Գլեդիս Ադդա

թունիսցի ֆեմինիստ և ակտիվիստ

Գլեդիս Ադդա (անգլ.՝ Gladys Adda, հունիսի 2, 1921(1921-06-02)[1], Գաբես, Թունիս[2] - 1995[3]), թունիսցի կոմունիստ և անկախության ու կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ։

Գլեդիս Ադդա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 2, 1921(1921-06-02)[1]
ԾննդավայրԳաբես, Թունիս[2]
Մահացել է1995[3]
ԳերեզմանBorgel cemetery[4]
Քաղաքացիություն Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և  Թունիս
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ
ԱմուսինԺորժես Ադդա[2]
ԿուսակցությունԹունիսի կոմունիստական կուսակցություն[2]
ԵրեխաներՍերժ Ադդա

Կյանք

Գլեդիս Ադդան ծնվել է Գաբեսում 1921 թվականի հունիսի 2-ին հրեական ընտանիքում[5]։ Անսովոր կերպով նա նախ կրթություն է ստացել աղջիկների հետ, այնուհետև՝ համակրթականորեն։ Չնայած տարրական դպրոց է հաճախել մուսուլման, հրեա և եվրոպացի աղջիկների հետ, բոլոր ուսուցչուհիները ֆրանսիացի կամ եվրոպացի են եղել․ եվրոպացի ուսուցիչների անթաքույց ռասիզմն արթնացրել է Ադդայի տեղեկացվածությունը եվրոպական գաղութատիրության մասին։ Նրա հրեական համայնքը որոշակի ռասիզմի է ենթարկվել հակահրեական ֆաշիստների կողմից, բայց մուսուլմանական մեծամասնությունը պաշտպանել է նրանց։ Տասնհինգ տարեկանում նրան ամուսնացրել են իրենից յոթ տարով մեծ տղամարդու հետ և այդ ամուսնությունը տևել է յոթ տարի, որից հետո ամուսնալուծվել է։ Այն ժամանակ Թունիսը Ֆրանսիական կայսրության մաս էր կազմում, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածի, երբ նացիստական Գերմանիան է այն նվաճել։ Զբաղվել է քաղաքական ակտիվությամբ՝ թաքուն բաժանելով հակաացիստական և հակագաղութային թռուցիկներ Վիշի Թունիսում գերմանական օկուպացիոն ուժերի դեմ[6]։

1944 թվականին հանդիպել և ամուսնացել է երկրորդ ամուսնու՝ Ժորժես Ադդայի հետ ու երկվորյակ ունեցել նրանից։ Նրանց որդին՝ Սերժ Ադդան, հաջողակ ֆրանսիացի գործարար է դարձել[6]։ Նույն տարում Նեյլա Հադադի և Գիլդա Խիարիի հետ համահիմնադրել են Թունիսի կանանց միությունը (UFT)[5]։ Սա մի կազմակերպություն էր, որը կապված էր տեղական կոմունիստական կուսակցության հետ և որը ղեկավարում էր մուսուլման Նաբիհա Բեն Միլդը։ Գլեդիսն սկսել է զբաղվել կանանց համար անվճար կլինիկաների և երեխաների ու մեծահասակների համար այլընտրանքային կրթության կազմակերպմամբ․ այն ժամանակ գաղութային դպրոցներում կրթության հասանելիությունը մերժվում էր Թունիսի անկախության պահանջների պատճառով։ Ադդաներին վտանգավոր են համարել ու 1950-ական թվականներին Ժորժեսին բանտարկել են[6]։

Գլեդիսը և Թունիսի կանանց միությունը մասնակցել են դատապարտված թունիսցի բանտարկյալների անունից Ֆրանսիայի իշխանություններին խնդրագրեր ներկայացնելուն։ 1956 թվականին Թունիսն անկախություն է ստացել և ի տարբերություն շատերի՝ Գլեդիսն ու իր ամուսինը որոշել են մնալ այնտեղ։ Գլեդիսը մնացել է Թունիսի կանանց միությունում, որը չի լուծարվել և նրանք իրենց աջակցությունն են ցույց են տվել Ալժիրի ակտիվիստներին, ովքեր դեռ փորձում էին անկախություն ձեռք բերել Ֆրանսիայից։ Մի գործընկերոջ հետ ներգրավվել է Թունիսի թերթերի տարածման մեջ, և արդյունքում դասախոսություններ կարդացել Թունիսում[5]։

Ամուսինը մահացել է 2009 թվականին։

Ծանոթագրություններ