Գլազգոյի միջազգային օդանավակայան

Գլազգոյի օդանավակայան (անգլ.՝ Glasgow Airport , (IATAGLA[1], ICAOEGPF)), ոչ պաշտոնապես՝ Գլազգոյի միջազգային օդանավակայան, միջազգային օդանավակայան Շոտլանդիայում, որը գտնվում է Գլազգո քաղաքի կենտրոնից մոտ 16 կմ հեռավորության վրա։ 2016 թվականին օդանավակայանը սպասարկել է մոտ 9.4 միլիոն ուղևորների՝ գրանցելով տարեկան 7% աճ և դառնալով Շոտլանդիայի երկրորդ (Էդինբուրգի օդանավակայանից հետո) և Մեծ Բրիտանիայի ութերորդ ամենածանրաբեռնված օդանավակայանը։ Այն Շոտլանդիայի արևմտյան մասը սպասարկող հիմնական օդանավակայանն է։

Գլազգոյի օդանավակայան

Glasgow Airport

Port-adhair Eadar-nàiseanail Glaschu

IATA: GLA – ԻԿԱՕ: EGPF
Ամփոփում
Օդակայանի տեսակհանրային
ՏեղագրությունՓեյսլի, Մեծ Բրիտանիա
Կոորդինատներ55°51′47″ հս․. լ. 4°25′52″ ամ. ե.Բրիտանիա__ HGЯO
Տեղական ժամանակUTC UTC 0
Աշխատանքի ժամերըշուրջօրյա
Կայքhttp://www.glasgowairport.com/

Օդանավակայանի սեփականատերն է «AGS Airports» ընկերությունը, որը նաև գործարկում է Աբերդինի և Սաութհեմփթոնի օդանավակայանները։ Օդանավակայանը նախկինում պատկանում էր «Heathrow Airport Holdings» (նախկինում՝ BAA) ավիաընկերությանը[2]։ Օդանավակայանի գլխավոր վարձակալներն են Բրիտանական ավիաուղիները (British Airways) և Լոգանէյրը (Loganair): Գլազգոյի օդանավակայանը բացվել է 1966 թվականին և սկզբնական շրջանում թռիչքներ էր իրականացնում միայն Միացյալ Թագավորության և Եվրոպայի տարածքում։ Կարճ ժամանակ անց Գլազգոյի օդանավակայանը սկսեց թռիչքներ իրականացնել դեպի ամբողջ աշխարհի այլ վայրեր, թռիչքներ, որոնք նախկինում իրականացնում էր «Գլազգո Փռեսթվիկ» օդանավակայանը, սակայն ժամանակի ընթացքում այդ օդանավակայանի գործարկման ծավալները կրճատվեցին և այն սկսեց համարվել Գլազգո քաղաքի երկրորդական օդանավակայան՝ նախատեսված հիմնականում բեռնափոխադրումների և ցածր գնով ուղևորափոխադրումների համար։

Պատմություն

Գլազգոյի օդանավակայանի պատմությունը սկսվեց 1932 թվականին, երբ Գլազգոյի մոտակայքում՝ Քառթ գետի ափին տարածք հատկացվեց օդանավակայանի համար և 1933 թվականի հունվարին Թագավորական օդուժի էսկադրիլիաները և Թագավորական օժանդակ օդուժը իրենց օդանավերը տեղափոխեցին այնտեղ[3]։ Այնուամենայնիվ, մինչև 1936 թվականի հուլիսի 1-ը Թագավորական օդուժի ռազմակայան այնտեղ չկազմակերպվեց, մինչև ռմբակոծիչ օժանդակ հրամանատարական կայանի բացվելը[3]։ 1939 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր էսկադրիլիան այնտեղից էր իրականացնում միօդաչու ռմբակոծիչների (անգլ.՝ Supermarine Spitfire) թռիչքները։

