Գլյուկագոնանման պեպտիդ-1

քիմիական միացություն

Գլյուկագոնանման պեպտիդ-1 (GlucagonLike Peptide-1, ԳՆՊ-1), սեկրետինի ընտանիքին պատկանող պեպտիդային հորմոն։ Կիսատրոհման պարբերությունը 2 րոպե է։ Սնունդ ընդունելուց հետո նրա քանակն արյան մեջ ավելանում է 510 անգամ։ Կենսաբանական ակտիվ ձևերն են՝ GLP-1-(7-37) և GLP-1-(7-36)NH2։

Գլյուկագոնանման պեպտիդ-1 և շաքարային դիաբետ

Արտադրություն

ԳՆՊ-1-ն արտադրվում է զստաղու և հաստ աղիքի լորձաթաղանթի L-բջիջների կողմից՝ էնդոկրին (արյան մեջ) կամ պարակրին (աղիքի մեջ) եղանակներով։ ԳՆՊ-1-ի հյութազատությունը խթանում են ստամոքսից աղիներ անցած սննդի զանգվածի եռգլիցերիդներն ու ածխաջրերը։ L-բջիջների և ենթաստամոքսային գեղձի α-բջիջների նախագլյուկագոնը սինթեզվում են միևնույն գենից, սակայն, հետագա գործընթացների տարբերության պատճառով α-բջիջներում առաջանում է գլյուկագոն, իսկ L-բջիջներում՝ ԳՆՊ-1։

Ֆունկցիաներ

  • մեծացնում է ինսուլինի հյութազատությունը ենթաստամոքսային գեղձի կողմից
  • նվազեցնում է գլյուկագոնի հյութազատությունը ենթաստամոքսային գեղձի կողմից G-սպիտակուցային ընկալիչների միջոցով
  • մեծացնում է ինսուլինի նկատմամբ զգայնությունը ենթաստամոքսային գեղձի ալֆա- և բետա-բջիջներում
  • շատացնում է բետա-բջիջների քանակն ու ինսուլին սինթեզելու ընդունակությունը
  • թուլացնում է ստամոքսահյութի արտադրությունը և ստամոքսի շարժողական ակտիվությունը
  • նվազեցնում է սննդի ընդունումը՝ հագեցման զգացողություն առաջացնելու միջոցով
  • խթանում է ինսուլինային զգայնությունը
  • խթանում է սրտի աշխատանքը
  • խթանում է թիրեոկալցիտոնին արտադրությունը
  • թոքերում խթանում է լորձի արտադրությունը
  • բարձրացնում է միզարտազատումն ու նատրիումի հեռացումը մեզով
  • խթանում է թիրեոտրոպ, լյուտեինացնող հորմոնների արտադրությունը
  • խթանում է կորտիկոստերոիդների արտադրությունը

Այս հատկությունների շնորհիվ հաճախ կիրառվում է շաքարային դիաբետների բուժման նպատակով[1][2][3][4]։

Այս հորմոնը մասնակցում է նաև ոսկրերի ձևավորմանը[5]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