Գերդա Քրիստիան

Գերդա Քրիստիան (գերմ.՝ Gerda Christian, ի ծնե՝ Գերդա Դարանովսկի (գերմ.՝ Gerda Daranowski); դեկտեմբերի 13, 1913(1913-12-13), Բեռլին, Գերմանական կայսրություն - ապրիլի 14, 1997(1997-04-14), Դյուսելդորֆ, Գերմանիա), Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է Ադոլֆ Հիտլերի անձնական քարտուղարուհին։ Գերդան այն քչերից էր, որոնք կարողացան ողջ դուրս գալ ֆյուրերբունկերից և ապրել մինչև խոր ծերություն։

Գերդա Քրիստիան
գերմ.՝ Gerda Christian
Ծնվել էդեկտեմբերի 13, 1913(1913-12-13)
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էապրիլի 14, 1997(1997-04-14) (83 տարեկան)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքարտուղար
ԱմուսինEckhard Christian?
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն

Գերդան սկսել է աշխատել Հիտլերի մոտ 1937 թվականց, երբ նրա երկու քարտուղարուհիները՝ Յոհաննա Վոլֆը և Քրիստա Շրյոդորը այլևս չէին կարողանում աշխատել մեծ քանակով կուտակված փաստաթղթերի հետ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

1943 թվականի փետրվարին նա ամուսնացել է լյուֆտվաֆե սպա Էրհարդ Քրիստիանի հետ, ինչը պատճառ դարձավ Հիտլերի գրասենյակից հեռանալուն։ Նրան փոխարինեց Տրադուլ Յունգեն, սակայն մի քանի ամսից Քրիստիանը վերադարձավ աշխատանքի։ 1945 թվականի մայիսի 1-ին Հիտլերի մոտիկ շրջապատի հետ փորձել է լքել շրջափակված Բեռլինը։ Խումբը թաքնվել է Բեռլինի քանդված շենքի նկուղում, սակայն մայիսի 2-ին նրանց բռնել են խորհրդային զորքերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

Պատերազմից հետո Գերդան տեղափոխվեց Դյուսելդորֆ, որտեղ աշխատում էր հյուրանոցում։ Ընկերական կապ էր պահում Վերներ Նաումանի հետ (նեոնացիստական կազմակերպության ղեկավար)։ Մահացել է 1997 թվականին քաղցկեղից։

Կինեմատոգրաֆիա

Գերդայի կերպարը օգտագործվել է շատ ֆիլմերում։

  • Շեյլա Գիշ (1973) — անգլիական ֆիլմ (Hitler: The Last Ten Days)[1]:
  • Միտցի Ռոջերս (1973) — անգլիական հեռուստաֆիլմ (The Death of Adolf Hitler)[2]:
  • Բիրժիտ Մինիշմայր (2004) - Բունկեր — գերմանական ֆիլմ (Downfall \ Der Untergang)[3]:
  • Ելենա Կազնաչեևա (2011) - հնդկական ֆիլմ «Gandhi to Hitler»:

Ծանոթագրություններ