Գեորգի Անդրոնիկ

ֆուտբոլիստ

Գեորգի Նիկոլաևիչ Անդրոնիկ (մոլդ.՝ Gheorghe Andronic, սեպտեմբերի 25, 1991(1991-09-25)[1], Քիշնև, Մոլդովա), մոլդովացի ֆուտբոլիստ, «Ռուխ Բրեստ» ակումբի և Մոլդովայի հավաքականի կիսապաշտպան։

Գեորգի Անդրոնիկ
Քաղաքացիությունը Մոլդովա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 25, 1991(1991-09-25)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՔիշնև, Մոլդովա
Հասակ171 սանտիմետր
Դիրքկիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2008-2009Մոլդովա Զիմբրու23 (4)
2010-2011Խորվաթիա Դինամո (Զագրեբ)0 (0)
2010 Խորվաթիա Լոկոմոտիվա9 (0)
2010 Խորվաթիա Գորիցա2 (0)
2011Շվեդիա Վերնամու26 (1)
2012Շվեդիա Դեգերֆորս7 (0)
2013Մոլդովա Զիմբրու12 (1)
2013-2019Մոլդովա Միլսամի111 (19)
2019Ռումինիա Աստրա0 (0)
2020-մ․հ․Բելառուս Ռուխ Բրեստ1 (0)
Ազգային հավաքական
2009-2011Մոլդովա Մոլդովա (մինչև 21)8 (2)
2011-մ․հ․Մոլդովա Մոլդովա11 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Կարիերա

Ակումբային

Մեծահասակների ֆուտբոլում նա նորամուտը կատարել է 2009 թվականին «Զիմբրու» ակումբի կազմում, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 23 հանդիպման և դառնալով 5 գոլի հեղինակ։

Ապա խաղացել է խորվաթական «Լոկոմոտիվա» ֆուտբոլային ակումբում։

2011 թվականից մինչև 2013 թվականը խաղացել է շվեդական «Վերնամու»[2] և «Դեգերֆորս» ակումբներում, իսկ հետո հարազատ «Զիմբրու» ակումբում։

2013 թվականին տեղափոխվել է «Միլսամի» ակումբ, որտեղ հանդես է եկել մինչև 2019 թվականը և մասնակցել 111 խաղի ազգային առաջնությունում։

Կարիերան հավաքականում

2009 թվականից մինչև 2011 թվականը հանդես է եկել Մոլդովայի երիտասարդական հավաքականում, որի կազմում անցկացրել է 8 խաղ՝ խփելով 2 գոլ։

2011 թվականի կատարել է նորամուտը Մոլդովայի ազգային հավաքականի պաշտոնական խաղում։ Հավաքականում անցկացրել է 10 խաղ, որտեղ խփել է 1 գոլ։

Ձեռքբերումներ

  • Մոլդովայի չեմպիոն (1) - 2014/15

Ընտանիք

  • Հայրը՝ Նիկոլայ, Գեորգի Անդրոնիկը ֆուտբոլով զբաղվել սկսել է նրա շնորհիվ[3],
  • Ավագ եղբայր՝ Օլեգ,
  • Ազգականներ՝ Վալերի Անդրոնիկ և Իգոր Անդրոնիկ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Անդրոնիկ» հոդվածին։