիզմը ժամանցի կազմակերպման նպատակով ճամփորդությունն է։ Տեխնոլոգիական և փոխադրման ենթակառուցվածքների զարգացումները, ինչպես օր.՝ Ջամբո ջեթ տեսակի ուղևորատար ինքնաթիռ, էժան թռիչքները և առավել հասանելի տուրիզմը/հասանելի օդանավակայանները տուրիզմի բազմաթիվ տեսակները դարձրել են ավելի մատչելի։ Միջազգային զբոսաշրջիկների ժամանումները 2012թ. առաջին անգամ, գլոբալ մասշտաբով, գերազանցել են 1 միլիարդ զբոսաշրջիկների թիվը[58]։

Մուտքի արտոնագիրը պայմանական արտոնություն է, որը պետությունը տրամադրում է օտարերկրյա քաղաքացուն։ Մուտքի արտոնագիրը օտարերկրյա քաղաքացիներին թույլ է տալիս մուտք գործել այլ երկիր, որոշ ժամանակ բնակվել այնտեղ և մինչև արտոնագրի ժամկետի լրանալը լքել տվյալ երկիրը։ Որոշ երկրներ, ինչպիսիք են՝ Շենգենյան տարածքի երկրները, ձեռք են բերել համաձայնություն, որի համաձայն այդ երկրների քաղաքացիները հնարավորություն ունեն մեկնել Շենգենյան գոտու այլ երկիր՝ առանց մուտքի արտոնագրի անհրաժեշտության։ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով՝ մուտքի արտոնագրի կարիք ունեցող զբոսաշրջիկների թիվը նվազագույնի է հասել 2015թ[59][60]։

Ներգաղթը մարդկանց միջազգային տեղաշարժն է դեպի այլ վայր, երկիր, որի  քաղաքացի նրանք չեն հանդիսանում՝ նպատակ ունենալով այնտեղ բնակություն հաստատել՝ մշտական կացություն կամ քաղաքացիություն ձեռքբերելու հիմքով, կամ էլ աշխատանքի անցնել որպես միգրանտ աշխատող և կամ ձեռք բերել ժամանակավոր օտարերկրյա աշխատողի կարգավիճակ[61][62][63]։

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2014թ. դրությամբ միջազգային միգրանտների թիվը աշխարհում կազմել է 232 միլիոն (այն անձինք, ովքեր 12 և ավելի ամիս գտնվել են իրենց բնակության երկրից դուրս) և գնահատվել է, որ միգրանտների մի մասը ցուցաբերել է տնտեսական ակտիվություն (այսինքն՝ աշխատանքի է անցել կամ փնտրել է աշխատանք)[64]։ Աշխատուժի միջազգային տեղաշարժը հաճախ դիտվում է որպես տնտեսական զարգացմանը նպաստող կարևոր գործոն։ Օրինակ՝ Եվրոպական միությունում աշխատողների ազատ տեղաշարժը նշանակում է, որ մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել մի անդամ պետությունից մյուսը՝ ապրելու, աշխատելու, սովորելու կամ մեկ այլ երկրում կենսաթոշակի անցնելու նպատակով։

Գլոբալացումը նշանակալից դեր ունի միջազգային կրթության զարգացման գործում։ Ավելի ու ավելի շատ ուսանողներ են ձգտում բարձրագույն կրթություն ստանալ արտասահմանում և բազմաթիվ միջազգային ուսանողների համար այսօր արտասահմանում ուսանելը հիմնաքար է հանդիսանում տվյալ երկրում մշտական բնակություն հաստատելու համար[65]։

Ազգամիջյան ամուսնությունը դա տարբեր երկրներ ներկայացնող երկու մարդկանց միջև ամուսնությունն է։ Նմանատիպ ամուսնության դեպքերում ի հայտ են գալիս բազմապիսի հարցեր, որոնք առնչվում են, օրինակ, քաղաքացիությանը և մշակույթին՝ ամուսնական հարաբերությունների մեջ բարդությունների և խնդիրների առաջացման պատճառ դառնալով։

Գլոբալացման դարում, երբ մարդիկ ամբողջ աշխարհում հնարավորություն ունեն ընդլայնելու իրենց կապերը և աշխարհագրությունը՝ չսահմանափակվելով առկա տեղանքում ստեղծված կապերով, ամուսնության համար սկսում են ընտրություն կատարել երկրի սահմաններից դուրս։ Ազգամիջյան ամուսնությունը մարդկանց տեղաշարժի և արտագաղթի կողմնարդյունք է։