1940-ական թվականներ

1940 թվականին կայանում կազմակերպվեց ականակիր ռմբակոծիչների ուսուցողական բաժանմունք, որը մարզում էր թե՛ Թագավորական օդուժի և թե՛ Թագավորական նավատորմի անձնակազմեր[3]։ 1943 թվականի օգոստոսի 11-ին կայանն ամբողջությամբ անցավ Թագավորական նավատորմի ղեկավարության տակ՝ վերածվելով արագընթաց հածանավերի ռազմածովային բազայի։ 1940 թվականի հունիսից սկսած HMS բոլոր նավերը և ռազմածովային բազաները կրում էին «Sanderling» անվանումը[3]։ 1950-ական թվականների ընթացքում օդանավակայանում տեղակայվեց մեծ օդանավերի պահեստարան և Թագավորական նավատորմի կամավորականների հատուկ էսկադրիլիա։ 1963 թվականի հոկտեմբերին Թագավորական նավատորմը հեռացավ օդանավակայանից, սակայն «Sanderling» անունը պահպանվում էր երկար ժամանակ և ի վերջո օդանավակայանի բարը կոչեցին Սանդերլինգ բար։

1960-ական թվականներ

1960 թվականին Գլազգոյի քաղաքային խորհուրդը որոշեց, որ քաղաքին նոր օդանավակայան է անհրաժեշտ։ Գլազգոյի օդանավակայանի սկզբնական տարածքը գտնվում էր Աբոթսինչ վայրից 3 կմ դեպի արևելք՝ ներկայիս Դին Փարկի տարածքում։ Օդանավակայանի սկզբնական տերմինալը չի պահպանվել։ Տերմինալի տեղում այժմ գործում է Tesco սուպերմարկետը, իսկ նախկին թռիչքուղին կազմում է Շոտլանդիայի M8 մայրուղու մի մասը[4]։ Նոր օդանավակայանի շինարարության համար Նորին Մեծություն Միացյալ Թագավորության կառավարությունը միլիոններ էր ծախսում՝ վերանորոգելու և նորագույն ինքնաթիռներին համապատասխանեցնելու համար։ Նոր օդանավակայանը շահագործման հանձնվեց 1966 թվականին և արժեցավ 4.2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Օդանավակայանի գործարկումները սկսեց Բրիտանաեվրոպական ավիաընկերությունը՝ օգտագործելով «De Havilland Comet» ինքնաթիռներ։ Առաջին կոմերցիոն թռիչքը ընկերությունն իրականացրեց Էդինբուրգից, 1966 թվականի մայիսի 2-ին։ 1966 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ օդանավակայանի պաշտոնական բացումը Եղիսաբեթ II թագուհու մասնակցությամբ։

1970-ից 1990-ական թվականներ

2007 թվականի Գլազգոյի միջազգային օդանավակայանի ահաբեկչության հետևանքները
Ապակե ատրիումը և քայլուղին իրար են կապում Բազիլ Սպենսի շենքը և ավելացված կառույցը

Երբ 1970-ական թվականներին Գլազգոյի և մոտակայքում գործող «Գլազգո Պռեսթվիկ» ավելի խոշորամասշտաբ օդանավակայանները միաձուլվեցին մեկ ընդհանուր՝ Գլազգոյի օդանավակայանի մեջ, վերջինս սկսեց կոչվել Գլազգոյի միջազգային օդանավակայան։ 1989 թվականին Բրիտանական ավիաուղիները, որը ձեռք էր բերել օդանավակայանի բաժնետոմսերը, լայնածավալ վերանորոգման աշխատանքներ սկսեց օդանավակայում[5]։ Ճարտարապետ Բազիլ Սպենսի կառուցած շենքի շուրջը մի ավելի ընդարձակ տերմինալի շենք ավելացվեց՝ նախապես մետաղական կոնստրուկցիա կառուցելուց հետո։ Տերմինալի շենքը աչքի է ընկնում ընդգծված Բրուտալիզմի ոճով, իսկ շենքի երկու թևերի միջև ազատ տարածքը լցնում են ապակե ատրիումը և քայլուղին։ Սպենսի նախնական երկաթբետոնե ճակատամասը, որն ուղղված էր Կալեդոնյան մայրուղուն, այժմ ուղղված է գրանցվելու բաժանմունքին։ Մինչև 1996 թվականը Գլազգոյի օդանավակայանը սպասարկում էր տարեկան շուրջ 5.5 միլիոն ուղևորների և դարձել էր Միացյալ Թագավորության մեծությամբ չորրորդ օդանավակայանը[6]։

