Գլինիս Ջոնս

Գլինիս Մարգարեթ Փեյն Ջոնս (անգլ.՝ Glynis Margaret Payne Johns, հոկտեմբերի 5, 1923(1923-10-05)[1][2][3], Պրետորիա, Հարավաֆրիկյան Միություն[4] - հունվարի 4, 2024(2024-01-04)[5][6], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասանուհի, բեմում և էկրանին մոտ ութ տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Ջոնսը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում և 30 պիեսում։ Թոնի մրցանակի դափնեկիր և 1960 թվականի Օսկարի հավակնորդ։ Նա Հոլիվուդի ոսկե դարաշրջանի և բրիտանական կինոյի դասական տարիների վերջին վերապրած գլխավոր աստղերից մեկն է համարվել։

Գլինիս Ջոնս
անգլ.՝ Glynis Johns
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1923(1923-10-05)[1][2][3]
ԾննդավայրՊրետորիա, Հարավաֆրիկյան Միություն[4]
Մահացել էհունվարի 4, 2024(2024-01-04)[5][6] (100 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունClifton High School?[6] և South Hampstead High School?[6][7]
Մասնագիտությունդաշնակահարուհի, երգչուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, պարուհի, երաժիշտ, դերասանուհի, բալետի պարուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱմուսինԴեյվիդ Ֆոսթեր, Էնթոնի Ֆորվուդ[6] և Էլիոթ Առնոլդ
Ծնողներհայր՝ Մըրվին Ջոնս[6], մայր՝ Էլիս Սթիլ[8]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԳարեթ Ֆորվուդ
 Glynis Johns Վիքիպահեստում

Կենսագրություն

Գլինիս Ջոնսը ծնվել է արտիստների ընտանիքում։ Նրա մայրը՝ Էլիս Սթիլը եղել է ավստրալական ծագմամբ դաշնակահարուհի, սովորել է Լոնդոնում և Վիեննայում[10], իսկ հայրը՝ Մըրվին Ջոնսը, ուելսցի դերասան էր, որը հետագայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, դարձել է բրիտանական կինոյի աստղ։ Հայրը պարբերաբար աշխատրել է «Ealing Studios» կինոստուդիայում։ Նրանք ծանոթացել են Լոնդոնում սովորելու տարիներին, երբ հայրը Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի ուսանող էր։ Նրանք ամուսնացել են 1922 թվականի նոյեմբերի 17-ին Լոնդոնի Սենտ Ջայլսում, որից անմիջապես հետո թատերախմբի հետ շրջագայության են մեկնել Ավստրալիա, Նոր Զելանդիա և Հարավային Աֆրիկա[11]։

1923 թվականի հոկտեմբերի 5-ին Հարավաֆրիկյան Միություն շրջագայության ժամանակ նրանց ծնվել է դուստր[12][13]։ Նա երեք շաբաթականում բարձրացել է բեմ և դարձել չորրորդ սերունդը մոր ընտանիքում, որը հանդես է եկել բեմում։ Գլինիս Ջոնսի ծնվելուց ընդամենը մի քանի ամիս անց ընտանիքը վերադարձել է Անգլիա։ Հինգ տարեկանից այցելել է Լոնդոնի բալետի դպրոց, վեց տարեկանում նրան ողջունել են Բրիտանիայում՝ որպես պարի հրաշամանուկ, տասը տարեկանում նա աշխատել է որպես բալետի ուսուցիչ, իսկ տասնմեկ տարեկանում ստացել է ուսուցչի դիպլոմ։ Ուսանողական տարիներին Ջոնսը նվաճել է մոտ 25 ոսկե մեդալ։ Քլիֆթոնում իր կրթությունից բացի, նա նաև հաճախել է Լոնդոնի South Hampstead ավագ դպրոց, եղել է Անջելա Լենսբերիի ժամանակակիցը։ 1936 թվականին «Սուրբ Հելենա» կարճ պիեսում նա մարմնավորել է Նապոլեոնի դստեր դերը։