Տեղեկությունների հոսք

Նախքան էլեկտրոնային հաղորդակցության ի հայտ գալը, հեռահար հաղորդակցության միջոց էր հանդիսանում փոստային ծառայությունը։ Գլոբալ հաղորդակցության միջոցների արագությունը, մինչև 19-րդ դարի կեսերը, որոշվում էր սուրհանդակային ծառայությունների (մասնավորապես՝ ձիերի և նավերի) առավելագույն արագությամբ։ Էլեկտրոնային հեռագիրը հեռահար արագ հաղորդակցության միջոցներից առաջինն էր։ Օրինակ՝ նախքան առաջին տրանսատլանտյան կապի ի հայտ գալը, Եվրոպայի և Ամերիկայի միջև հաղորդակցման համար պահանջվում էին շաբաթներ, քանի որ փոստի փոխադրման միջոց էին հանդիսանում նավերը։ Առաջին տրանսատլանտյան հեռագրային կապի ներդրումը զգալիորեն արդյունավետ դարձրեց հաղորդակցումը՝ հնարավորություն տալով հաղորդագրությունը ուղարկել և պատասխանը ստանալ նույն օրվա ընթացքում։ Տրանսատլանտյան հեռագրային կապը կայուն զարգացում ապրեց 1865-1866թթ.: Առաջին անլար հեռագրային հաղորդիչները ներդրվեցին 1895թ.:

Ինտերնետը առանցքային դեր ունի մարդկանց միջև կապի ստեղծման գործում՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Օրինակ՝ ֆեյսբուքը սոցիալական ցանց է, որն ընդգրկում է վիրտուալ համայնքների ցանկ՝ ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատեր, իսկ ամսական կտրվածքով՝ 1.65 մլրդ ակտիվ օգտատեր]]՝ 2016թ. մարտի 31-ի դրությամբ[66]։

Գլոբալացումը կարող է տարածում գտնել Գլոբալ լրագրողության շնորհիվ՝ մեծածավալ տեղեկություններ հասանելի դարձնելով ինտերնետի միջոցով, «ամենօրյա անելիքների մաս է կազմում լրահոսի ուսումնասիրությունը և իրազեկվածությունը աշխարհի տարբեր մասերում բնակվող մարդկանց և նրանց գործունեության, խնդիրների, կենսապայմանների և այլնի փոխազդեցությունների մասին։ Հրատապ խնդիրները, որոնք գլոբալ սպառնալիք են ներկայացնում, ինչպես օրինակ՝ կլիմայի փոփոխությունը, հնարավոր խթան կարող են հանդիսանալ գլոբալ լրագրողության հետագա ձևավորման գործում»[67]։