Օդանավակայանն այսօր

Օդանավակայանը սպասարկում է բազմաթիվ ուղղություններ դեպի Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Մերձավոր Արևելք։ Օդանավակայանում բազաներ ունեն «Jet2», «Ռայանեյր», «Թոմաս Քուկ Էյրլայնս» և «Լոգանեյր» ավիաընկերությունները։ Կանոնավոր թռիչքներ իրականացնող ամենամեծ ինքնաթիռներից են Բոինգ 777-300ER-ը և Բոինգ 747-400-ը։ 2014 թվականի ապրիլի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունները Էյրբաս A380-ով թռիչք իրականացրեց Գլազգո՝ նշանավորելու համար Գլազգո-Դուբայ երթուղին. այդ օդանավն առաջին անգամն էր թռիչք իրականացնում դեպի շոտլանդական օդանավակայան[7]։

Ներկայումս օդանավակայանը Էյրբաս ինքնաթիռների կանոնավոր թռիչքների արտոնագիր չունի։ Օդանավակայանի տերմինալը բաղկացած է երեք բաժանմունքից՝ արևմտյան, կենտրոնական և արևելյան։

Արևմտյան բաժանմունքը, որ հայտնի է որպես միջազգային, կառուցվել է 1989 թվականի ընդարձակման աշխատանքների շրջանակում և հիմնականում սպասարկում է միջազգային և հեռավոր երթուղիներ։ Կենտրոնական բաժանմունքը 1966 թվականի շենքի մի մասն է կազմում։ Բրիտանական ավիաուղիների դարպասները գտնվում են բաժանմունքի ծայրին և կազմում են 1971 թվականի ընդարձակման նախագծի մի մասը։

Կենտրոնական բաժանմունքը սպասարկում է ներքին թռիչքներ՝ դեպի Հիթրոու և Գեթվիք օդանավակայաններ։

Արևելյան բաժանմունքը կառուցվել է 1970-ական թվականների կեսերին։ Այն սկզբում սպասարկում էր միջազգային թռիչքներ, սակայն վերջերս վերափոխվել է և հարմարեցվել քիչ ծախսով, թեթև, ուղևորատար ինքնաթիռների։ Այս բաժանմունքից օգտվում են հիմնականում «Ryanair», «EasyJet», «Jet2» և «Loganair» ավիաընկերությունները։ 2015 թվականին բաժանմունքում կատարվել են 3 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ ընդարձակման աշխատանքներ, որոնք հնարավորություն են տվել տարեկան սպասարկել լրացուցիչ 750 հազար ուղևորների։

Օդանավակայանի հետագա ընդարձակմանը խոչընդոտում է նրա դիրքը, որը սահմանափակվում է հարավից M8 մայրուղով, արևելքից՝ Ռենֆրու քաղաքով և հյուսիսից՝ Քլայդ գետով։ Ներկայումս Դրամչեփլ, Քլայդբանկ, Բիրսդեն, Ֆոքսբար, Ֆեյֆլի և Լինվուդ բնակավայրերը բոլորը գտնվում են դեպի օդանավակայան տանող ճանապարհների եզրերին, ինչն էլ նշանակում է, որ երթևեկության ավելացումը կարող է քաղաքական տեսանկյունից վիճահարույց լինել։ Օդանավակայանը մրցակցում է Էդինբուրգի օդանավակայանի հետ, որն ավելի շատ եվրոպական ուղղություններ է սպասարկում և հավակնում է գերազանցել Գլազգոյի օդանավակայանին՝ որպես Շոտլանդիայի ամենածանրաբեռնված օդանավակայան, թեև Գլազգոն շարունակում է մնալ տրանսատլանտյան և հեռավոր երթուղիների առաջատարը։

