Գլեբ Դեսյատնիկով

Գլեբ Դեսյատնիկով (ռուս.՝ Глеб Фе́ликсович Деся́тников, սեպտեմբերի 21, 1966(1966-09-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Գլեբ Դեսյատնիկով
 
Կրթություն՝Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրսեպտեմբերի 21, 1966(1966-09-21) (57 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ

Կենսագրություն

1989 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1989 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

  • 1989 թվականից մինչև 1994 թվականը Իրաքում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
  • 1997-ից մինչև 2000 թվականը Հորդանանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
  • 2004-2010 թվականներին Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացչության խորհրդական, ավագ խորհրդական։
  • 2010 թվականից մինչև 2018 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2018 թվականի դեկտեմբերի 28-ից Հորդանանում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Դիվանագիտական աստիճան

  • Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի ապրիլի 9)[2]
  • Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի հունիսի 13)[3]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