Տես նաև

Գրականություն

  • Андронова Н. Э. Проблемы участия Российской Федерации в формировании новой финансовой архитектуры в условиях финансовой глобализации // Перестройка мировой финансовой структур: место и роль России. — М: Издательско-торговая корпорация «Дашков и К», 2016. — С. 400—518. — 606 с. — 500 экз. — ISBN 978-5-394-02568-6
  • Гавров С. Н., Ашер Т. Кризис глобализирующегося мира и переход к планетарной культуре // Новая цивилизация: междисциплинарный научно-практический сборник. — Самара: Самарский научный центр РАН, 2007. — С. 170—194. — 351 с. — ISBN 5-9342-4195-4(չաշխատող հղում)
  • Гемават П.[en] Мир 3.0: Глобальная интеграция без барьеров. — М.: Альпина Паблишер, 2013. — 415 с. — ISBN 978-5-9614-4438-4
  • Гранин Ю. Д. «Глобализация» или «вестернизация»? // Вопросы философии. 2008. № 2.
  • Гринин Л. Е. Глобализация и национальный суверенитет // История и современность. — 2005. — № 1. — С. 6—31. Архивировано из первоисточника 2017 թ․ փետրվարի 2.
  • Гринин Л. Е. Истоки глобализации: мир-системный анализ // Век глобализации. — 2011. — № 1. — С. 80—94.
  • Дергачёв В. А. Глобалистика. — М.: ЮНИТИ-ДАНА, 2005. — 303 с. — ISBN 5-238-00957-7
  • Железнов Ю. Д. Разница в развитии — естественнонаучная причина глобальных проблем // Знание. Понимание. Умение. — 2005. — № 3. — С. 119—120.
  • Медведева И. Я., Шишова Т. Л. Логика глобализма // Наш современник. — 2001. — № 11.
  • Постфордизм: концепции, институты, практики / под ред. М. С. Ильченко, В. С. Мартьянова. — М.: Политическая энциклопедия, 2015. — ISBN 978-5-8243-1995-8
  • Пфаненштиль И. А. Двойные стандарты глобализации // Вестник Красноярского государственного университета. Гуманитарные пауки. — Красноярск: КрасГУ, 2006. — № 3/2. — С. 101—115.
  • Пфаненштиль И. А., Бухтояров М. С. Глобализация: синтез или апокалипсис? // Вестник Красноярского государственного университета. Гуманитарные пауки. — Красноярск: КрасГУ, 2006. — В. 8. — С. 79—84.
  • Пфаненштиль И. А. Глобализация или господствующая роль Соединённых Штатов? // Философия образования. — Новосибирск: Издательство СО РАН, 2006. — С. 242—253.
  • Пфаненштиль И. А. Глобализация: проблемы и перспективы. Монография. — Красноярск: ИПЦ КГТУ, 2006. — 484 с. — 500 экз. — ISBN 5-7636-0818-6
  • Пфаненштиль И. А. Современные процессы глобализации в системе основных проектов науки : социально-философский анализ / автореферат дис. ... доктора философских наук : 09.00.11. — Красноярск: Сиб. аэрокосм. акад. им. акад. М. Ф. Решетнёва, 2006. — 47 с. — 100 экз.
  • Пфаненштиль И. А. Современные процессы глобализации и геополитические последствия: социально-философское осмысление. Монография. — Красноярск: СФУ, 2013. — 360 с. — 500 экз.
  • Римашевская Н. М., Галецкий А. ., Овсянников А. А. Население и глобализация. — М.: Наука, 2004. — 322 с. — ISBN 5-02-013203-9
  • Udartsev Sergey Globalization of policy and the rights: human civilization on the way to the planetary organization // «Kazakhstan and contemporary world / Казахстан и современный мир». Научно-аналитич. журнал. (Алматы: Центр внешней политики и анализа). - 2003. - № 4 (7), p. 87-100.
  • Ударцев С.Ф. Глобализация политики и права: цивилизация на пути к планетарной организации // Вестник Моск. гос. открытого ун-та (МГОУ). - 2003, № 4 (13). – С. 105-113.
  • Ударцев С.Ф. О некоторых тенденциях глобальной эволюции государства и права. - Караганда: Болашак-Баспа, 2004. – 52 с.
  • Ударцев С.Ф. Права и свободы человека, правовое государство в контексте глобализации политики и права (размышления о формирующемся новом уровне организации планеты) // Право, государство, демократия в условиях общественных изменений. Мат. межд. научно-теоретич. конф. 26 апр. 2003 г. - Алматы: АЮ–ВШП «Адiлет», 2004. – С. 46-67.
  • Ударцев С.Ф. Государственность в условиях глобализации: кризисные явления, адаптационная трансформация и развитие // Право и государство, 2013, № 4 (61). – С. 18-23. На сайте журнала: http://km.kazguu.kz/uploads/files/3%20%D0%(չաշխատող հղում) A3%D0%B4%D0%B0%D1%80%D1%86%D0%B5%D0%B2%2018-23.pdf
  • Ударцев С.Ф. Конституция и эволюция общества (вопросы теории и философии права). – СПб.: Университетский издательский консорциум, 2015. – 388 с.
  • Ударцев С.Ф. Глобальная эволюция права и интересы // Интересы в праве. Жидковские чтения = Interests in Law. Zhidkovʼs readings: 25-26 марта 2016 г. / отв. ред. М.В. Немытина. М.: РУДН, 2017. – 633 с. – С. 58-65.
  • Хорина Г. П. Глобализация как идеология // Знание. Понимание. Умение. — 2005. — № 1. — С. 71—78.
  • Яценко М. П. Глобализация как форма организации исторического процесса / автореферат дис. ... доктора философских наук : 09.00.11. — СПб.: Рос. гос. пед. ун-т им. А.И. Герцена, 2010. — 41 с.
  • Kriesi, Hanspeter, et al. Globalization and the transformation of the national political space: Six European countries compared. // European Journal of Political Research 45.6 (2006): 921—956.(անգլ.)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Տես՝ globalisation or globalization Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գլոբալացում հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլոբալացում» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա