Գեորգ Ֆիլիպ Տելեման
Գեորգ Ֆիլիպ Տելեման (գերմ.՝ Georg-Philipp Telemann, մարտի 14 (24), 1681[2][3][4][…], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ-Պրուսիա[2][5] - հունիսի 25, 1767[2][3][4][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][5]), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, կապելմայստեր։ Թողել է հսկայական ստեղծագործական ժառանգություն, պատմության մեջ առավել բեղմնավոր երգահաններից մեկն է։
Գեորգ Ֆիլիպ Տելեման | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Georg Philipp Telemann |
Նաև հայտնի է որպես | Georgio Melande[1] և Melante[1] |
Ծնվել է | մարտի 14 (24), 1681[2][3][4][…] Մագդեբուրգ, Բրանդենբուրգ-Պրուսիա[2][5] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունիսի 25, 1767[2][3][4][…] (86 տարեկան) Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][5] |
Գերեզման | Համբուրգ |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, Կապելմայստեր, երգեհոնահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | երգեհոն |
Կրթություն | Լայպցիգի համալսարան և Lessing-Gymnasium? |
Ամուսին | Anna Catharina Textor? և Amelia Elisabeth Juliana Eberlin?[6] |
Ստորագրություն | |
![]() |
Կենսագրություն
1701 թվականից Լայպցիգի համալսարանում ուսանել է իրավունք, որտեղ հիմնել է «Կոլլեգիում մուզիկում» երաժշտական խմբակը։ 1712-1721 թվականներին՝ կանտոր և մուզիկ-տնօրեն Մայնի Ֆրանկֆուրտում։ 1721 թվականից մինչև կյանքի վերջը ապրել է Համբուրգում, եղել քաղաքային մուզիկ-տնօրեն, ղեկավարել եկեղեցական կապելլաներ և օպերային թատրոն, հիմնել «Կոլլեգիում մուզիկում» ընկերությունը, 1728 թվականից հրատարակել «Der getreue Musikmeister» նոտային ամսագիրը։
Աշխատել է տարբեր ժանրերում (մոտ 40 օպերա, բազմաթիվ հոգևոր կանտատներ, օրատորիաներ, պասսիոններ, մեսսաներ, նվագախմբային նախերգանքներ, սյուիտներ, կոնչերտո գրոսսոներ, ստեղծագործություններ կլավիրի, ջութակի համար, տրիոսոնատներ և այլն)։ Լինելով Յոհան Սեբաստիան Բախի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ժամանակակիցը՝ ազատ տիրապետել է պոլիֆոնիկ գրության տեխնիկային, յուրացրել ազգային մի շարք դպրոցների (հատկապես ֆրանսիական և լեհական) նվաճումները, մոտեցել իր ժամանակի համար նոր՝ հոմոֆոն-հարմոնիկ գրությանը։
Գրականություն
- Ра6ей В., Георг Филипп Телеман, М., 1974.
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 633)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Ֆիլիպ Տելեման» հոդվածին։ |