Գերտրուդա Վոկեր
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Գերտրուդա Վոկեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1878(1878-12-16)[1] Բեռն, Շվեյցարիա[1] |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1968(1968-09-13)[2] (89 տարեկան) Marin-Epagnier, La Tène |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Անդամակցություն | Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն |
Հայր | Philipp Woker? |
![]() |
Գերտրուդա Վոկեր (գերմ.՝ Gertrud Woker դեկտեմբերի 16, 1878(1878-12-16)[1], Բեռն, Շվեյցարիա[1] - սեպտեմբերի 13, 1968(1968-09-13)[2], Marin-Epagnier, La Tène), խաղաղության շվեյցարացի ակտիվիստ, քիմիկոս և կանանց իրավունքների պաշտպան։
Նա հին կաթոլիկ աստվածաբանության և պատմության պրոֆեսոր Ֆիլիպ Վոկերի դուստրն էր։ 1900 թվականից Բեռնի համալսարանում սովորել է օրգանական քիմիա, իսկ 1903 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ «3,4-դիօսիֆլավոնի սինթեզ» թեմայով։ 1907 թվականին ստացել է բարձրագույն դպրոցում դասավանդելու իրավունք և դարձել առաջին կին-պրիվատ՝ գերմանալեզու բարձրագույն ուսումնական հաստատություններում քիմիայի դոցենտ։ Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Վոկերը դասախոսություն է կարդացել «Կատալիզի հետազոտության խնդիրները» թեմայով, որը ուրվագծել է իր ապագա գիտական հետաքրքրությունների շրջանակը։
Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով նա միացել է հակապատերազմական շարժմանը, և նրա գործունեության հիմնական թեման քիմիական պատերազմի դեմ պայքարն էր։ Թռուցիկներից սկսելով՝ հետագայում Վոկերը ավելի ու ավելի էր դիվերսիֆիկացնում այս բողոքի ձևերը։ Բացի այդ, նա գործել է կանանց իրավունքների ոլորտում, մասնավորապես, պահանջելով, որ կանայք ունենան ընտրելու իրավունք։ 1915 թվականին նա դարձել է կայուն խաղաղության կանանց միջազգային կոմիտեի համահիմնադիր, որը այնուհետև անվանվել է Խաղաղության և ազատության միջազգային կանանց լիգա (MZHLMS), ինչպես նաև հանդիսացել է MZHLMS շվեյցարական մասնաճյուղի հիմնադիրներից մեկը։
Նա դարձել է կենսաքիմիայի առաջատարներից մեկը և 1933 թվականին իր նորարարական աշխատանքի համար ստացել է արտակարգ պրոֆեսորի կոչում՝ չնայած գիտական համայնքի կողմից պացիֆիստական քաղաքական գործունեությանը չհամաձայնելուն։
Նույն թվականին, Գերմանիայում, նացիստները այրել են նրա «Der kommende Gift- und Brandkrieg und seine Auswirkungen gegenüber der Zivilbevölkerung» գիրքը։
Վոլկերը մասնակցում էր Կաթոլիկ եկեղեցու գործունեությանը և զբաղվում արվեստով։
1957 թվականից նա ղեկավարում էր MZHLMS շվեյցարական մասնաճյուղը։
Բերնում և Դյուսելդորֆում Վոլկերի անունով են կոչվում փողոցներ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդա Վոկեր» հոդվածին։ |
|