Գերարդ Հովթ

ֆիզիկոս

Գերարդ թ Հովթ (հոլ.՝ Gerardus (Gerard) ’t Hooft[16], հուլիսի 5, 1946(1946-07-05)[1][2], Դեն Հելդեր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդացի տեսաբան-ֆիզիկոս, Ուտրեխտի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր 1999 թվականին (Մարտինուս Վելտմանի հետ միասին)։

Գերարդ Հովթ
հոլ.՝ Gerardus (Gerard) 't Hooft
Ծնվել էհուլիսի 5, 1946(1946-07-05)[1][2] (77 տարեկան)
Դեն Հելդեր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, մանկավարժ, պրոֆեսոր, ոչ գեղարվեստական գրող, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ուտրեխտի համալսարան, Լեյդենի համալսարան[3][3] և CERN[4]
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա և ֆիզիկա[5]
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա
Ալմա մատերՈւտրեխտի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7]
Տիրապետում է լեզուներինհոլանդերեն[8] և անգլերեն[5]
Գիտական ղեկավարՄարտինուս Վելտման
Եղել է գիտական ղեկավարՌոբերտ Դեյգրաֆ, Հերման Վերլինդե, Մաքս Վելինգ[9], Պետրուս Յակոբուս վան Բաալ[9], Ռուուդ վան Դամ[9], Joost Johannes Zegwaard?[9], Աննա Թերեզիա Ֆրանցեն[9], Սեբաստիան Դե Արո[9] և Մենթ վան դե Մինթ[9]
Պարգևներ
Կայքwebspace.science.uu.nl/~hooft101/(անգլ.)
 Gerardus 't Hooft Վիքիպահեստում

Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ (1982)[17], ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (1984)[18], Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի (1995)[19], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (2019) օտարերկրյա անդամ[20]։

Կենսագրություն

Ծնվել է 1946 թվականի հուլիսի 5-ին Դեն Հելդերում, բայց մեծացել է Հաագայում։ Նա ընտանիքում երեք երեխաներից միջնեկն էր։ Սերում է գիտնականների ընտանիքից։ Նրա տատիկը Նոբելյան մրցանակակիր Ֆրից Զեռնիկեի քույրն է եղել և ամուսնացել է Լեյդենի համալսարանի կենդանաբանության հայտնի պրոֆեսոր Պիտեր Նիկոլաս վան Կամպենի հետ։ Նրա հորեղբայրը՝ Նիկո վան Կամպենը Ուտրեխտի համալսարանի տեսական ֆիզիկայի պրոֆեսոր էր։ Մայրը չի զբաղվել գիտությամբ և ամուսնացել ծովային ճարտարագետի հետ[21]։ Ընտանիքի ավանդույթներին հետևելով Գերարդը վաղ տարիքից սկսել է հետաքրքրվել գիտությամբ։ Երբ տարրական դպրոցի ուսուցիչը նրան հարցրել է, թե ինչ է ուզում դառնալ, երբ նա մեծանա, նա համարձակորեն հայտարարել է. «Այն մարդը, ով ամեն ինչ գիտի»[21]։

Տարրական դպրոցից հետո Ջերարդը սովորել է Դալթոնի լիցեյում, որտեղ կիրառվել են Դալթոնի պլանի գաղափարները։ Ուսուցման այս մեթոդը նրան լավ է սազել։ Նա հեշտությամբ անցնում էր բնագիտամաթեմատիկական դասընթացներին, սակայն դժվարացել է լեզվի դասընթացներում։ Այնուամենայնիվ, նա դասեր է առել անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, դասական հունարենի և լատիներենի դասերի։ Տասնվեց տարեկանում նա արծաթե մեդալ ստացավ Հոլանդիայի երկրորդ մաթեմատիկական օլիմպիադայում[21]։

Ամուսնացած է Ալբերտ Շիկի (Բետեկի) հետ։ Ունի երկու դուստր՝ Սասկիան և Էլենը։

Կրթություն

1964 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Ուտրեխտի համալսարանի ֆիզիկայի ծրագիրը։ Ուտրեխտի ընտրությունը շատ ավելի մոտ Լեյդենի փոխարեն պայմանավորված է նրանով, որ նրա հորեղբայրն այնտեղ պրոֆեսոր է եղել և ցանկացել է մասնակցել նրա դասախոսություններին։ Քանի որ նա այնքան կենտրոնացած է եղել գիտության վրա, նրա հայրը պնդել է, որ նա միանա Ուտրեխտի Ուսանողական կորպուսին, այն հույսով, որ տղան ուսումից բացի էլի ինչ-որ բանով կզբաղվի։ Որոշ ժամանակ Գերարդը նա ղեկակալ է եղել Տրիտոն թիավարության ակումբում և ազգային կոնգրես է կազմակերպել «Քրիստիան Հյուգենս» գիտական բանավեճի ակումբի ուսանողների համար։

Կարիերա

1972 թվականին Ուտրեխտի համալսարանում ստացել է տեսական ֆիզիկայի դոկտորի գիտական աստիճան (1977 թվականից՝ պրոֆեսոր)։

Իր ղեկավար Մարտինուս Վելտմանի հետ մշակել է մի տեսություն, որն օգնել է պարզել էլեկտրաթույլ փոխազդեցությունների քվանտային կառուցվածքը։ Այս տեսությունը ստեղծվել է 1960-ականներին Շելդոն Գլեշուի, Աբդուս Սալամի և Սթիվեն Վայնբերգի կողմից, ովքեր ենթադրել են, որ թույլ և էլեկտրամագնիսական ուժերը մեկ էլեկտրաթույլ ուժի դրսևորումներ են։ Բայց այս տեսության կիրառումը նրա կանխատեսած մասնիկների հատկությունները հաշվարկելու համար անարդյունք էր։

Հովթի և Վելտմանի կողմից մշակված մաթեմատիկական մեթոդները Յանգ-Միլսի դաշտերի վերանորմալացման համար, ինչպես ոչ զանգվածային[22], այնպես էլ սիմետրիայի ինքնաբուխ խախտման պատճառով զանգված ձեռք բերելու համար[23], հնարավորություն տվեցին հաշվարկել էլեկտրաթույլ փոխազդեցության որոշ ազդեցությունները, մասնավորապես, գնահատել միջանկյալի զանգվածները։ Վեկտորային W± և Z0 բոզոնները, որոնք կանխատեսվել են տեսության կողմից և կարճ ժամանակ անց հայտնաբերել է փորձարարական եղանակով, և ստացված արժեքները լավ համընկնել են փորձարարական տվյալների հետ։ Վելտմանի և Հովթի մեթոդով հաշվարկվել է վերին քվարկի զանգվածը, որը փորձնականորեն հայտնաբերվել է 1995 թվականին Էնրիկո Ֆերմի անվան ազգային լաբորատորիայում։

Նա աջակցում է Mars One նախագծին, որի նպատակն է ստեղծել գաղութ Մարսի վրա՝ ստեղծելով ռեալիթի շոու[24]։

2016 թվականին ստորագրել է նամակ՝ կոչ անելով Գրինփիսին, Միավորված ազգերի կազմակերպությանը, աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների դեմ պայքարը[25][26][27]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերարդ Հովթ» հոդվածին։