2002 թվականին շոտլանդական կառավարությունը հայտարարեց, որ պետք է կառուցվի Գլազգոյի կենտրոնական կայարանը օդանավակայանին կապող երկաթգիծ։ Երկաթգծի շինարարությունը պիտի ավարտվեր մինչև 2012 թվականը և առաջին գնացքը պիտի գործեր արդեն 2013 թվականի սկզբին։ 2009 թվականին, այնուամենայնիվ, շոտլանդական կառավարությունը հայտարարեց, որ ծրագիրը չեղարկվել է[8]։

Ներկայումս օդանավակայան կարելի է հասնել M8 մայրուղով։ Գլազգոյի կենտրոնից դեպի օդանավակայան գործում է նաև ավտոբուսային ծառայություն՝ «Գլազգոյի օդանավակայանի ճեպընթաց» (Glasgow Airport Express) ընկերության միջոցով։ Բոլոր ավտոբուսներն ունեն կաշվե նստատեղեր և ապահովված են USB լիցքավորման պորտալներով և անվճար WiFi-ով։

Շոտլանդական «Լոգանեյր» ավիաընկերությունը հանդիսանում է օդանավակայանի գործունեությունն ապահովող գլխավոր ընկերությունը։ Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է օդանավակայանի տարածքում[9]։

Բրիտանական ավիաուղիները նույնպես անգար ունի օդանավակայանում, որն իրականացնում է Airbus A320 ինքնաթիռների վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև զբաղվում է բեռնափոխադրման աշխատանքներով։

Թագավորական օդուժը (անգլ.՝ Royal Air Force) նույնպես բազա ունի օդանավակայանի տարածքում, որտեղ կազմակերպվում են Գլազգոյի և Ստրաթքլայդի համալսարանների օդային էսկադրիլիայում սովորող ուսանողների ուսումնավարժական թռիչքներ, ովքեր մտադիր են ծառայության անցնել Թագավորական օդուժում։

2007 թվականին Գլազգոյի օդանավակայանը դարձավ Շոտլանդիայի երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանը՝ ուղևորափոխադրումների ծավալներով առաջ անցնելով Էդինբուրգի օդանավակայանից։

2010 թվականին Իսլանդիայի Էյաֆյաթլայոքուլ հրաբխի ժայթքման հետևանքով «Իսլանդեյր» ավիաընկերությունը Կեֆլավիկի միջազգային օդանավակայանից իր չվերթների գործարկման բազան ժամանակավորապես տեղափոխեց Գլազգոյի օդանավակայան։

2014 թվականի հուլիսին Արաբական Միացյալ Էմիրությունները օդանավակայանում պաշտոնապես սպասասրահ բացեց[10] առաջին և բիզնես կարգի ուղևորների համար։ Այն գտնվում է արևմտյան տերմինալում։ 2014 թվականի հոկտեմբերին Հիթրոու Էյրփորթ Հոլդինգսը (անգլ.՝ Heathrow Airport Holdings) համաձայնության հասավ 1 միլիարդ ֆունտ ստերլինգով վաճառելու օդանավակայանը՝ Սաութհեմփթոնի և Աբերդինի օդանավակայանների հետ մեկտեղ՝ որպես կոնսորցիում Մաքքուորի ընկերության համար[11]։

Վիճակագրություն

Տարեկան ուղևորափոխադրումներ

Ուղևորափոխադրումների ծավալներով Գլազգոյի օդանավակայանը ռեկորդ սահմանեց 2016 թվականին, երբ շուրջ 9.4 միլիոն ուղևոր օգտվեց օդանավակայանի ծառայություններից։