Ջոնսն իր պրոֆեսիոնալ առաջնելույթը կատարել է 1938 թվականին՝ «Հարավային ձիավարություն» ֆիլմում, որտեղ մարմնավորել է քաղաքական գործիչ Ռոբերտ Կարնեի դստեր դերը։ Նա փոքր դերեր է ունեցել Դեյվիդ Էվանսի 1938 թվականին նկարահանված «Սպանություն ընտանիքում» քրեական ֆիլմում և Բրայան Դեսմոնդ Հերսթի երկու ֆիլմում։ 1944 թվականին հոր հետ նա նկարահանվել է «Առողջարան» և 1948 թվականին «Միրանդա» ֆիլմերում, որտեղ կատարել է ջրահարսի դեր։ 1952 թվականին նա կատարել է Առնոլդ Բենեթի «Վարպետ» վեպի հիման նկարահանված ֆիլմի գլխավոր դերը։

1953 թվականին դերասանուհին իր առաջնելույթը կատարել է Հոլիվուդում, որտեղ հետագայում հայտնվել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Դատարանի ծաղրածուն» (1955), «Աշխարհի շուրջը 80 օրում» (1956), «Թափառաշրջիկները» (1960), որտեղ իր կատարած դերի համար նա առաջադրվել է Օսկարի։

1990-ականներին Ջոնսը նկարահանվել է ընդամենը երեք ֆիլմում, որտեղ մարմնավորել է տատիկի դերեր։ Նրա վերջին ֆիլմը եղել է «Սուպերսթար» ֆիլմը, որը էկրան է բարձրացել 1998 թվականին և որտեղ նա կատարել է տատիկի դեր։

Անձննական կյանք

Ջոնսը ամուսնացել է չորս անգամ։ Նա հանդիպել է իր առաջին ամուսնուն՝ Էնթոնի Ֆորվուդին, «Հանգիստ հարսանիք» (1941) ֆիլմի փորձերի ժամանակ։ Նրանց հանդիպումից մեկ տարի անց Ֆորվուդը նրան ժամադրության հրավիրել։ Մեկ ամիս անց՝ 1942 թվականի օգոստոսի 29-ին, Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանում նրանք ամուսնացել են։ Զույգի միակ երեխան՝ դերասան Գարեթ Ֆորվուդը, ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 14-ին[14]։ Երկար դատավարությունից հետո՝ 1948 թվականի հունիսի 25-ին, նրանք ամուսնալուծվել են[15]։

Ջոնսը սկսել է հանդիպել պրոդյուսեր Էնթոնի Դարնբորոյի հետ, սակայն նրանց պլանավորած հարսանիքն այդպես էլ տեղի չի ունեցել[16][17]։

1952 թվականի փետրվարի 1-ին Նյու Յորքի Մանհեթեն քաղաքում Ջոնսն ամուսնացել է Թագավորական նավատորմի սպա Դեյվիդ Ֆոսթերի[18]։ Նրանք ամուսնալուծվել են 1956 թվականի մայիսի 17-ին[19][20]։

Ջոնսը երրորդ անգամ ամուսնացել է գործարար Սեսիլ Հենդերսոնի հետ, 1960 թվականի հոկտեմբերի 10-ին, Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանում։ 1962 թվականի հունիսի 21-ին նրանք ամուսնալուծվել են[21]։

Ջոնսի չորրորդ և վերջին ամուսինը եղել է գրող, ԱՄՆ ռազմաօդային ուժերի կապիտան Էլիոթ Առնոլդը[22]։ Նրանք հայտարարել են իրենց նշանադրության մասին 1964 թվականի հունիսի 25-ին և ամուսնացել հոկտեմբերի 1-ին, Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում[23][24]։ 1973 թվականի հունվարի 4-ին զույգն ամուսնալուծվել է[25]։

1971 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Ջոնսի մոր մահից հետո, Ջոնսի հայրն ամուսնացել է դերասանուհի Դիանա Չերչիլի հետ[26]։

Ջոնսի որդին՝ Գարեթ Ֆորվուդը, մահացել է 2007 թվականին, քաղցկեղի բուժման ժամանակ սրտի կաթվածից[27]։

2020 թվականին՝ Օլիվիա դե Հևիլլենդի մահից հետո, Ջոնսը դարձել է ամենատարեց օսկարակիրը։ 2021 թվականին՝ Բեթի Ուայթի մահից հետո, նա դարձել է ամենատարեց «Դիսնեյի լեգենդ» մրցանակակիրը։

Գլինիս Ջոնսը մահացել է Լոս Անջելեսի ծերանոցում, 2024 թվականի հունվարի 4-ին՝ 100 տարեկան հասակում[28][29][30]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլինիս Ջոնս» հոդվածին։