Գլազգոյի օդանավակայանի ուղևորների ընդհանուր թիվը1997–2016թվականներին (միլիոն)
Թարմացվել է։ 14 մարտի, 2017
Ուղևորների թիվըՈւղևորափոխադրումների թիվըԲեռնափոխադրումներ (տոննա)
19976,117,00698,20410,574
19986,566,927100,9428,517
19996,813,955101,6088,972
20006,965,500104,9298,545
20017,292,327110,4085,928
20027,803,627104,3935,041
20038,129,713105,5974,927
20048,575,039107,8858,122
20058,792,915110,5818,733
20068,848,755110,0346,289
20078,795,653108,3054,276
20088,178,891100,0873,546
20097,225,02185,2812,334
20106,548,86577,7552,914
20116,880,21778,1112,430
20127,157,85980,4729,497
20137,363,76479,52011,837
20147,715,98884,00015,411
20158,714,30790,79013,193
20169,327,19398,21712,921
Աղբյուր։ United Kingdom Civil Aviation Authority Արխիվացված 2017-03-12 Wayback Machine

Ամենածանրաբեռնված երթուղիներ

Դեպի Գլազգո և հակառակ ուղղություններ (2016 թվական)[12]
ԿատեգորիաՕդանավակայանՈւղևորների ընդհանուր թիվըՏարբերությունը
2015 / 16 թթ
1Լոնդոն-Հիթրոու893,846 1.5%
2Լոնդոն-Ստանսթեդ652,434 22.3%
3Լոնդոն-Գեթվիք608,550 0.6%
4Դուբլին486,886 8.5%
5Ամստերդամ436,675 2.6%
6Դուբայ-Միջազգային428,098 0.4%
7Բրիստոլ297,295 11.3%
8Բելֆաստ-Միջազգային282,375 6.0%
9Տեներիֆ-Հարավային277,518 13.8%
10Լոնդոն-Սիթի235,075 1.4%
11Ալիկանտե233,184 22.4%
12Բիրմինգհեմ226,731 0.0%
13Պալմա դե Մալորկա225,687 5.4%
14Լոնդոն-Լյութն214,693 0.2%
15Մալագա187,604 13.6%
16Սաութհեմփթոն179,436 13.3%
17Բելֆաստ-Սիթի169,839 9.5%
18Բերլին-Շոնֆիլդ168,558 91.4%
19Փարիզ-Շառլ դը Գոլ152,404 37.5%
20Լանզարոտ136,197 14.1%

Վթարներ և միջադեպեր

  • 1999 թվականի սեպտեմբերի 3-ին մի «Cessna 404» ինքնաթիռ, որ ինը զբոսաշրջիկներից բաղկացած խումբ էր տեղափոխում Գլազգոյից Աբերդին, թռիչքից րոպեներ անց վթարի ենթարկվեց Լինվուդ քաղաքի մոտ՝ Ռենֆրուշայր շրջանում։ Ութ մարդ զոհվեց և ևս երեքը ծանր վիրավորվեցին։ Գետնին գտնվողներից որևէ մեկը չտուժեց։ Ավելի ուշ պարզվեց, որ ողբերգական ավիավթարի պատճառը թռիչքի պահին շարժիչի անսարքությունն էր եղել։ Չնայած հրամանատարը որոշել էր վերադառնալ թռիչքադաշտ, սխալմամբ անջատել էր աշխատող շարժիչը՝ անսարքի փոխարեն, որի հետևանքով ինքնաթիռը վթարի էր ենթարկվել։
  • 2007 թվականի հունիսի 30-ին, Լոնդոնում ձախողված ահաբեկչությունից մեկ օր անց, Գլազգոյի օդանավակայանում տեղի ունեցավ ահաբեկչական հարձակում։ Մի այրվող «Jeep Cherokee (XJ)» մեքենա գլխավոր տերմինալ մտավ։ Երկու տղամարդ, որոնցից մեկը վառվում էր, դուրս եկան մեքենայից և փախուստի դիմեցին։ Նրանց վնասազերծեցին ոստիկանությունը և օդանավակայանի անվտանգության աշխատակիցները։ Մի քանի ամիս անց մարդկանցից մեկը մահացավ ահաբեկչության ժամանակ ստացած այրվածքներից։ Նոր անվտանգության մեխանիզմներ ավելացվեցին օդանավակայանում, որպեսզի նմանատիպ միջադեպերը հաջողությամբ կանխվեն[13]։

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլազգոյի միջազգային օդանավակայան» հոդվածին։